?

Log in

groul as a'housekeeper [entries|archive|friends|userinfo]
Groul

[ website | Armenian Library ]
[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

Links
[Links:| [ Armenian Library ] [ Геноцид армян ] [ Карабахский конфликт ] [ Ռազմինֆո ] [ Բառարան | Словарь ] [ Пресс-архив карабахской войны ] ]

Մի ծակի պատմություն. ասք ՊՊԾ գնդի շենքի ծակ տանիքի մասին [Aug. 24th, 2016|01:41 pm]
Groul
[Tags|, , ]

ՊՊԾ գնդի գրավման ավարտից արդեն 3 շաբաթից ավելի անցել է։ Այդ օրերին բազմաթիվ մարդիկ ցանկացած պաշտոնական հաղորդագրություն սուտ էին հանում, «փորձագիտական վերլուծություններ» անում, սակայն օրեր անց չգիտես ինչու շատ արագ մոռացության մատնեցին թեման, թեպետ գրավողների հանձնվելուց հետո կարելի էր գնալ, եթե ոչ հենց գնդում, ապա գոնե գնդի շրջակայքում շատ բան ստուգել։

Ինչևէ, օգոստոսի 8-ին օպերատոր Հովիկ Գրիգորյանի հետ այցելեցինք թե´ գնդի շրջակայքը, թե´ հենց գունդը, որպեսզի տեղում որոշ բաներ հասկանանք։ Ստորև՝ ղալմաղալի նախապատմությունը և այն, ինչ մենք կարողացանք տեղում տեսնել ու հասկանալ։ Եւ այսպես՝ ինչ էին ասում ֆեյսբուքյան փորձագետներն ու ինչ տեսանք տեղում...Collapse )

LinkDon't leave a comment

Ինչպես չդիմել դասընթացներին մասնակցելու, աշխատանքի դասավորվելու ևն [Mar. 2nd, 2016|03:42 pm]
Groul
[Tags|, , ]

2008 թվականից դասընթացներ եմ կազմակերպում և վարում։ Այդ ընթացքում երևի 1000-ից ավելի դիմում ու CV եմ ընթերցել, հարյուրավոր հարցազրույցներ վարել։ Նշեմ, որ տարեցտարի դիմումների լրացման լեզվական որակն ընկնում է։ Որոշեցի վերջին 2–3 տարվա փորձիս վրա հիմնվելով՝ ցանկ կազմել դիմողների համար, թե ինչն է ինձ՝ որպես ընտրություն կատարողի, առավել նյարդայնացնում և, ըստ այդմ, խանգարում դիմողին նախնական ընտրության փուլն անցնելուն։
  • Դեռ 3–4 տարի առաջ մտքովս չէր անցնի, որ ստիպված կլինեմ նման բան գրել, բայց այսօր ստիպված եմ... YEREXEQ, չի կարելի դիմումի ձևը կամ հարցաթերթիկները լատինատառ հայերենով լրացնել, լատինատառ հայերենով տեքստեր ուղարկել, ընդհանրապես չի կարելի ֆորմալ նամակագրությունը լատինատառ հայերենով վարել։ NO! NO! NO!
  • Երբ նամակ եք ուղարկում ինչ-որ դասընթացին մասնակցելու կամ աշխատանքի դիմելու համար, կամ ուղղակի գործնական նամակագրություն եք վարում, անպայման վերնագրեք նամակը (լրացրեք subject line կոչվածը)։ Անանուն նամակները կարող են կորել հաղորդագրությունների հոսանքում, առավել ևս, որ դիմումներ ընդունելու օրերին կազմակերպությունը կարող է հարյուրավոր նամակներ ստանալ։ Նամակը վերնագրելիս հստակ վերնագիր ընտրեք, որ փոստարկղը բացելիս ընթերցողին միանգամից պարզ լինի, թե այն ինչի մասին է։ Չի կարելի գրել «ևս մեկ նամակ», «մի հարց ունեմ» կամ, ասենք՝ «բարև ձեզ» ևն։ Եթե հարց ունեք, գրեք, թե հարցն ինչի մասին է։
  • Ուղարկելուց առաջ ստուգեք ձեր տեքստը 2–3–4 անգամ։ Ուղղագրական և քերականական, էլ չասեմ՝ բովանդակային սխալներով ու վրիպակներով ձեր դիմումներն ու նամակները կտրուկ իջեցնում են ընտրվելու հավանականությունը։ Եթե, իհարկե, բեռնակրի կամ հովիվի աշխատանքի համար չեք դիմում։ Անփութորեն լրացված դիմումը վկայում է, որ դուք կամ փնթի, անգրագետ և անլուրջ մարդ եք կամ, ինչն ավելի վատ է՝ լուրջ չեք վերաբերվում հասցեատիրոջը։
  • Կետադրական նշաններից հետո միշտ պետք է բացատ (space / пробел) դնել։ Միշտ։
  • Եթե չեք դիմում էրոտիկ ամսագրում նկարահանվելու կամ հասարակաց տանն աշխատելու համար, ապա պետք չէ CV-ներում տեղադրել «քիսոյական» կամ «մաչոյական» լուսանկարներ։ Առավել ևս՝ լողազգեստով լուսանկարներ (այո, այդպես էլ է լինում)։
  • Նորմալ է նշել, թե նախկինում ինչ այլ դասընթացների, սեմինարների և այլ հետաքրքիր միջոցառումների եք մասնակցել։ Բայց եթե երիտասարդ դիմորդի մոտ դրանց թիվն անցնում է տասնյակից և դրանք լրիվ տարաբնույթ են՝ տարբեր ոլորտներից, ապա կարող է տպավորություն առաջանալ, որ դիմորդն ընդամենը «սեմինարային տուրիստ» է, ում իրականում հետաքրքրում է ոչ թե գիտելիք ստանալը, այլ ժամանցը։ Առավել ևս չարժի ծանրաբեռնել նամակագրությունը պատվոգրերի և գովասանագրերի սկաններով, եթե դրանք կոնկրետ դասընթացի թեմատիկայի կամ աշխատանքի հետ ուղղակի կապ չունեն։
  • Չի կարելի նամակներն ուղարկել ոչ ձեր հասցեից։ Անլուրջ է։
  • Առավել ևս չարժի նամակներ ուղարկել «ջրիկ» հասցեներից, ասենք. klubnichka18@mail.ru կամ super_albertik@yahoo.com։ Հա, հասկանում եմ, որ 10 տարի առաջ 2րդ դասարանում եք այդ փոստարկղը գրանցել, բայց ժամանակն է առաջ անցնելու...
  • Մի քիչ ջանք թափեք և CV-ն հարմարացրեք կոնկրետ հասցեատիրոջ հետաքրքրություններին, դա բավականին առավելություններ է տալիս։
  • Չի կարելի պատասխանել հարցերին այնքան կարճ, որ տպավորություն ստեղծվի, թե ծույլ եք ու թքած ունեք, բայց նաև չի կարելի «ջուր հուպ տալ», որ մարդկանց գլուխը չգնա ձեր բազմաբառ մտքի թավուտում անիմաստ թափառելուց։
  • Մի գրեք բաներ, որոնց մասին տեղյակ չեք։ Մի փորձեք գիտունիկ թվալու համար ձեր գրածը համեմել բառերով, որոնց իմաստը չեք հասկանում։
  • Որոշ չափով ծաղկացնելն ու գլուխ գովելը նորմալ է, բայց հետևեք, որ ձեր գրածում տրամաբանական հակասություններ չլինեն, ինքներդ ձեզ ստի վրա չբռնեք։
  • Պաթոսով մի խեղդեք։ Շատ եմ խնդրում։
  • Երբ նամակ եք ուղարկում, որին կցում եք ինքնակենսագրություն, դիմում և այլ անհրաժեշտ ֆայլեր, մի զլացեք, 1–2 իմաստալից տող էլ նամակում գրեք, որ տպավորություն չստեղծվի, թե նկատի ունեիք. «Հրես, առեք ձեր անտեր հարցաթերթիկը»։
  • Երբ ձեզ հարցնում են, թե «որտեղից եք իմացել մեր դասընթացի մասին», մի գրեք. «Համացանցում», համացանցը միլիոնավոր կայքերից է բաղկացած։
  • Չի կարելի copy-paste արած տեքստ ուղարկել, երբ դիմելու ընթացքում ձեզ հանձնարարում են ինչ-որ թեմա ինքնուրույն հետազոտել, գրել և այլն։ Ինքնուրույն ձեր տեքստը գրեք՝ նշելով, թե որտեղից եք իմացել ձեր հիշատակած այս կամ այն փաստի մասին։
  • «Ներողություն» ասելն ամոթ չէ։ Եթե ինչ-որ բան ստիպված եք փոխել կամ որևէ կերպ անհարմարություն եք պատճառում, միշտ ներողություն խնդրեք։ Առավել ևս վնասակար է մուննաթ գալը։
  • Երբ ինչ-որ հայց եք ուղարկել էլփոստով, ապա դրան հաջորդող օրերին մի ծուլացեք, ստուգեք Ձեր փոստարկղը։ Լինում է՝ մարդ դիմում է, ինչ-որ լրացուցիչ հարց է առաջանում, գրում ես՝ ու ոչ մի պատասխան։
  • Ուշադիր կարդացեք հայտարարությունը, մինչև ինչ-որ բան գրելը։ Հաճախ լինում է, որ հարցեր ենք ստանում, որոնց պատասխանը հայտարարության հենց առաջին պարբերությունում կա։
Այլ բաներ հիշեմ, կավելացնեմ...
LinkDon't leave a comment

«Ապագան ավելի շուտ եկավ, քան սպասում էինք» [Jan. 21st, 2016|08:21 pm]
Groul
[Tags|, , , , , ]

Սա Գերման Գրեֆի խոսքերն են։ Այս ելույթի համար ռուսական «Սբերբանկի» ղեկավարին մի քանի օր առաջ ահագին քլնգեցին ռուսական մամուլում, թե բա Ռուսաստանին վիրավորել է՝ անվանելով «հետ մնացող երկիր», ֆլան-ֆստան։

Գրեֆն այս ելույթում տեղ-տեղ իսկապես յուղ է վառում, բայց կոնկրետ Ռուսաստանի պահով ինչ ասել է, տեղին է ասել։ Կարող եք իր ելույթն ինքներդ լսել։



Իր լոլոները եթե ջրից ու տեղին-անտեղին օգտագործվող անգլերեն ծրագրավորողական ժարգոնից քամենք, ապա տակը մնում է հետևյալը.

Ա. Գրեֆը դժգոհ է, որ Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ընկերություններն այսօր օդից ավելի շատ փող են սարքում, քան բանկերը։ Ուղիղ դա չի ասում, բայց իր բառերից դա հետևում է։

Բ. [Կարևոր] Բանկիրն ասում է, որ Ռուսաստանը հետ է մնում համաշխարհային տնտեսության առաջնորդներից, որոնք իրենցով են անում աշխարհի ֆինանսական ռեսուրսները՝ տեխնոլոգիաները թափով զարգացնելու շնորհիվ, և այդ հեռավորությունն օրեցօր աճում է։ Նավթային գործոնն էլ գնալով թուլանալու է...

Գ. Ռուսաստանը չի հասցնում իր ինտելեկտուալ պոտենցիալը համապատասխանաբար զարգացնել + տուժում է երկրից ուղեղների արտահոսքից, ինչը Արևմուտքի առաջատարությունից բխող հետևանք է։

Դ. Ռուսաստանի միակ շանսը կրթական համակարգը ուշքի բերելն է։

Հետո սկսում է անկապ քլնգել սովետական կրթական համակարգը, թեպետ իմ կարծիքով խնդիրը ոչ թե Սովետից ժառանգած համակարգն է, այլ այն, որ այդ համակարգի մայրիկը լացացրել են։

Հիմա, մենք նավթ արտահանող երկիր չենք, ոչ էլ Ռուսաստանի ռեսուրսներն ունենք, բայց իր ասածը մեզ էլ է վերաբերում. մեր կրթական համակարգն էլ է վարի տված ու եթե այն արագորեն խելքի չբերենք, դառնալու ենք մի մեծ ПГТ — посёлок городского типа՝ քաղաքատիպ ավան։ Ոչ թե գյուղ, այլ հենց пгт՝ էն որ գործարանը փակվում է, բայց իրեն կից սարքած ավանը մնում է ու դրա բնակիչները չեն իմանում ինչ անել, սկսում են գաղթել։ Ո´չ բավականաչափ գիտելիք կունենանք բարձր տեխնոլոգիաներով երկիր պահելու, բայց հող վարելն էլ մոռացած կլինենք։

LinkDon't leave a comment

About [Jan. 7th, 2016|03:44 am]
Groul
[Tags|]

ԱՅՍ ՕՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ: Կարդացե´ք մինչեւ մեկնաբանելը, կամ որպես ընկեր ավելացնելը։

ABOUT THIS JOURNAL: Read before posting anything here or adding as a friend.

О ДНЕВНИКЕ: Прочитайте прежде чем комментировать или добавлять в список друзей.

Read more...Collapse )
Link54 comments|Don't leave a comment

«Մեդուզան», «Նյու Յորք Թայմսն» ու քարոզչությունը [Dec. 3rd, 2015|01:40 pm]
Groul
[Tags|, , , , , ]

Մի քանի անգամ զանազան առիթներով նշել եմ, որ Meduza.io-ն քարոզչական պռոյեկտ է։ Ստորև՝ ևս մեկ ապացույց, որ «Մեդուզան» թեպետ և բարձրորակ ու նուրբ, բայց այնուամենայնիվ քարոզչական պռոյեկտ է։ Իսկ երբեմն ոչ էլ թե նուրբ է... Քիչ առաջ տեքստ եմ կարդում՝ «Նյու Յորք Թայմսում» հրապարակած հոդվածի հիման վրա այն մասին, որ ԻՊ-ի գործերը վատ են, սկսել է կրճատել աշխատավարձները թե´ մասնագետների, թե´ իր զինյալների, մարդիկ սկսել են փախնել։

Հետաքրքի՞ր է։ Այո։

Բայց հարց է առաջանում. իսկ ո՞րն է պատճառը, որ ԻՊ-ի գործերը սկսել են վատանալ։ (Սա լրագրության մեջ ընդունված այսպես կոչված 5W պարտադիր հարցերից մեկն է. «Ինչո՞ւ» — Why?։) Հավանական վարկածներից մեկը պիտի լինի. «Գուցե Ռուսաստանի ռմբակոծություննե՞րն են», բայց չէ. հոդվածի սկզբում գրված է. «Несмотря на бомбардировки международной коалиции и России, ИГ ... продолжает существовать и организовывать теракты в Европе и Египте»։ Ուղիղ չեն ասում, բայց ընթերցողի մոտ տպավորություն ստեղծվում է, թե ռմբակոծությունները կապ չունեն։

Եւ հարցն այդպես էլ անպատասխան է մնում։ Զարմանալիորեն, երբ «Մեդուզան» լուսաբանում է, ասենք՝ Ռուսաստանի իշխանությունների գործողությունները, ճիշտ հարցեր տալու խնդիր երբևէ չի ունենում, իսկ այս դեպքում կարծես անավարտ է հոդվածը։ Որոշում եմ սկզբնաղբյուրը կարդա։ Ու նկատում եմ, որ «Նյու Յորք Թայմսի» հոդվածի վրա ակտիվ հղում կամ թեկուզ հոդվածի վերնագիրը և հրապարակման ամսաթիվը չկա տեքստում։ «Մեդուզայի» կարգի պրոֆեսիոնալ հարթակի համար սա ևս շատ տարօրինակ մոտեցում է։

Վերջապես գտնում եմ «Թայմսի» հոդվածը։ Այնտեղ հենց սկզբներում գրած է. «But frequent executions of those suspected of spying and deadly airstrikes by government jets made life hard», ինչպես նաև. «Under pressure from airstrikes by several countries, and new ground offensives by Kurdish and Shiite militias...»: Ու թեպետ ամերիկացիներն էլ են շատ զգույշ գրում, որ հանկարծ բերաններից չթռցնեն, որ ռուսների՝ Ասադին օժանդակելու շնորհիվ է Դաեշի գործերը վատացել, բայց դժվար չէ կետերն իրար միացնել ու հասկանալ, որ կառավարական և իրենց քիչ թե շատ դաշնակից ուժերի աշխուժացումն է ահաբեկիչների գործին խփելու պատճառը։ Իսկ այդ աշխուժացումն էլ իր հերթին ուղղակիորեն կապված է հենց Ռուսաստանի աջակցության հետ։

Փաստորեն, «Թայմսն» էլ է քարոզչությամբ զբաղվում, բայց «Մեդուզայի» համեմատ՝ շատ ավելի նուրբ։ Իսկ «Մեդուզան» այս դեպքում որևէ բանով չի տարբերվում Սառը պատերազմի շրջանի, ասենք՝ «Ազատություն» ռադիոկայանից։

Link14 comments|Don't leave a comment

Пандухт-шмандухт [Oct. 3rd, 2015|03:44 pm]
Groul
[Tags|, ]

Вот и всё, что я думаю об обижниках.
Link6 comments|Don't leave a comment

Президент Армении: «Когда говорю Армения — Нагорный Карабах его неотъемлемая часть» [Sep. 26th, 2015|06:31 pm]
Groul
[Tags|, , , , , , ]

У нас в Армении, по ходу, события развиваются очень быстро:

Casus belli: Азербайджан даёт повод к войне


Сегодняшнее заявление министерства обороны Армении в сущности означает, что Армения более не считает себя связанным какими-либо обязательствами по дальнейшему сохранению режима прекращения огня. Фактически, армяно-азербайджанское противостояние вступило в новую фазу.

Напомним, что министерство обороны Армении сегодня, 26 сентября, заявило, что отныне армянская армия будет постоянно держать места дислокации, движение войск, боевую технику и живую силу азербайджанской армии под постоянным ракетно-артиллерийским обстрелом.


Как к такому пришли — кратко, но шаг за шагом — и сегодняшнее заявление Сержа Саргсяна — тут.

Link2 comments|Don't leave a comment

Ռուսաստանաչգիտություն [Sep. 18th, 2015|11:53 pm]
Groul
[Tags|, , , , ]

Եւ սա այն դեպքում, որ Ռուսաստանի դերը մեր տարածաշրջանում ուղղակի դժվար է գերագնահատել...

Շարունակելով Տարածաշրջան խմբում բացածս թեման. նկատե՞լ եք, որ մեր լրատվամիջոցներում հաճախ ենք հանդիպում կարծիքներ ու քննարկումներ Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, ավելի քիչ՝ Վրաստանի (բայց այնուամենայնիվ կան) ներքին քաղաքականության մասին, բայց ընդհանրապես չի ասվում ոչ մի բան Ռուսաստանի ներքին քաղաքականության մասին։ Հաճախ են հանդիպում «արևելագետ», «թուրքագետ», «իրանագետ», «արաբագետ» եզրերը, բայց երբեք չեմ հանդիպել «ռուսաստանագետ» եզրին։ Մեր լրատվամիջոցներում չեմ տեսնում վերլուծություններ, օրինակ՝ Հս Կովկասում իրավիճակի մասին։ Մի կողմից կարծես թե ամբողջ օրը եվրասիական ինտեգրում, ռուսական զորք ու էլ ինչ ասես ֆլան-ֆստաններ ենք քննարկում՝ թե´ ռուսամետ, թե´ ռուսատյաց տեսանկյուններից, բայց կոնկրետ կարևոր իրադարձություններից՝ ոչ մի բան։

Ո՞րն է Ռուսաստանի քաղաքականությունը, օրինակ՝ Միջին Ասիայում։ Շատ ենք խոսում ռուս-ադրբեջանական ռազմարդյունաբերական համագործակցությունից, բայց ոչ մի բան՝ տնտեսական համագործակցության մասին։ Ռուսաստանի հարավը, մահմեդական ու թյուրքական հանրապետություններն ընդհանրապես terra incognita են մեր քաղաքագիտական մտքի համար։ Մեծ հաշվով Մոսկվայից էլ մենք շատ ավելի քիչ ենք տեղյակ, քան, ասենք՝ Վաշինգթոնից։

Քիչ է մնում գրեմ. «Սթափվե´ք», ուղղակի չգիտեմ, թե ում ուղղեմ այդ կոչս :)

Posted by Կարեն Վրթանեսյան on Friday, September 18, 2015
Link2 comments|Don't leave a comment

Ինչպես չխաբվել ու չխաբել ընթերցողին. 6 քայլ լրագրողների ու բլոգգերների համար [Aug. 30th, 2015|11:28 pm]
Groul
[Tags|, , ]

Համոզված եմ, որ լրագրողներից, բլոգգերներից, Ֆեյսբուքում ակտիվ գրող-մեկնաբանողներից կամ ուղղակի տեղեկություններ տարածողներից շատերն են հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ իրենց գրառում սխալ տեղեկություն կամ նույնիսկ միտումնավոր ապատեղեկատվություն է սպրդել և իրենք հետո ստիպված են եղել ներողություն խնդրել ընթերցողներից, հեռացնել կամ խմբագրել առաջին հայացքից սենսացիոն թվացած լուրը։ Ըստ այդմ նկարագրեմ մի քանի քայլ, որոնք ինձ տարիների ընթացքում բավականին օգնել են խուսափելու անզգույշ սայթաքումներից կամ թեկուզ հատուկ լարած «տեղեկատվական» թակարդներից։ Շարունակել ընթերցելը...Collapse )

Link5 comments|Don't leave a comment

Կենդանի Մատյան, 2015 [Aug. 26th, 2015|11:44 am]
Groul
[Tags|]

Նախորդ գիտահետազոտական գրառմանս արդյունքը. 24 ժամում 693 ինձ հետևող ընթերցողներից միայն 11-ն արձագանքեցին։ Ըստ վիճակագրության էլ՝ նույն ժամանակամիջոցում 19 հոգի է գրառումը տեսել։

Այսինքն՝ հին ու ներկա ԿՄ-ի համեմատությունը նույնիսկ ավելի տխուր է, քան Մեծ Հայքի ու ներկա ՀՀ-ի տարածքների համեմատությունը...

Անկախ ամեն ինչից՝ ԿՄ-ը մե´կ է մնում է առցանց նոթերի համար հարմար գործիք։

LinkDon't leave a comment

Хто здесь? [Aug. 25th, 2015|12:22 am]
Groul
[Tags|]

Կենդանի Մատյանում մարդ մնացե՞լ ա։ Բացի Նոնինոյից, բնականաբար :)

* * *

А вообще, кто остался в ЖЖ? Ну, кроме noni_no, естественно :)

Link41 comments|Don't leave a comment

Խաչբառ [Aug. 24th, 2015|05:10 pm]
Groul
[Tags|, ]

Միջքաղաքային երթուղայինում երկու աղջիկ խաչբառ են լրացնում։
— «Պարմի Մենաստանի» հեղինակը՞։
— Ստենդալ։
Լրացնում է...
— Հայ ազգային զբաղմո՞ւնք։...

Posted by Կարեն Վրթանեսյան on Monday, August 24, 2015


Link2 comments|Don't leave a comment

Քֆուրներով գրառում առավոտյան ժամը 6-ին [Aug. 22nd, 2015|06:21 am]
Groul
[Tags|, , ]

Ֆեյսբուքի լրահոսը կարդալիս ավելի ու ավելի հաճախ մտքումս ասում եմ «Վրեն թե ...»։ Վրեն թե չի ապտակել, վրեն թե չեն վառել, վրեն թե չեն ասել և այլն։ Ֆեյսբուքով եթե դատեմ՝ դարձել ենք հիստերիկ խոմյաչոկների ազգ։ Վայ-վույ-վայ-վույ... Ռեժիմով. եթե մեկ-երկու օր իրեն պատեպատ տալու թեմա չի լինում, ապա խոմյաչոկը սկսում է իրեն պատեպատ տալ արդեն առանց որևէ առիթի և դա հերթական վայվույի թեմա է դառնում։ Փակ շրջան, էլի։

* * *

Նկարահանացավ։ Այսօր քաղաքով զբոսնում էինք, հասանք Կասկադ, պարզվեց ջազ-փառատոն է։ Ինչ-որ աղջիկ էր երգում, բավականին վատ. ձայնը թույլ էր, ինքն էլ մի տեսակ շատ անհամ-անհոտ։ Բայց էդ հեչ. пианист играет, как может... Հանդիսատեսների կեսը կա´մ սելֆի էր անում, կա´մ հեռախոսով նկարում այդ աղջկա ելույթը։ Չէին լսում, չէին նայում, նկարահանում էին։ Հարցնեմ, էլի. ո՞ւմ խեռին ա ձեր էդ սկսնակ երգչուհու վիդեոն, այն էլ հեռախոսով արված։ Ենթադրենք՝ նկարեցիք, հետո՞։ Տանելու եք տուն՝ լսե՞ք։ Լո՞ւրջ։

Link2 comments|Don't leave a comment

Վասն մարտնչող խավարամտության [Jul. 8th, 2015|11:23 am]
Groul
[Tags|, , , ]

Մարտնչող տգիտությունը թափ է առնում ընդհանուր կրթական մակարդակի անկմանը զուգընթաց։ Ու կապ չունի, թե ինչպես է այն քողարկվո...

Posted by Կարեն Վրթանեսյան on Tuesday, July 7, 2015


LinkDon't leave a comment

Erexeeek, ogneq mi ban anem... [Jun. 8th, 2015|01:08 am]
Groul
[Tags|, , , ]

«Օգնեք կատարել տնայիններս» անունով հրաշք խումբ կա։ «Օգնեք»-ը, բնականաբար ոչ թե իսկապես օգնելն է, այլ «պատասխանը միանգամից ասեք»-ն է, «լուծումը պատրաստի տվեք»-ը, «իմ տեղը գրեք»-ը։ Հիմնականում դպրոցականներ են, բայց ուսանողներ էլ կան։ Ռեֆեռատ.ռու, Կուռսային.ամ, փողով գրվող ատենախոսություններ (այդ թվում և դոկտորական) և այլն, և այլն, այդ ամենի մասին էլ գիտեմ ու չեմ կարծում, որ որևէ մեկի համար այդ ամենը նորություն է։

Ցանկացած մտածող մարդ հասկանում է, որ սա խնդիր է։ Հասկանում է, որ տգետների արտադրությունը դրված է արդեն արդյունաբերական հիմքերի վրա։ Բայց խնդիրն իրականում շատ ավելի խորն է, քան զուտ «օժիտային կրթությունը»։

Հիմա շատ խորանալու հավես ու ժամանակ չունեմ, բայց մտածելու թեմա տամ, խորացեք. Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ այսօր իրենց կյանքից ծախսում են 12 + 4 + 2 (ոմանք էլ դեռ + 3 տարի) ու փեշով փող են թափում՝ փոխարենը ստանալով մեծ մասամբ անիմաստ թղթի կտոր ու շատ քիչ գիտելիք, որը կարելի էր և 6 տարում ստանալ։ 18 կամ 21 տարի, գրողը տանի, բերանո՞վ եք ասում։ Ասենք՝ եթե մարդուն 6 տարեկանում բանտ նետեին, հետո հանեին բանտից 24 տարեկանում ու ձեռքը տային, օրինակ՝ բանասիրական գիտությունների մագիստրոսի կոչում, դեպքերի 80 տոկոսում առանձնապես տարբերություն չէր լինի գիտելիքի առումով։

LinkDon't leave a comment

navigation
[ viewing | most recent entries ]
[ go | earlier ]