| ahousekeeper ( @ 2007-10-23 19:44:00 |
| Entry tags: | lj, համացանց, հայերեն |
IMHO, ИМХО, ԻՄՀՈ?
Ընկեր
517design-ին հայերեն նամակ գրելուց հաճախ օգտագործվող համացանցային մի եզրի (термин) թարգմանություն գտա՝ IMHO (In My Humble Opinion) => ԻՄՀԿ (ԻՄ Համեստ Կարծիքով)։ Եւ համահունչ է, եւ իմաստի տեսակետից ճշգրիտ։
Իմ հիշելով նմանատիպ վերջին հաջող թարգմանությունը «շանթամբոխն» (flashmob) էր, որը համատեղ ուժերով հնարեցին
mkdotam-ն ու
teaktak-ը։
Ախր դե զոռով հո չի՞. լեզուն օգտագործելով է զարգանում։
Հ.Գ. (հետգրություն, P.S. ;)
Չէի կարծում, որ այսքան մարդ կհետաքրքրվի այս գրառումով։ Մեկնաբանություններից առանձնացնեմ ուրիշ հապավումների թարգմանության տարբերակների առաջարկները՝ իմ կարծիքով բոլորն էլ կարելի է օգտագործել, իսկ ժամանակը ցույց կտա, թե որ տարբերակն էր կենսունակ։ Կարեւորը օգտագործելն է.
ԻՄՀՈ, ԻՄԽՀ - ԻՄ Խորին Համոզմամբ
Հ.Գ. - ՀետԳրություն (սա իրականում շատ հին ու վաղուց օգտագործվող հապավում է, շնորհակալություն
taragir-ին ճշտելու համար)
ԻՄԿԱ - ԻՄ ԿԱրծիքով (IMO - In My Opinion)