| ahousekeeper ( @ 2007-10-24 13:12:00 |
| Entry tags: | lj, շանթամբոխ |
Շանթամբոխ-շաբաթօրյակ
А ты записался добровольцем?
Շատերս բավականին ժամանակ ենք ծախսում Կենդանի Մատյանում։ Մյուս կողմից, հարց է ծագում. իսկ ի՞նչ օգուտ ԿՄ-ից հայ ազգին։ Ոչ մի ;)
Առաջարկում եմ շահագործել ԿՄ-ն մի քիչ էլ ի օգուտ մեզ, օգտագործելով այն հնարավորությունները, որ այն ընձեռնում է, ու որոնց մասին մեծամասնությունը չգիտի։ Խոսքս առաջին հերթին «պրոֆայլ» կոչվածի մասին է. այն հարմար գործիք է կայքեր գովազդելու համար, բայց մերոնցից շատերի մոտ պրոֆայլում դատարկություն է, խոպան։ Բացարձակապես անօգուտ պրոֆայլներ են :)
Ես չեմ պնդում, որ հենց իմ ուզած կայքերը գովազդեք, կարող եք թեկուզ President.am կայքը գովազդել, կամ էլ ցանկացած ուրիշ հայկական կայք։ Իսկ թե ինչպես դա անել, հիմա կպատմեմ ինձ հետաքրքրող կայքերի օրինակով ;)
Ձեզանից պահանջվում է ընդամենը 3-4 րոպե, իսկ հայկական կայքերին բավականին օգնություն կլինի։
ՔԱՅԼ Ա. «Web site»
1. Բացում եք Ձեր ԿՄ-պրոֆայլի էջը։ Այն գտնվում է Ձեր օրագրի հասցեով + /profile։ Օրինակ, իմ պրոֆայլը գտնվում է հետեւյալ հասցեով. http://ahousekeeper.livejournal.com/prof2. Այնուհետեւ վերեւի հորիզոնական մենյուից ընտրում եք Manage — Info

3. «Web page» բաժնում ավելացնում եք Ձեր գերադասած կայքի հասցեն ու անունը։ Օրինակ՝ իմ մոտ դա Հայկական գրադարանն է.

ՔԱՅԼ Բ. «Bio»
Բացի «Web site» բաժնից պետք է օգտագործել նաեւ «Bio» մասը։ Այնտեղ անպայման չէ միայն կենսագրական տվյալներ գրել, կարելի է դրանք համեմել նաեւ այլ տեղեկատվությամբ, այդ թվում նաեւ մերոնքական կայքերի վրա հղումներով։ Օրինակ՝Իմն ավելի համեստ է, բայց պարունակում է կոճակներ-հղումներ մի շարք ԻՄԽՀ կարեւոր կայքերի վրա, ինչպիսին են նույն գրադարանը, genocide.ru-ն, sumgait.info-ն եւ այլն։
Եթե ցանկանում եք Ձեր պրոֆայլում նույնությամբ կրկնել իմ պրոֆայլի եղած կոճակները համապատասխան հղումներով, ուղղակի copy-paste արեք «Bio» բաժնում հետեւյալ HTML-հրահանգները.
Նաեւ տալիս եմ առանձին այս եւ եւս մի քանի այլ կոճակների կոդեր, որ կարողանաք ըստ Ձեր ցանկության ընտրություն կատարել։ Եթե նման ոճով նույն չափսերի այլ կոճակներ սարքեք, ուղարկեք ինձ, կտեղադրեմ այստեղ, համապատասխան կոդերով։
ArmenianHouse.org
Հայերեն տարբերակ.
Ռուսերեն տարբերակ.

Անգլերեն տարբերակ.

Genocide.ru

Пресс-архив карабахской войны

Սումգայիտ.ինֆո

Обзор армянской блогосферы и Армнета на Миацум.ру

Հայկական ֆորումների, բլոգերի, մատյանների ցուցակ

Armenia Fund USA
Շուտով հերթական հեռուստամարաթոնն է, այնպես որ իրենց էլ գովազդը չխանգարա.
+ Armenia.ge
Ավելացրի
+ Open Armenia

+ www.lug.am

Եթե որոշեք շանթամբոխին մասնակցել, ապա. Ա. տեղադրեք Ձեր պրոֆայլում հղումներ ու կոճակներ հայկական կայքերի վրա (չմոռանաք «save» անել վերջում); Բ. Ձեր օրագրում գրեք այս շանթամբոխի մասին, հղում դնելով այս գրառման վրա; Գ. Այստեղ մեկնաբանություններում գրեք Ձեր մասնակցության մասին (սա նաեւ կօգնի առաջած հարցերին պատասխանել)։
Ես, իմ հերթին հաջորդ գրառման մեջ կնշեմ շանթամբոխի բոլոր մասնակիցներին, համապատասխան հղումներով (այսինքն, ձեզ էլ «պիառ» կլինի :))
Կրկնեմ. Ձեզանից պահանջվում է ընդամենը 3-4 րոպե։ Շնորհակալություն ուշադրության համար :)