| ahousekeeper ( @ 2007-11-06 20:57:00 |
| Entry tags: | զլմ, պիառացավ, վարդան օսկանյան, քարոզչություն |
«Իսկ ձեր մայրիկին հեռուստացույցով ցույց են տալիս»
Աղբյուր. ՀՀ հանրային ռադիոCNN եւ Եվրոնյուզ հեռուստաալիքներով 2008 թ-ին նույնպես կհեռարձակվեն Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող տեսահոլովակներ
«CNN» եւ «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով 2008 թ-ին նույնպես կհեռարձակվեն Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող տեսահոլովակներ։ Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, 2008 թ-ի ՀՀ պետբյուջեի նախագծով նախատեսվում է տեսահոլովակների հեռարձակմանը հատկացնել 180 մլն դրամ։
Նշենք, որ այս տարի ՀՀ պետբյուջեից այդ ուղղությամբ հատկացվել է նույնքան գումար։
Եթե հիշում եք, ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ միջոցների սակավության պատճառով տարեցտարի ավելի դժվարանում է թուրք-ադրբեջանական քարոզչությանը դիմակայելը։ Հարց է ծագում, «միջոցների սակավության» պայմաններում ինչքանո՞վ է ճիշտ տարեկան կես միլիոն դոլար ծախսել CNN-ով ու Եւրոնյուզով գովազդային հոլովակներ ցույց տալու վրա։ Արդյո՞ք տեղեկատվական դաշտում ավելի առաջնային ուղղություններ չկան։