ahousekeeper ([info]ahousekeeper) wrote,
@ 2007-11-09 14:56:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:զլմ, հայաստանի առեւտրական հանրապետություն

Թափանցիկության մասին
Վերջին տարիներին Արեւմուտքից վերցված մի նոր հասկացություն է մտել շրջանառության մեջ՝ թափանցիկություն։ Ենթադրվում է, որ թափանցիկությունը լավ բան է. հասարակության համար ցանկացած կարեւոր գործընթաց իր ցանկացած փուլում պետք է լրիվ պարզ ու տեսանելի լինի հասարակության անդամների համար։ Օրինակ՝ այս կամ այն կառույցի շինարարություն ինչպես թույլատրվեց քաղաքապետարանի կողմից, ինչ գումարներ են հատկացվել, ինչպես են այդ գումարները ծախսվել, եւ այլն։

Թափանցիկության մասին շատ են սիրում խոսել թե´ ընդդիմադիր մամուլ կոչվածը (պահանջատիրական երանգով), թե´ հենց իրենք՝ ոտքից գլուխ կաշառակերության մեջ խրված պաշտոնյաները (գովաբանական երանգով)։

Պաշտոնյաների երկերեսանիության մասին բոլորս էլ գիտենք։ Հարց է ծագում. իսկ ինչքանո՞վ է թափանցիկ պահանջողների աշխատանքը։ Ինչո՞ւ ընդդիմադիր ԶԼՄ-ներն ու տեղեկատվական դաշտում գործող հասարակական կազմակերպությունները ամեն ամիս չեն հրատարակում իրենց եկամուտների աղբյուրները, ցույց տալիս, թե գումարը ինչպես ծախսվեց։

Պարզ է, պետությունը ի դեմս հարկային տեսչության պետք է, որ տեղյակ լինի այս ամենից, բայց ինչո՞ւ հենց ընթերցողին այդ մասին չեն պատմում։ Պարզ ձեւով, այնպես, որ շարքային ընթերցողին հասկանալի լինի, թե ում կողմից է ֆինանսավորվում տեղեկատվական դաշտում գործող այս կամ այն միավորը... Այդ տարբերակով ընդդիմադիր մամուլը շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ բարոյական հիմքեր կունենա ուրիշներից թափանցիկություն պահանջելու։



(Post a new comment)


[info]freedomfight777
2007-11-09 03:41 pm UTC (link)
Վայ էս ինչ ահավոր բան ասիր:
Բա որ հանկարծ պարզվի որ մեր մի շարք ընդդիմադիր թերթեր ստանում են իրենց ֆինանսավորումը որոշ պաշտոնյաներից... :Ճ

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2007-11-09 05:44 pm UTC (link)
Սարսափելի է, չէ՞։ Պահանջել լիբերալից, որ լիբերալ լինի, թափանցիկությանը սատարողին՝ թափանցիկ լինի։

(Reply to this)(Parent)


[info]517design
2007-11-09 03:43 pm UTC (link)
Օրինակ` մենք ԶՄԼ ենք, անվանումը «լիբեռաստները կաշառակերների դեմ», ուտում ենք Սորոսի փողերը, արդարացնում ենք ստացած փողերը ինչպես կարող ենք:
Երևի թե չհամաձայնվեն :)

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2007-11-09 05:43 pm UTC (link)
Իսկ եթե դա օրենքով պահանջվի՞ ;)

(Reply to this)(Parent)(Thread)


[info]517design
2007-11-10 10:28 am UTC (link)
Եթե օրենքով լինի, ինձ ՇԱՏ հետաքրքիր կլինի կարդալ Հայկական Ժամանակի տվյալները :)
Օֆթոփիք :) ` Իսկ «Սկսելա»-ն ՀԿ՞ է: Իրենց ֆինասական աղբյուրները հեաքրքիր է կան մի տեղ նշված:

(Reply to this)(Parent)(Thread)


[info]ahousekeeper
2007-11-10 10:38 am UTC (link)
Ինչքանով որ տեղյակ եմ, իրենք պաշտոնապես գրանցված չեն։

(Reply to this)(Parent)


[info]another_g
2007-11-09 08:44 pm UTC (link)
Նայել շատենք սիրում էլի, բոլորն ուզում են տեսնեն, բայց ոչ մեկ չի ուզում թափանցիկ տռուսիկով ման գա:Դ

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2007-11-10 06:49 am UTC (link)
Կամ էլ իրա տան դռները բաց պահի։

(Reply to this)(Parent)


[info]nazarian
2007-11-19 08:12 pm UTC (link)
Mer mot corporacianer@ amen qarord irenc tvyalner@ hraparakum en. Masnavor dzernarkutyunner@ partadrvatz chen hraparakel voch mi tvyal.

Petakan bolor voroshumner@ nuynpes karogh en hraparakvel 'Freedom of Information Act' orenqi sahmannerum. Voreve qaghaqaci karogh e dimel vor ayd pastatghter@ hatkacven irenc. Yete da petakan gaghtniq chi parunakum, apa dranq hatkacvum en.

Iharke, petakan pashtonyanern en voroshum te inchn e gaghtniq yev inch@ voch aynpes vor shat depqerum kez talis en tghter vor tzatzkvatz en sev 'merker'-ov.

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2007-11-19 08:32 pm UTC (link)
Խոսքը այստեղ ոչ թե ընդհանրապես մասնավոր ձեռնարկությունների մասին է, այլ հենց ԶԼՄ-ների։

(Reply to this)(Parent)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…