ahousekeeper ([info]ahousekeeper) wrote,
@ 2007-03-11 05:00:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:armenian diaspora, folklore, mp3, music, բանահյուսություն, երաժշտություն, հայկական, սփյուռք

Armenian Music Archive / Հայկական երաժշտության արխիվ
ԱՄՆ հայերի քաղաքային ֆոլկլորի հոյակապ մի օրինակ. Նյու-Յորք, Բոստոն... (mp3, 2MB). Եւս մի քանի նմանատիպ երգ կարելի է գտնել Հայ երաժշտության արխիվ կայքում.

ԼՐԱՑՈՒՄ. "Հոյակապ օրինակ" ասելով ի նկատի ունեմ նյութի հետաքրքրությունը, այլ ոչ թե խոսքի կամ երաժշտության գեղարվեստական արժանիքները։




A great example of the US Armenians’ urban folklore: New York, Boston... (mp3, 2MB). Several similar songs can be found at the web site of Armenian Music Archive

UPDATE: By saying "great example" I meant it being a very interesting piece of folklore, not the quality of the text or music.


(Post a new comment)

Լայվ ին քօնսըրտ աֆտյըռ դյուը՜լ սիտիզենշիպ օղլի՜ (հազար
[info]hjvm18k
2007-03-11 02:11 am UTC (link)
Կարեն ջան, սրանից մի քանի օր առաջ նորթ հոլիվուդում էի, որտեղ փողոցում մի մեքենա էր անցնում, որի վարորդը բարձրանճաշակ թրքական երաժշտության նվնվաձայն տոնայնությունների ներքո երբեմնի հայ, իսկ հիմա ամերիկահայ կոչվող ճղլղան տղամարդու դեմքով մի անձնավորություն էր։ Նույնիսկ մի աֆրիկյան ամերիկացի էլ թարս էր նայում այդ վարքին։

Ես ինքս արեւելքի երաժշտության, եւ ընդհանրապես ցանկացած տեսակի երաժշտության սիրահար եմ։ Բայց երբ հայոց լեզվով կատարված կարիկատուրաներ են հրամցնում, այն անվանելով հայկական գործ, ուղղակի ուզում եմ աշխատանքս փոխել եւ դառնալ երաժիշտ։ Զգում եմ, որ ինչ–որ մի բան այն չէ։ Գենետիկ մուտացիաից է, թե խփնված գենետիկ համակարգի տարորինակ զգայարանների փոխհարաբերությունների՞ց. չգիտեմ։

(Reply to this)(Thread)

«Փափագ մը ունեի Ամերիկա գալ, Ամերիկա գալ ...»
[info]ahousekeeper
2007-03-11 02:57 am UTC (link)
Հակո՞բ :)

Պետք է հասկանալ, որ սա ամենայն հավանականությամբ թրքահայեր են, ու իրենցից շատերի վրա թուրքական (ավելի ճիշտ՝ մերձարեւելյան) երաժշտությունը մեծ ազդեցություն է ունեցել։ Նաեւ խիստ հարցական է, թե այդ "թուրքական երաժշտություն" կոչվածի մեջ հենց նույն հայերի ներդրումը ինչքան է։ Համոզված եմ, որ քիչ չէ։ Ինձ էլ այս նվնվան ոճը սարսափելի դուր չի գալիս, բայց ցանկացած դեպքում ինքը նյութը շատ հետաքրքիր է ազգագրության տեսակետից։

(Reply to this)(Parent)(Thread)

Re: «Փափագ մը ունեի Ամերիկա գալ, Ամերիկա գալ ...»
[info]hjvm18k
2007-03-11 07:15 am UTC (link)
Այո Կարեն ջան, ես եմ։
Դե իհարկե մեկ տարածաշրջանում ապրած ժողովրդներ են, բայց իմ ապրելակերպը լրիվ տարբերվում է նրանցից։ Երեւի պապերս Ղարաբաղցի եւ Էջմիածնեցի լինելու պատճառով է, որ այդպես եմ։

(Reply to this)(Parent)(Thread)

Re: «Փափագ մը ունեի Ամերիկա գալ, Ամերիկա գալ ...»
[info]ahousekeeper
2007-03-11 10:13 am UTC (link)
Ուրախ եմ քեզ այստեղ տեսնել։ Այո, հայության տարբեր խմբերի ապրելակերպը խիստ տարբերվում է իրարից։ Բայց չլինելով թուրքահայ կամ, օրինակ՝ լիբանանահայ այնուամենայնիվ արեւելյան մեղեդիներ շատ եմ սիրում (խոսքս ոչ այս կոնկրետ երգի մասին չէ)։

Ինչեւէ, չե՞ս ցանկանում քո օրագրի նյութերը նաեւ Կենդանի Մատյանում էլ հրատարել։ Լսարանդ բավականին կմեծանա։

(Reply to this)(Parent)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…