| ahousekeeper ( @ 2007-03-12 00:32:00 |
| Entry tags: | իսրայել, լուսանկարներ, հայք, քարոզչություն |
Իսրայելի բանակի աղջիկները

Ավտոմատներով ու Կոկա-կոլայով զինված կենսուրախ հրեա աղջիկների լուսանկարների մի մեծ հավաքածու։
Համոզված եմ, որ սա քարոզչություն է, եւ հաստատ գիտեմ, որ Իսրայելի բանակում էլ ամեն ինչ այսպես ուրախ ու անդարդ չէ։ Սակայն եթե ուզում ես գոյատեւել թշնամիներով շրջապատված երկրում, ուրիշ ելք չկա. պետք է բանակդ սարքես այնպիսի մի տեղ, ուր թե աղջիկները, թե պատանիները ժպիտը դեմքերին ծառայեն։ Հաշվի առնելով Հայքում ներկայիս դեմոգրաֆիկական իրավիճակը՝ ամենաշատը 7-8 տարուց աղջիկներին զորակոչելը մեր մոտ էլ իրականություն է դառնալու։ Բայց արդյո՞ք մեր բանակը այդ ժամանակ կլինի այնպիսի տեղ, ուր հնարավոր կլինի երիտասարդ աղջկա մենակ թողնել։