ahousekeeper ([info]ahousekeeper) wrote,
@ 2007-12-12 19:00:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:արգամ այվազյան, զլմ, նախիջեւան, ջուղա, քարոզչություն

Արգամ Այվազյանի հարցազրույցը «Ազգ» օրաթերթին
Արգամ Այվազյանի անունը երեւի թե բոլորիդ ծանոթ է։ Եթե ծանոթ չէ, ասեմ. վերջին 30 տարիների ընթացքում նա զբաղվել է Նախիջեւանի հայկական հուշարձանների գրանցմամբ, լուսանկարելով։ Իր շնորհիվ է, որ այսօր հնարավորություն ունենք տեսնելու Ջուղայի խաչքարների գոնե լուսանկարները։

ArmenianHouse.org գրադարանում կարող եք ընթերցել իր «Ջուղա» գիրքը կամ էլ նայել լուսանկարները։

Վերջերս Այվազյանը ԱՄՆ մի քանի քաղաքներում Նախիջեւանի հայկական հուշարձանների մասին ելույթներ ունեցավ։ Ադրբեջանցի թուրքերը՝ պետական մակարդակով ամեն ինչ արեցին այդ ելույթները տապալելու համար։ Այվազյանը պատմում է «Ազգ» թերթի լրագրողին ոչ միայն հակառակորդի գործողությունների, այլ նաեւ ՀՀ արտգործնախարարության ու սփյուռքահայ կազմակերպությունների հանցագործ անտարբերության մասին։



(Post a new comment)

Ortograph
[info]nicerollofham
2007-12-14 08:25 pm UTC (link)
Նախիջեւան

(Reply to this)(Thread)

Re: Ortograph
[info]ahousekeeper
2007-12-14 08:32 pm UTC (link)
Շնորհակալություն, ուղղեցի։

(Reply to this)(Parent)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…