| ahousekeeper ( @ 2007-04-10 07:19:00 |
| Entry tags: | անասնապատում, երեւան, հեռախոսացավ, ուղեղի թռչնագրիպ |
Տեսարան 6 համարի երթուղային տաքսիից
Կանգառում երկու «ծիտ» են նստում, տեղավորվելուն պես հանում են հեռախոսները ու սկսում ինչ-որ (երեւի շատ կարեւոր) գործողություններ կատարել հեռախոսների հետ։ Զուգահեռ տեղի է ունենում հետեւյալ երկխոսությունը, ընդ որում երկուսն էլ խորացած են իրենց հեռախոսների մեջ, իրար վրա չեն էլ նայում.
— Օօօ՜ֆ, լսի, հոգնել եմ էս հեռախոսից, պտի թազեն առնեմ։
— Հա, լսի, ես էլ։ Բացովիներից եմ ուզում։
— Իմը բացովի ա, ես էլ բացովիներից եմ նադայետ էղել։