groul as a'housekeeper - May 16th, 2007 [entries|archive|friends|userinfo]
ahousekeeper

[ website | Armenian Library ]
[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

Links
[Links:| [ Armenian Library ] [ Геноцид армян ] [ Карабахский конфликт ] [ Budapest Case ] [ Armenians at LJ :: Армяне в ЖЖ ] [ Пресс-архив карабахской войны ] ]

May 16th, 2007

Ереванским друзьям [May. 16th, 2007|01:11 pm]
[Tags|, ]

ОКОНЧАТЕЛЬНАЯ ИНФОРМАЦИЯ: в субботу, 19 мая, в день поминовения жертв геноцида понтийских греков, в 12:00 будут возложены венки к мемориалу в Цицернакаберде. Собираемся в 11:15 внизу, у СКК (համալիր)

В субботу, 19 мая, в день поминовения жертв геноцида понтийских греков, в 11:00 будут возложены венки к мемориалу в Цицернакаберде.

UPDATE: Из другого источника узнал, что собираться будут у памятника в 11:45. Теперь не знаю, какая из версий близка к истине.
Link14 comments|Leave a comment

Երեւանյան էսկիզ [May. 16th, 2007|04:12 pm]
[Tags|]

Փոստում կոմունալ վարձերն եմ մուծում։ Առանց հերթ մոտենում է պատկառելի տեսքի, հիսունի մոտ մի տղամարդ։ Սկսում է աշխատողի հետ զրուցել։ Աշխատողի խոսքերից (էլ չասեմ քծնող ժպիտը) պարզ դարձավ, որ տղամարդը դեպուտատ է, կամ էլ այդ կարգի մի բան։
— 16900 դրամ,— ինձ դիմեց փոստի աշխատողը։
— Էլ ինչի՞ ես ասում 16900, ասա 17000, պրծի,— իբր կատակ արեց պաշտոնյան։
— Օ՜ֆ,— իբր ծանր հոգոց հանեց կինը,— ճիշտ ասում ենք կրակն ենք ընկնում, բա որ 17000 ասեմ, էլ վերջ։
Պաշտոնյան պատրաստվում էր էլի ինչ-որ բան ասել, չթողեցի.
— Չի լինի՞ հարյուր դրամիս վրա ցելա չգցեք։
Պաշտոնյան քմծիծաղ տվեց, թե.
— Ուզածիս հասա։
— Ո՞րն էր ուզածդ,— արդեն լավ ջղայնացած հարց տվեցի։

Երեւի դեմքիս արտահայտությունը այնպիսին էր, որ «в народ» իջած պաշտոնյայի կատակելու տրամադրությունը միանգամից չքվեց։ Ինչ-որ անկապ բան դուրս տվեց, թե «որ այս կնոջ գործը գնահատեն», բայց իր այդ գռմռոցը միայն ես լսեցի։

Եւ ի՞նչ եք կարծում. այսքանից հետո փոստի աշխատողը անշտապ ու երկար-բարակ ծալում է չեկերի իր օրինակները, դնում է տեղը, հետո դանդաղ նայում է դես, հետո դեն... Հարյուր դրամս չի ուզում տալ։ Նայում եմ «դեպուտատի» դեմքին, սա էլ է աչքերը փախցնում։ Վերջը, մի քանի րոպե ձգձգելուց հետո, շատ դժգոհ, նույնիսկ կասեի իրեն խորը վիրավորված զգալով՝ հանեց, տաս ու քսան դրամանոցներով այդ դժբախտ հարյուր դրամը հաշվեց տվեց։ Դուրս եկա, փողոցում մի մուրացկան տատիկ էր կանգնած, տվեցի իրեն։ Տանն էլ հաշվեցի, պարզվեց ոչ թե 16900 դրամ էր իսկական հաշիվը, այլ 16810։ Փաստորեն 90 դրամ էլ ոտի վրա քցեց։

Հարցն այս կոպեկները չեն, հարցը այն է, որ դեպուտատը, որն ընտրվել է իբր թե մեր շահերը պաշտպանելու համար, չի զլանում նույնիսկ մանր խարդախությունը բացեիբաց խրախուսելուց։ Եւ խիստ զարմանում ու մանդրաժ է ընկնում, երբ դիմադրում ես։ Իր ուղեղում կասկած իսկ չկա, որ սխալ է։

Վերնախավ կոչվածը ընդհանրապես չի զգում, ինչը կարելի է բացեիաբաց անել, ինչը ոչ։ Սա է ամենադաժանը։ Պատկերացրեք ձեր տուն մարդ գա, բոլորի աչքի առաջ քթի պարունակությունը մատով հանի, քսի վարագույրին։ Ու միանգամայն անկեղծ ժպտա ձեզ։

Մի դեպք էլ. անցած ամառ Օպերայի շրջակայքի սրճարաններից մեկում նստած էր ընտանիքի տեր ու բոլորին լավ հայտնի օլիգարխ-պատգամավոր՝ 16-17 տարեկան մի ընկերուհու հետ։ Ոչ միայն չէր փորձում թաքնվել, այլ ընդհակառակը աքլորի տեսք ուներ. տեսեք, նայեք, նախանձեք։ Ցանկացած այլ երկրում նման արարքը սկանդալի առիթ կդառնար ու մամուլի մի քանի շաբաթվա խոսելու թեման կլիներ։
Link10 comments|Leave a comment

navigation
[ viewing | May 16th, 2007 ]
[ go | Previous Day|Next Day ]