groul as a'housekeeper - January 16th, 2008 [entries|archive|friends|userinfo]
ahousekeeper

[ website | Armenian Library ]
[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

Links
[Links:| [ Armenian Library ] [ Геноцид армян ] [ Карабахский конфликт ] [ Budapest Case ] [ Armenians at LJ :: Армяне в ЖЖ ] [ Пресс-архив карабахской войны ] ]

January 16th, 2008

Փուչիկները գնացին ֆռոնտ... [Jan. 16th, 2008|01:53 am]
[Tags|]

Այսօր այսպիսի հայտարարություն տեսա մի կրպակի վրա.

ՓՈՒՉԻԿ ՉԿԱ։
ՓԱԿ Է։
Link18 comments|Leave a comment

Հայկ Բաբուխանյանը գրավել է ՍԻՄ-ի գրասենյակը [Jan. 16th, 2008|07:43 pm]
[Tags|, , , ]

Երեկվա պատմության շարունակությունը։ Այս տեքստը ուղարկել է Հրանտ Խաչատրյանը։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե սա ինչ կռիվ է։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2008 թվականի հունվարի 15-ին ՍԻՄ կուսակցության գրասենյակում ոստիկանության կողմից իրականացված ուժային գործողությունների վերաբերյալ

2008թ. հունվարի 15-ին՝ ժամը 11-ից մինչեւ 16-ը, ինչպես որ կանխատեսում էինք եւ տեղեկացրել էինք հանրությանը, ՀՀ Ոստիկանության Երեւանի Կենտրոն բաժնի ուժերով ՍԻՄ գրասենյակում (Երեւան, Ե. Կողբացու 50Ա, II հարկ) դատարանի վճռի հարկադիր կատարման մեկնաբանությամբ իրականացվեցին գործողություններ, առանց համապատասխան լիազորությունների եւ իրավական հիմքերի: Հունվարի 14-ի ժամը 17:30–ի սահմաններում Կենտրոն ոստիկանության պետի հետ ունեցած զրույցի ընթացքում, որին մասնակցում էր նաեւ ծառայության գծով պետի տեղակալ, գնդապետ Տ. Բաղդասարյանը, այդ գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցնում բաժնի պետ պարոն Ա. Մեհրաբյանը։ Զրույցի ընթացքում ես նրան ներկայացրել եմ իմ առարկություններն ու պահանջել եմ կասեցնել հրամանը մինչեւ իրավական տարաձայնությունների համաձայնեցումն ու դատախազական հսկողության ապահովումը։ Նույն առարկությունները հիմնավորումներով պաշտոնական գրությամբ Կենտրոն ոստիկանության գրասենյակ եմ հանձնել հունվարի 15-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, իսկ դրա պատճենը՝ նույն ժամին ՀՀ գլխավոր դատախազության գրասենյակ, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումում խնդրելով ՀՀ Դատախազության լիազորությունների շրջանակներում հունվարի 15-ի առավոտից հսկողություն իրականացնել Կենտրոն բաժնի գործողությունների օրինականության նկատմամբ։ Այդ մասով պատասխանատվություն է կրում նաեւ ՀՀ Դատախազությունը։ Շարունակել ընթերցելը... )


ԱՎԵԼԱՑՈՒՄ. պարզվում է [info]lchak-ը նախորդ գրառման մի մեկնաբանությունում մանրամասնություններ էր ավելացրել այս բախման մասին։
LinkLeave a comment

navigation
[ viewing | January 16th, 2008 ]
[ go | Previous Day|Next Day ]