groul as a'housekeeper - April 24th, 2008 [entries|archive|friends|userinfo]
ahousekeeper

[ website | Armenian Library ]
[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

Links
[Links:| [ Armenian Library ] [ Геноцид армян ] [ Карабахский конфликт ] [ Budapest Case ] [ Armenians at LJ :: Армяне в ЖЖ ] [ Пресс-архив карабахской войны ] ]

April 24th, 2008

План Кавказ (видео) [Apr. 24th, 2008|02:29 pm]
[Tags|, , , , ]

[info]hayk выложил ссылки на фильм План “Кавказ”, о котором я написал вчера.

Забавная деталь: все посты про турок, попавшие в топ Яндекса, привлекают виртуалов, которые усиленно пытаются перевести всё с больной головы на здоровую и быстро скатываются к дпни-шной риторике. Не стал исключением и этот пост. Очень созвучно с тем, что написал у себя Айк: В фильме озвучиватеся версия о том, кто являестя заказчиком фразы "Россия для русских".
Link1 comment|Leave a comment

Ապրիլքսանչորսյան... [Apr. 24th, 2008|02:46 pm]
[Tags|, , , ]

Արդեն ութ տարի է, ինչ հանգամանքների բերումով ապրիլի քսանչորսը «պարտավորեցնող» ամսաթիվ է ինձ համար։ Սկզբում հայկական մի թերթ էի խմբագրում, հետո մեկ այլ հայկական թերթ, հետո ստեղծվեց ArmenianHouse.org էլեկտրոնային գրադարանը, ուր ցեղասպանությանը նվիրված մեծ բաժին կա։ 2004-ից աշխատում եմ նաեւ, որպես [info]taragir-ի ստեղծած Genocide.ru կայքի խմբագիր։ Ապրիլ ամիսը մոտենալուն պես, սկսում եմ ինձանից անկախ մտածել. «Իսկ այս անգամ ի՞նչ նոր նյութ, ի՞նչ հետաքրքիր հոդված եմ հրապարակելու, ի՞նչ գործողություն է հնարավոր կազմակերպել։ Արդյո՞ք կհասցնեմ ցեղասպանության մասին այս կամ այն գրքի էլեկտրոնային տարբերակը պատրաստել ու տեղադրել կայքում մինչեւ ապրիլի քսանչորսը»։ Վերջերս խոսում էի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում աշխատող Սուրենի հետ, ու նույն վիճակն էլ իր մոտ էր։

Այնպես է ստացվում, որ մենք՝ տեղեկատվական դաշտերում «վար ու ցանք անողներս», մեր գործողությունները սկսում ենք կապել ինչ-որ ամսաթվերի հետ ու ըստ դրանց պլանավորում մեր աշխատանքը։ Մի կողմից սա հասկանալի է (օրինակ՝ ապրիլի 24-ի նախօրյակին մարդկանց մոտ հետաքրքրությունը ցեղասպանության թեմայի վերաբերյալ աճում է, ինչը զարմանալի չէ), մյուս կողմից սա բերում է վերջիվերջո ինչ-որ փակուղու, ուր դառնում ես ամսաթվի/տարեթվի ստրուկ։

Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ. ես կոչ չեմ անում ապրիլի 24-ը կամ որեւէ այլ տխուր կամ, ընդհակառակը՝ փառահեղ ամսաթիվ անտեսել։ Ուղղակի մտավախություն ունեմ, որ ողջ ուշադրությունը սեւեռելով կոնկրետ մեկ օրվա վրա՝ այդ օրն անցնելուն պես, համարում ենք մեր պարտքը կատարած ու այդքանով սահմանափակվում։

Միաժամանակ շատ լուրջ հարցեր են հասունացել կապված Մեծ Եղեռնի մեր ընկալման հետ։ Օրինակ՝ դժգոհություն է հայտնվում, որ տասնամյակների ընթացքում սեւեռվել ենք զոհի կերպարի վրա, ինքնապարփակվել մեր ցավերի մեջ, փոխանակ մեր երկիրը թշնամու ճիրաններից փրկելու, հանցագործ պետությունը պատժելու։ Մյուս կողմից, որոշ ուժեր (օգտագործելով նույն «բավ է լացենք» մոտեցումը), փորձում են համոզել, որ պետք է ամեն ինչ մոռանալ, քանի որ ողբն ու զայրույթը, ինչքան էլ որ արդարացված լինեն, դեստրուկտիվ են։ «Առաջ շարժվեք, հերի´ք է կառչել անցյալից, պետք է վերջապես երկխոսություն սկսել հարեւանների հետ» — ասում են այդ մարդիկ։ Մեկ այլ մեծաթիվ խումբ էլ ասում է. «Հիշում ենք, ցավում ենք, կուզենայինք մեր պապերի երկիրը վերադարձնել, բայց ի՞նչ կարող ենք անել Թուրքիայի պես հզոր ախոյանի դեմ»։ Մի խոսքով, կարծիքները շատ են, անպատասխան հարցերն էլ ավելի շատ, բայց լուծումներ կամ չկան, կամ էլ անիրական են, ավելի շուտ ուղղված են լուրջ խնդիրներից ուշադրությունը շեղելու վրա։

Ավելին, կասկածում եմ, որ մենք ենթագիտակցորեն փորձում ենք խուսափել պատասխաններից։ Որովհետեւ հոգու խորքում հասկանում ենք, որ պատասխան գտնելուց հետո էլ ոչ մի արդարացում չենք ունենա, թե ինչու չենք սկսում գործել հենց հիմա։ Խոսքս իրական գործունեության, այլ ոչ թե գործունեության տնազի մասին է։ Իսկ ցանկացած լուրջ գործունեություն պահանջելու է փոքր ու մեծ զոհեր։ Ամեն մեկիցս է պահանջելու։ Այդ պատճառով, ինձ թվում է, որ մեր այս ապրիլքսանչորսյան տենդով, մենք փորձում ենք ինքներս մեզ համոզել, որ անում ենք հնարավոր ամեն ինչ, չնայած որ մեր գործողությունները գնալով նմանվում են մի ծիսակատարության։

Մեր համար այսօր գրեթե անհնարին է հոգեբանորեն հրաժարվել կեղծ կայունության ֆետիշից, էլ չասեմ այնպիսի լուրջ բաների մասին մտածել, ինչպիսին է հանուն ազգի ապագայի կյանք զոհելը։ Ու Թուրքիային թշնամի համարելով՝ միաժամանակ փորձում ենք ամեն կերպ խուսափել այն ամենից, ինչը կարող է մեզանից ավելի ուժեղ թշնամու հետ կենաց-մահու կռիվը իրականություն դարձնել։ Կռիվն առաջինը սկսելու առավելությունը թողնում ենք ախոյանի հայեցողությանը. եթե առաջինը հարձակվեց, ուզած-չուզած ստիպված կլինենք կռվել («Не виноватая я, он сам пришел!»)։ Բայց համոզված ենք, որ միեւնույն է դա երբեք տեղի չի ունենա։
Link1 comment|Leave a comment

СРОЧНО [Apr. 24th, 2008|04:36 pm]
[Tags|, , , ]

В Москве ОМОН разогнал пикет перед посольством Турции, часть пикетчиков арестована.

[UPDATE] В комментариях сообщают, что нет, всё спокойно, хотя по одному из армянских каналов передали об этом 20 минут назад, звонили из Москвы, кто-то из очевидцев.

[UPDATE 2] [info]angel_xiligan уточнила: задержали колонну джипов с армянскими флагами. Честно говоря, ничего кроме критики в адрес этой акции, я от наших не слышал. Так что тему можно считать закрытой.
Link35 comments|Leave a comment

24 [Apr. 24th, 2008|05:01 pm]
[Tags|, , ]



[info]517design выложил семь мини-постеров, которые можно при желании постить у себя в журналах.

Сегодня в армянском сегмент LiveJournal в основном пишут о геноциде армян. Из того, что показалось интересным лично мне:

93 года назад в западноармянском городе Ван...
Там спокойствия нет, ибо нет и отмщенья.
Турция до сих пор отрицает Геноцид армян, высказывая различные "доводы"...
Oбращениe к иностранным послам в России (про очередное скотство турок в России)
Турецкие мифы о Геноциде, конечно же, потрясают своим многообразием и масштабностью.
Мы живы пока помним.
Об армянских мстителях (ссылки)
Можем ли осуждать Спюрк...?
Link4 comments|Leave a comment

Ցեղասպանության մասին ռադիոհաղորդում... [Apr. 24th, 2008|11:13 pm]
[Tags|, , , , , ]

... Հայաստանի հանրային ռադիոյի երիտասարդական ծրագրով։

Հաղորդման ընթացքում լրագրողի հարցերին պատասխանում են Դեմոյան Հայկը, [info]kornelij-ն, [info]ermeni-ն, եւ ձեր խոնարհ ծառան։

Հաղորդման ձայնագրությունը (.wma, 35 րոպե)

Ի դեպ, որոշ սխալներ կան. օրինակ՝ «Ներսես Պողոսյանը» ասել էր, որ աջակցում է genocide.ru ու ArmenianHouse.org կայքերի աշխատանքին, բայց հաղորդման հեղինակներին թվացել է, թե Ներսեսը genocide.ru կայքի ստեղծնողն է։

Այնուամենայնիվ հաղորդումը հետաքրքիր կլինի այն մարդկանց համար, ով ցանկանում է գաղափար կազմել Մեծ Եղեռնի հարցին հայ ու հատկապես հայաստանաբնակ երիտասարդության վերաբերմունքի մասին։ Օրինակ՝ մի երիտասարդ ասում է. «Սասունցի եմ, պատրաստ եմ կյանքս տալ հանուն ցեղասպանության ճանաչման»։ Շատ լավ երեւում է, որ լուրջ խնդիր ունենք ճիշտ նպատակներ դնելու, խնդիր ունենք բացատրելու, որ պետք է Սասնա համար պայքարել, այլ ոչ թե օտարերկրյա պոռնիկ քաղաքական գործիչների կողմից պատմական փաստի «ճանաչման» համար։
Link2 comments|Leave a comment

navigation
[ viewing | April 24th, 2008 ]
[ go | Previous Day|Next Day ]