| ahousekeeper ( @ 2008-04-24 23:13:00 |
| Entry tags: | armenianhouse.org, genocide.ru, lj, mp3, զլմ, ցեղասպանություն |
Ցեղասպանության մասին ռադիոհաղորդում...
... Հայաստանի հանրային ռադիոյի երիտասարդական ծրագրով։
Հաղորդման ընթացքում լրագրողի հարցերին պատասխանում են Դեմոյան Հայկը,
kornelij-ն,
ermeni-ն, եւ ձեր խոնարհ ծառան։
Հաղորդման ձայնագրությունը (.wma, 35 րոպե)
Ի դեպ, որոշ սխալներ կան. օրինակ՝ «Ներսես Պողոսյանը» ասել էր, որ աջակցում է genocide.ru ու ArmenianHouse.org կայքերի աշխատանքին, բայց հաղորդման հեղինակներին թվացել է, թե Ներսեսը genocide.ru կայքի ստեղծնողն է։
Այնուամենայնիվ հաղորդումը հետաքրքիր կլինի այն մարդկանց համար, ով ցանկանում է գաղափար կազմել Մեծ Եղեռնի հարցին հայ ու հատկապես հայաստանաբնակ երիտասարդության վերաբերմունքի մասին։ Օրինակ՝ մի երիտասարդ ասում է. «Սասունցի եմ, պատրաստ եմ կյանքս տալ հանուն ցեղասպանության ճանաչման»։ Շատ լավ երեւում է, որ լուրջ խնդիր ունենք ճիշտ նպատակներ դնելու, խնդիր ունենք բացատրելու, որ պետք է Սասնա համար պայքարել, այլ ոչ թե օտարերկրյա պոռնիկ քաղաքական գործիչների կողմից պատմական փաստի «ճանաչման» համար։