ahousekeeper ([info]ahousekeeper) wrote,
@ 2008-07-16 15:27:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Entry tags:սերժ սարգսյան, տեղեկատվական քաղաքականություն, քաղաքականություն

Հարցեր, հարցեր մինչև վերջ
Սերյոգը գրում է, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր նախագահության 100 օրը լրանալուց հետո պատասխանել հասարակայնության հարցերին։ Չեմ իմացել այդ խոստումի մասին, բայց եթե հիշում եք, մարտ ամսին Կենդանի Մատյանում ահագին հարցեր էին հավաքել ՀՀ նախագահին տալու համար, թեպետ հարցերի մի մասը այդպես էլ մնաց անպատասխան։ Իմ կարծիքով, ի սկզբանե չարժեր բոլոր հարցերին պատասխանել, որովհետև լրիվ տխմարություններ էլ կային, ափսոս էր այդ ժամանակը։ Ինչևէ, այնժամ ես այդպես էլ հարցեր չտվեցի, որովհետև... չէ, «որովհետև» չգիտեմ։ Երևի այն պատճառով, որ դեռ վաղ էր լուրջ պատասխաններ ակնկալելու, ոչ էլ առանձնապես հույս ունեի, որ պատասխան կստանամ իսկապես սուր ու տհաճ հարցերին (խոսքս մանկամիտ «ինչ գույնի գիրք եք կարդում» էշությունների մասին չէ, այլ իսկապես կարևոր հարցերի)։

Հիմա՝ վերջին երեք ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններից հետո իմ մոտ արդեն հարցեր կան։ Լուրջ հարցեր։ Հույս ունեմ, որ նախագահականում կհիշեն Սերժ Սարգսյանի բլոգի մասին ու մի գուցե կանդրադառնան իմ հարցերին։

Դեռ կմտածեմ եմ ձևակերպումների վրա, բայց ամենից շատ ինձ հուզում են.

1. Արցախի ազատագրված տարածքի ու անընդհատ ակնարկվող տարածքային զիջումների հարցը։

2. Հայ-թուրքական հարաբերությունների, այդ թվում և Գյուլին ՀՀ հրավիրելու իմ կարծիքով շատ վնասակար քայլը։

3. Պետական կառույցների տեղեկատվական պաշտպանվածության հարցերը։ (Ի դեպ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան կայքը երեկվա դրությամբ դեռ վնասազերծված չէր։)

4. Ի՞նչ քայլեր են արվում ՀՀ իշխանությունների կողմից՝ թուլացնելու համար Միջազգային Արտարժույթային Հիմնադրամի (IMF), Համաշխարհային Բանկի (World Bank) ու նմանատիպ այլ կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանի տնտեսության ու ներքին քաղաքականության վրա։

Եթե ավելի հաջող, հետաքրքիր ու ամենագլխավորը՝ ԿԱՐԵՒՈՐ հարցեր ունեք՝ մեկնաբանություններում ավելացրեք։




(3 comments) - (Post a new comment)


[info]a_lexus_330
2008-07-16 11:20 am UTC (link)
երկու դիտարկում, երկուսն էլ՝ կապված որոշ գնահատականների «միանշանակության» եւ «անբելանելիության» հետ

- ինչու՞ է Գյուլին հրավիրելը այդպես վնասակար: Հիշեցնեմ, որ պատասխան դեռ չկա, ռեալ գալ-չգալու մասին էլ դեռ չգիտենք: Այսինքն, վնասակարությունը հենց հրավերի փաստի մեջ է եւ միանշանակ: Ինչու՞: Չի՞ կարող ռասկլադ լինել, ըստ որի այդ քայլը ճիշտ դուրս կգա: Եթե կարող է, հաշվվա՞ծ է դրա հավանականությունը եւ ի՞նչ մեթոդով: հետաքրքիր թեմա է շատ, ես օրինակ այս պահին արգումենտներ հավաքելու փուլում եմ եւ ոչ՝ միանշանակ պատասխանների
-վստահ կարող եմ ասել եւ փաստարկներով ապացուցել, որ Համաշխարհային բանկի ազդեցությունը մեր տնտեսության վրա միանշանակ դրական է եղել՝ համեմատած նրա հետ, իահրկե, թե, օրինակ, Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը ինչպես կծրագրավորեր տնտեսության զարգացումը առանց ՀԲ-ի: Իհարկե, չեմ համեմատում այն այլընտրանքի հետ, որ մենք ունենայինք Լատվիայի կառավարության կազմի նման կառավարություն եւ գիտակցաբար հրաժարվեինք IMF-ի ծրագրերից, որովհետեւ դրանք մեր ԱՎԵԼԻ ԳՐԱԳԵՏ ԵՒ ՄԵՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ծրագրին զիջում են: 06-ը ախմախ ավտոյա, բայց ձիու սայլից հաստատ ավելի արագ կհասցնի

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2008-07-16 12:31 pm UTC (link)
Հիմա ոչ հավես, ոչ էլ ժամանակ ունեմ IMF/Worldbank-ի թեմայով խորանալու։ Հաշվիր սա իմ «բզիկն» է։

Ինչ վերաբերվում է Գյուլի հարցին, ապա մենք թուրքերի հետ լիքը կիսելու բան ունենք; ու այս ամենը մի կողմ դնելը, յանիմ թե դիվանագիտական նկատառումներով առանց որևէ նախապայմանների թուրքերին «ընդառաջ» գնալը (շատ լավ հասկանալով, որ թուրքերը միևնույնն է իրենց հակահայկական գործունեությունը չեն դադարեցնի)՝ սա շատ ուժեղ հարված է առաջին հերթին ժողովրդի ոգեկանին։ Եթե վաղը (ինչը շատ հավանական է) կամ վաղը չէ մյուս օրը (ինչը էլ ավելի հավանական է) պատերազմը վերսկսվի, ապա ի՞նչ երեսով են մեզ մարտադաշտ ուղարկելու։ Բա չենք հարցնի՞. «Որ թուրքերի հետ միասին ֆուտբոլ էիք նայում, հիմա մեզ էլ խի՞ եք ուղարկում մեռնելու։ Հանուն ինչի՞։ Արդյո՞ք հանուն այն բանի, որ մեր արյունով ազատագրվածն էլ «դիվանագիտությանը» զոհ գնա։»

(Reply to this) (Parent)


[info]noni_no
2008-07-16 12:46 pm UTC (link)
միանում եմ առաջ քաշված հարցերին: կավելացնեի հետեւյալ հարցը՝ - ինչքանով է պետությունը ուշադրություն դարձնում դպրոցներում ազգային եւ ընդհանրապես կրթության մակարդակը բարձրացնելու եւ ՀՀ քաղաքացիներ դաստիարակելու հարցին:

(Reply to this)


(3 comments) - (Post a new comment)

Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…