ahousekeeper ([info]ahousekeeper) wrote,
@ 2008-07-21 22:23:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Entry tags:lj, զլմ, սերժ սարգսյան

Ա1պլյու
Այսօր Սերյոգին ու Փղին հրավիրել էին նախագահի մամլո ասուլիսի, ուր նրանք հնչեցրին մեկական հարց մեր հավաքածներից։ Ավելի ստույգ. բարձրաձայնեցին հենց իրենց հարցերը ;))

Այլ հարցերին հերթ չհասավ (շատ քյառթու էին?)։ Արցախյան հարցով շատ կուզենայի հստակ պատասխան ստանալ։ Ինչևէ... Ահա թե ինչ է գրում Ա1պլյու-ն հայկական «բլոգերների միության ներկայացուցիչների» մասին.

Ի թիվս բոլորին ծանոթ լրագրողների, հենց սկզբից նախագահական նստավայր մտան երկու երիտասրադներ՝ ականջողերով, երկար մազերով եւ բակենբարդներով, պատռած շալվարներով եւ սեւ ակնոցներով: Նրանք տեղ զբաղեցրին լրագրողների շարքում եւ մինչեւ վերջ անհասկանալի էր, թե ինչ կապ ունեն ասուլիսի հետ. սակայն վերջում, Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց այդ երիտասարդներին, որոնք հարցեր էին հավաքել բլոգի միջոցով:

Սերգեյ Չամանյան եւ Տիգրան Քոչարյան անունով երկու երիտասարդներ՝ ներկայանալով որպես Բլոգերների միության ներկայացուցիչներ, կարելի է ասել ՚հավասարակշռվածՙ եւ ՚գլամուրնիՙ ասուլիսի տպավորությունը փչացրին այնպես, ինչպես դա չէր կարող անել անգամ ամենաիշխանամետ լրատվամիջոցը. Սերգեյ Չամանյանը փոխանցելով իբր բլոգում ստացած իր հարցերից մեկը Հյուսիսային պողոտայում անցկացվող ՚ապօրինի միջոցառմանՙ մասին, հարցրեց, թե ինչքան է պետությունը հանդուրժելու այդ միջոցառումը, որը հակասանիտարական վիճակ է ստեղծել եւ որի պատճառով ուղղակի անհնար է անցնել քաղաքի կենտրոնով, ինչպես նաեւ վտանգի է ենթարկվում Հյուսիսային պողոտայում գտնվող առեւտրային կենտրոնների գործունեությունը, որոնք սնանկացման եզրին են արդեն հայտնվել, այնինչ նրանք խոստումներ էին տվել աշխատատեղեր բացելու եւ այլն: Երիտասարդ բլոգերը Սերժ Սարգսյանին հիշեցրեց, որ նման դեպքերում քաղաքակիրթ երկրներում պաշտպանվում են գործարարների խախտված իրավունքները: Սերժ Սարգսյանը ընդունեց ՚կշտամբանքըՙ եւ ասաց, ով էլ լինի միջոցառման կազմակերպիչը, պատասխանատուն իշխանությունն է:

Հետաքրքիր է, մարտի 1-ի մասի՞ն էլ Սերժ Սարգսյանը նույն կարծիքն ունի:

Ի դեպ, հնչած 40 հարցերի թվում մարտի 1-ի թեման չշոշափվեց, իսկ քանի որ ամեն լրատվամիջոց ունր 1 հարցի իրավունք, ՚Ա1+ՙ-ը բարձրացրեց քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցը, քանի որ վստահեցում էր ստացել, որ մարտի 1-ի թեման ասուլիսում շոշափվելու է:

Ինչեւէ: Սերժ Սարգսյանը նաեւ նկատեց, որ ուրիշ, քաղաքակիրթ երկրում վաղուց այդ գործարարները դիմել էին դատարան եւ պահանջել էին կարգի հրավիրել այդ մարդկանց՝ ցուցարարներին: Հիշեցնենք, որ նրանց մուտքը Ազատության հրապարակ, որտեղ որեւէ մեկի գործարար շահերը չեն վնասվի արգելված է:

՚Ես հարգում եմ մարդկանց իրավունքը կարծիք արտահայտելու, բայց այդ կարծիք արտահայտելը չպետք է բերի նրան, որ մարդիկ սնանկանան: Գիտեք շատ վատ է, որ այնտեղ տիրում է անառողջ մթնոլորտ, վատ է, որ այնտեղ հակասանիտարական վիճակ էՙ,-ասաց Սերժ Սարգսյանը:

Մյուս բլոգերին հետաքրքրում էր, թե ՚ինչո՞ւ քաղաքապետարանը արգելում է հանրահավաքները Մատենադարանի մոտ եւ ուղարկում է մարզադաշտեր, իսկ ոստիկանությունը, չգիտես ինչու, թույլատում է դրանքՙ:

Սերժ Սարգսյանն էլ նկատեց, որ ոստիկանության գործողությունները պայմանավորված են նրանով, որ հավելյալ բարդություններ չստեղծվեն։ ՚Չգիտեմ, ճիշտ կլիներ եթե չթույլատրվեր այն երկու հանրահավաքները Մատենադարանի մոտ: Կարծում եմ` ճիշտ են վարվել. մենք պետք է ընդհանրապես հանրահավաքներից չվախենանք, այլ մեր խնդիրը պետք է լինի այն, որպեսզի այդ հանրահավքաները տեղի ունենան օրենքի սահմաններում եւ իշխանությունների համաձայնությամբ, որովհետեւ հետեւանքների համար ամենամեծ պատասխանատվությունը կրում է իշխանությունըՙ։


Որ հենց այսօր Փղին ու Սերյոգին տեսած չլինեի, մի գուցե և հավատայի այս էշությանը, բայց դե տեսել եմ։ Ու ոչ միայն ես եմ տեսել, այլև իմ հետ մի քսան հոգի էլ. նկարագրությունը մասամբ Սերյոգինն է, բայց դե հաստատ ոչ Փղինը։ Ուղղակի Ա1պլյույական կեղտագրողին խիստ անհրաժեշտ էր նախօրոք, մինչև բուն թեմային անցնելը, թույնի դոզա սրսկել։ Լրագրության մեջ այս հնարքը կոչվում է «ջրհոր թունավորել» («poisoning the well»: Poisoning the well is a logical fallacy where information is presented in order to produce a biased result. It is a special case of argumentum ad hominem.). երբ սյուժեի հերոսին ի սկզբանե զզվելի տոնայնությունով են նկարագրում, որ հետո ինչ էլ ասի կամ անի՝ տհաճ տպավորություն ստեղծվի։ Էլ չասեմ, որ կարգին չհասկանալով ինչն ինչոց է, շտապելով ցեխագունդը շպրտեն՝ ամեն ինչ իրար խառնեցին. ի՞նչ «բլոգերների միություն», ո՞վ ասեց, որ Սերգեյի հարցը «ստացված» էր...



(27 comments) - (Post a new comment)


[info]noni_no
2008-07-21 06:17 pm UTC (link)
դե թող ա1-/+ը համ էլ ասեր, եթե ականջողով տղաներին պրիզնատ չի գալիս, էդ Միքայել Դանիելյանը ինչի՞ ա իրենց թայֆի հերոսը
կարծում եմ, ա1+ Փիղի հետ լիքը հաշիվներ ունի մաքրելու:)))) փողերից բռնած ամեն ինչը հաշվել ա դրանց։)))

(Reply to this)


[info]pigh
2008-07-21 06:51 pm UTC (link)
СКСЕЛ А:))))))Розалио Агро еще никто не видел с бакенбардами:)

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2008-07-21 06:54 pm UTC (link)
Չե՞ս ամաչում, ականջօղով ու ճղած ջինսերով ես ֆրֆռում։ Տնեցիք իմանան, ի՞նչ ես անելու։

(Reply to this) (Parent)(Thread)


[info]pigh
2008-07-21 07:41 pm UTC (link)
http://pigh.livejournal.com/122489.html
Тнецик хндалуц меран:)

(Reply to this) (Parent)(Thread)


[info]angel_xiligan
2008-07-21 08:22 pm UTC (link)
Пих?! ду кароха ксвум эль ес?

(Reply to this) (Parent)(Thread)


[info]pigh
2008-07-21 08:33 pm UTC (link)
Парикел ем хагнум:)

(Reply to this) (Parent)


[info]ahousekeeper
2008-07-21 07:02 pm UTC (link)

(Reply to this) (Parent)(Thread)


[info]angel_xiligan
2008-07-21 07:53 pm UTC (link)
а-ааааааааа! ес чкам!

(Reply to this) (Parent)


[info]vartanm
2008-07-21 07:00 pm UTC (link)
չբրնենք ֆոտոշոպ անենք

http://www.freakingnews.com/pictures/23500/Vice-President-Dick-Cheney-Elephant--23651.jpg

(Reply to this)


[info]dabavog
2008-07-21 07:21 pm UTC (link)
Փղին պատկերացրի Բրեմեսկի Մուզիկանտ

Мы к вам заехали на чаааас...

(Reply to this) (Thread)


[info]pigh
2008-07-21 07:44 pm UTC (link)
лооооооооооооооооооооооооол:))))

(Reply to this) (Parent)


[info]cartesius
2008-07-21 07:54 pm UTC (link)
Глупая Моська, что еще сказать. А караван - идет... ;)

(Reply to this)


[info]angel_xiligan
2008-07-21 08:17 pm UTC (link)
, պատռած շալվարներով

et axchkan aseq, vor hayeren hagusti ajd tesaky kochvum e ANDRAVARTIK. Isk shalvarnery - araberenum nshanakum en kanaci metaqcja lain andravartiq

(Reply to this) (Thread)


[info]kornelij
2008-07-21 08:19 pm UTC (link)
ավելի լավ է գրել ՏԱԲԱՏ, համել կարելի է հակառակ կարդալ ։ՃՃ

(Reply to this) (Parent)(Thread)


[info]angel_xiligan
2008-07-21 08:21 pm UTC (link)
гыыыыыыыыыыыыыыы! меррррра!!!!!!

(Reply to this) (Parent)


[info]aerial_vortex
2008-07-21 08:19 pm UTC (link)
Կատարյալ ապուշներ: Իրենց նյութերի 90 տոկոսը "իբր" հիմքի վրայա դրված, գիտեն, թե աշխարհում ամեն բան այդպես է:
Բայց բացեց :) Նամանավանդ փղի բակենբարդները :)))

Edited at 2008-07-21 08:20 pm UTC

(Reply to this) (Thread)


[info]angel_xiligan
2008-07-21 08:22 pm UTC (link)
ба аканджохы, аканджохы!

(Reply to this) (Parent)(Thread)


[info]pigh
2008-07-21 08:30 pm UTC (link)
zzvum em boloricd:)

(Reply to this) (Parent)(Thread)


[info]kornelij
2008-07-21 08:34 pm UTC (link)
hla psht stuc, anjhaniq ararac!

(Reply to this) (Parent)


[info]rmorga
2008-07-21 09:11 pm UTC (link)
Слон, вот такой ты негламурный, весь в серьгах и с бакенбардами "ис под рваных штанин"...
оооой... моя ржать... аки неприлично пьяное непарнокопытное... ужас ужас... :О))))))))))))))))))))))))))))))))
какие мы негламурные... тьфу на нам... )))))))))))))))))))

(Reply to this) (Parent)


[info]akunamatata_ser
2008-07-22 05:27 am UTC (link)
гламур рулез!!!!

(Reply to this)


[info]ermeni
2008-07-22 03:08 pm UTC (link)
Votery bacac, pamaden jpu korac... pia mer vaxterov tenc pianer kar?
Ka voch, ka voch....
:)))

(Reply to this)

Ստամբուլի Ժամանակ թերթը արձագանքում է...
[info]nicerollofham
2008-07-26 08:59 am UTC (link)
Արտատպելով Երևանի Արավոտ օրաթերթից գրում է՝
(Պլոքական Հատկություն)
...
Չգիտեք հայ բոլգերների որ հատվածը ներկայացրին Սերկեյ Չամանյան և Տիգրան Քոչարյան, բայց նրանց ուղղած հարցերը չափազանց յուրահատուկ էին: "Պլոգերներ"ը ըստ էության հետաքրքրվում էին ա) Ինչու՞ իշխանությունը բռնություն չի կիրառում հյուսիսային պողոտայի վրա նստացույց անողների դեմ բ) Ինչու՞ իշխանությունը բռնությամբ չի խոչընդոտում Մատենադարանի մոտ կայացող ընդդիմության հանրահավաքները: Համաձայնե՛ք, նման հարցումներ տալուց կամաչեր նույնիսկ "Հայլուր"ի թղթակիցը: Գուցէ սա ալ մտնու՞մ է "Պլոգերներական յուրահատկության" մեջ:
-----------------
Սա իսկապես սե՞նց է գրված Առավոտի էջերում. թէ Տերպետրոսյանականների Ստամբուլի մասնաճյուղը/թուրքամետ գարտաշներն են որ խմբագրական ՝միջամտություն՝ են կատարել:

(Reply to this) (Thread)

Re: Ստամբուլի Ժամանակ թերթը արձագանքում է...
[info]ahousekeeper
2008-07-26 02:54 pm UTC (link)
Այո, այդպես էլ գրված էր, ուղղակի ոչ «պլոգեր», այլ «բլոգեր» ;)

(Reply to this) (Parent)(Thread)

Re: Ստամբուլի Ժամանակ թերթը արձագանքում է...
[info]nicerollofham
2008-07-26 03:00 pm UTC (link)
Բարի;)
"Ժամանակ"ի ուղղագրությունից են տարվել;)
Իրենք թարգմանել էին արևմտահայերենի ես ձեզ համար փորձեցի վերադարձնել նախկին վիճակին:
Ո՞նց էր. Ճիշտ ասա՛:

(Reply to this) (Parent)(Thread)

Re: Ստամբուլի Ժամանակ թերթը արձագանքում է...
[info]nicerollofham
2008-07-26 03:05 pm UTC (link)
Հետաքրքիր կլիներ բնագիրը տեսնել. բայց Առավոտի կայքէջում չգտա:

(Reply to this) (Parent)(Thread)

Re: Ստամբուլի Ժամանակ թերթը արձագանքում է...
[info]ahousekeeper
2008-07-26 04:02 pm UTC (link)
new.aravot.am/am/home/archive/0/view/2008-07-23

Տես. «Խմբագրի սյունակը»

(Reply to this) (Parent)


(27 comments) - (Post a new comment)

Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…