| ahousekeeper ( @ 2008-07-22 21:32:00 |
| Entry tags: | անասնապատում, անվտանգության խնդիրներ, համացանց, հայաստանի առեւտրական հանրապետություն |
Անհավատալի է, բայց փաստ է
13 օր է անցել, ինչ գրել եմ ԱՄՆ-ում հայկական դեսպանատան կայքէջում եղած վիրուսի մասին։ Ավելին՝ 16 օր է անցել, ինչ դեսպանատան աշխատակիցներին այդ մասին զգուշացվել է։ Բայց վիրուսը դեռ հյուպատոսության էջում է։
16 օր ունեցել են ու չեն բաշարել 15-րոպեանոց գործն անել։
Այսօր
ermeni-ն՝ հուսահատվելով՝ մանրամասն ու շատ հասկանալի լեզվով այս ամենի մասին գրել է իր մատյանում.
ՀՀ դեսպանատան կայքը՝ ցանցահենների տրամադրության տակ
Գրված է այնպես, որ նույնիսկ տեխնիկական կրթություն չունեցող ու համակարգչային անվտանգությունից հեռու մարդիկ կարողանան հասկանալ։ Խնդրում եմ տարածել այդ տեքստը հայկական զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաև բլոգերում ու ֆորումներում։
UPDATE: հուլիսի 23-ի դրությամբ վնասատու կոդը վերջապես վնասազերծվել է։