ahousekeeper ([info]ahousekeeper) wrote,
@ 2008-07-24 15:10:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:lj, հայեր, շանթամբոխ

Նենգադաշնակ շանթամբոխ
Երեկ մի հոգեբան, պնդում էր, որ հայերը մեծ մասամբ անհատապաշտ են (индивидуалисты)։ Բայց հետևելով, օրինակ՝ համացանցում եղած հայկական խմբերին, միանգամից նկատում ես, որ հայերը իրականում ամենամոբիլիզացված ազգերից են։ Նույնիսկ իրար միս ուտելով (քաղցր ա մեր միսը, զոռով հո չի), իրար հետ վիճելով, բայց պետք եղած ժամանակ շատ ավելի լավ են համատեղ գործում, քան իմ տեսած ցանկացած այլ ազգ։ Սրան գումարենք հայերի եռանդն ու ձեռներեցությունը. զարմանալի չէ, որ, օրինակ՝ ռուսալեզու բլոգերի Յանդեքսի ռեյտինգի առաջին հազար բլոգերի ցուցակում, արդեն տաս հոգի հայ կա։

Ինչևէ, մի հատ ներհայկական (նույնիսկ կասեի նենգադաշնակ — коварнодашнакский) շանթամբոխ եմ առաջարկում. եկեք հաճախ գրենք ու հղումներ տանք մեր lj-ընկերների վրա, այսպիսով բարձրացնելով իրենց ռեյթինգը Յանդեքսի (և այլ որոնման համակարգերի) աչքերում։ Կարճ ասած՝ մեզ համար որպես կանոն ընդունենք մեր lj-ընկերների մասին ավելի հաճախ գրելը, իրենց գրառումների վրա ավելի հաճախ հղումներ դնելը։

Չեմ ասում, որ սա դառնա обязаловка, որից շուտով բոլորի սիրտը կսկսի խառնել, ո´չ։ Ուղղակի մի քիչ ավելի հաճախ հիշատակեք ընկերներին ձեր գրառումներում։

Ավելին, ես հիմա լրիվ անտեղի կհիշատակեմ մի շարք հայ բլոգերների, որ «հետս չունեն» (հիմնականում «լևոնականության» հողի վրա, բայց ոչ միայն), կհիշատակեմ հատուկ իրենց ռեյտինգը բարձրացնելու նպատակով. [info]bekaisa, [info]mkdotam, [info]aregjan, [info]ogostos, [info]zloyan, [info]gost_474_90։ Շատ նենգն եմ, չէ՞։ Գիտեմ, հիմա իրենք էլ կսկսեն դժգոհել. «Բա մեր ջահել վախտով խոտն ըսենց գույն ունե՞ր, բա մեր վախտով Կենդանի Մատյանում ռեյթի՞նգ էին նայում; վսյո, ուխոժու վ մոնաստիր...» Ի՞նչ ասեմ. ձեր ջահել վախտերը անցել են, հայերն էլ լցվել են Կենդանի Մատյան՝ ձեր պայծառ հիշողությունները պղտորում են։ Բայց մեկ է, եկեք չմոռանանք մեր ընկերներին քիչ մը PR անել։ Առանց ավելորդ աղմուկի, ու ցանկալի է հումորով :)




(Post a new comment)


[info]shahbek
2008-07-24 11:04 am UTC (link)
...միանգամից նկատում ես, որ հայերը իրականում ամենամոբիլիզացված ազգերից են...

Երկար տարինե առաջ INTERNET-ի լուսաբացին ընկերներիցս մեկը զարմացած սահմանեց, վոր մենք հայերս' INTERNET ազգենք:

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2008-07-24 11:08 am UTC (link)
INTERNET => համացանց :)

(Reply to this)(Parent)


[info]parisbo
2008-07-24 12:50 pm UTC (link)
:) internet azg@- yntir er!!!

(Reply to this)(Parent)


[info]shahbek
2008-07-24 11:19 am UTC (link)
Համացանց...

Սահմանումը ինձ չէր պատկանում:

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2008-07-24 11:49 am UTC (link)
Սա ուղղակի որպես լրացուցիչ տեղեկություն գրեցի :)

(Reply to this)(Parent)(Thread)


[info]shahbek
2008-07-24 12:04 pm UTC (link)
Ընդհանրապես իրվացի եք: Հայրենիքից դուրս գտնվողների համար այդպիսի ճշտումները շատ կարեւոր են:

(Reply to this)(Parent)


[info]pigh
2008-07-24 11:21 am UTC (link)
Shat shoga che Erevanum Kar jan?:)

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2008-07-24 11:50 am UTC (link)
Համ շոգ ա, համ էլ բարի եմ ;)

(Reply to this)(Parent)


[info]ahousekeeper
2008-07-24 07:02 pm UTC (link)
Լսի, էդ ձեր վերջին կռիվները նոր տեսա, երբ արդեն ռասֆրենդները գնացին...
Բա հետո՞ :(

(Reply to this)(Parent)


[info]parisbo
2008-07-24 01:08 pm UTC (link)
<Երեկ մի հոգեբան, պնդում էր, որ հայերը մեծ մասամբ անհատապաշտ են (индивидуалисты)։ Բայց հետևելով, օրինակ՝ համացանցում եղած հայկական խմբերին, միանգամից նկատում ես, որ հայերը իրականում ամենամոբիլիզացված ազգերից են։ Նույնիսկ իրար միս ուտելով (քաղցր ա մեր միսը, զոռով հո չի), իրար հետ վիճելով, բայց պետք եղած ժամանակ շատ ավելի լավ են համատեղ գործում, քան իմ տեսած ցանկացած այլ ազգ։ Սրան գումարենք հայերի եռանդն ու ձեռներեցությունը. զարմանալի չէ, որ, օրինակ՝ ռուսալեզու բլոգերի Յանդեքսի ռեյտինգի առաջին հազար բլոգերի ցուցակում, արդեն տաս հոգի հայ կա։>

Iroq, mer azgi paradoksy dra mej e henc, vor linelov 100%anoc individualist, menq karoghanumenq mianal, mobilisacvel, bayc menak ete "Vtangy" lurj a..


(Reply to this)


[info]ermeni
2008-07-24 03:02 pm UTC (link)
А на лондонского красавчика ссылкы ставить слабо? Гыыыы. :))

Ի դեպ, ասեմ, որ athanatoi-ը շատ հետաքրքիր նյութեր է մոտը տեղադրում կարևոր թեմաներով, որոնց մասին քչերն են խոսում:

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2008-07-24 07:00 pm UTC (link)
> А на лондонского красавчика ссылкы ставить слабо? Гыыыы. :)

Բայց դու յաման թարախն ես, հաաաա :)))
Նետ, նա նեգո մոյա դոբռոտա նե ռասպռոստռանյայետսյա. օն զա գռանյու դոբռա ի զլա ;)

> Ի դեպ, ասեմ, որ athanatoi-ը
Դե մի օր հարմար առիթ լինի, գրի այդ մասին քո մոտ ;)

(Reply to this)(Parent)


[info]vartanm
2008-07-24 07:45 pm UTC (link)
«հայերը մեծ մասամբ անհատապաշտ են (индивидуалисты)։»

Եթե «հայերը» ջնջենք ու տեղը գրենք «հրեաները»՝ նախադասությունը կդառնա Հիտլերինը:

«բայց պետք եղած ժամանակ շատ ավելի լավ են համատեղ գործում»

Սա նույնպես

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2008-07-24 09:54 pm UTC (link)
:)))

Իսկապե՞ս։ Աղբյուր կարո՞ղ ես տալ։

(Reply to this)(Parent)(Thread)


[info]vartanm
2008-07-25 04:00 am UTC (link)
Ինքը գրվածը Մային Կամփֆի մեջից է

Social and Political Philosophy: Readings From Plato to Gandhi
by John Somerville (Author), Ronald Santoni (Author)

http://www.amazon.com/Social-Political-Philosophy-Readings-Gandhi/dp/0385012381

Հեսակ սքան կանեմ:

(Reply to this)(Parent)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…