| ahousekeeper ( @ 2007-04-29 16:31:00 |
| Entry tags: | carla garapedian, screamers, soad, system of a down, եպհ, կարլա կարապետյան |
Կարլա Կարապետյանը (Carla Garapedian) Երեւանի Պետական Համալսարանում
Ապրիլի 23 Երեւանի Պետական Համալսարանում կայացավ Screamers («Ճչացողներ») կինոնկարի ռեժիսոր Կարլա Կարապետյանի հանդիպումը ուսանողության հետ։
nakedsilence-ը այդ մասին արդեն գրել է։
Ես էլ իմ հերթին մի քանի լուսանկար եմ այստեղ տեղադրում։ Մանրամասն չեմ գրում, որովհետեւ եթե սկսեմ գրել, պետք է նաեւ անպայման պատմեմ, թե ինչպես մի քանի սադրիչ փորձում էին շոռի համը հանել, բայց այդքան խորանալու հավես չունեմ։
Նկարի վրա ձախից աջ՝ Էրիկ (ժամանակին համալսարանում երիտասարդ դիվանագետների ակումբի նախագահն էր, հիմա մագիստրատուրայում է սովորում), Կարլա Կարապետյան, Րաֆֆի (սփյուռքահայ թարգմանիչ), Անի (ԵՊՀ ուսանող, հանդիպման կազմակերպիչներից մեկը).
Դահլիճը լեփ-լեցուն էր՝


Կարլա Կարապետյան՝

Կարլան պատմում է կինոնկարի մասին։ Ի դեպ, թարգմանիչը այնքան էլ լավ չէր թարգմանում, ասվածի որոշ կարեւոր նրբություններ կորում էին՝
Ընթացքում ֆիլմից մի դրվագ ցուցադրվեց.
Միջոցառման ավարտից հետո ինձ մի աղջիկ է մոտենում ու հարցնում.
— Դուք որտեղի՞ց եք։
— Մեր տնից,— ասում եմ։
— Ի նկատի ունեմ ի՞նչ թերթից եք։
— Ոչ մի։
— Բա ո՞ւմ համար եք նկարում։
— Իմ։
— Ես ***** շաբաթաթերթում եմ աշխատում։ Կարո՞ղ եք Ձեր նկարածներից տալ։
— Կարող եմ, բայց այն պայմանով, որ հեղինակի անունը նշվի։
Աղջիկը շատ զարմացավ.
— Ո՞նց, «Ֆոտոլուրի» նմա՞ն։
— Այո´,— ասացի,— Ինչո՞ւ եք զարմանում. ես ձեզ անվճար լուսանկարներ եմ տալիս, իրավունք չունե՞մ, որ գոնե անունս նշվի։
— Դե լավ,— այնուամենայնիվ մի քիչ զարմացած պատասխանեց նա,— որ ուզում եք, այդպես էլ կանենք։
Մի քանի օրից նամակ գրեց, ասաց, որ թերթում նկարները տպել են, անունս էլ տակը գրել են, այն էլ ծուլացա գնամ առնեմ :)
UPDATE: Լրագրողի բացատրությունը. Es eritasardakan eji lragroxn em ev hachax xndirner enq unenum lusankari het kapvac, qani vor chunenq eritasardakan photoneri arxiv.