ahousekeeper ([info]ahousekeeper) wrote,
@ 2008-08-14 15:54:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Entry tags:lj, титильон, ծիծիլյոն, շանթամբոխ

+ Ծիծիլյոն | 2008


» Эта запись на русском языке

+ Ծիծիլյոն | 2008

Օգոստոսյան տապից ու Օսեթիայի պատերազմի տեղեկատվական հիստերիայից հետո կիսաքնած հայկական (և հայամերձ) բլոգոլորտին կարելի է մի քիչ աշխուժացնել։ Այդ իսկ պատճառով հայտարարում եմ «+Ծիծիլյոն|2008» մրցույթ, որի ընթացքում բլոգգերները կընտրեն վերջին տարիների ամենահաջող գրառումներն ու ամենահետաքրքիր բլոգերը։

Քանի որ սա առաջին փորձն է, ապա որոշել եմ առայժմ սահմանափակվել հայալեզու ու ռուսալեզու գրառումներով։ Համոզված եմ, որ կառաջանան հարցեր, և փորձեմ պատասխանել դրանց։

1. Ի՞նչ օգուտ «+Ծիծիլյոն|2008» մրցույթից։
Առաջին հերթին հուսով եմ, որ ասպարեզ կհանվեն նոր՝ նախկինում փոքր լսարաններ ունեցող դեմքեր։ Ավելի շատ մարդիկ կդառնան ձեր օրագրերի մշտական ընթերցողներ, դուք էլ ձեր համար նոր հետաքրքիր անուններ կհայտնագործեք, կգտնեք նոր ընկերներ։ Իսկ սա նշանակում է, որ մրցույթի բոլոր մասնակիցների օրագրերը կգովազդվեն և կհայտնվեն ուշադրության կենտրոնում։

2. Ի՞նչ գրառումներ կարող են առաջարդվել մրցույթին։
Հայերեն կամ ռուսերեն լեզվով, մինչև ս.թ. օգոստոսի 13-ը ներառյալ հրապարակված գրառումներ։ Հեղինակները չեն կարող առաջադրել սեփական գրառումները։

3. Ո՞վ է որոշելու գրառման լավ կամ վատ լինելը։
Դուք եք որոշելու։ Ցանկացած՝ բլոգգեր, ով մինչև օգոստոսի 22-ը ցանկություն կարտահայտի մասնակցել քվեարկությանը, կստանա այդ իրավունքը։ Ցանկություն հայտնել՝ այն է մեկնաբանություն թողնել այս գրառման մեջ։ Մեկ իրական անձը ունի մեկ քվե։ Այսինքն, «վիրտուալներն», իհարկե, մասնակցել չեն կարող, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր մասնակցի կարող են խնդրել ապացուցելու իր իսկությունը։ Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր անձ կարող է քվեարկել միայն մեկական հայերենով, ռուսալեզու ու լուսանկարներ պարունակող գրառումների համար։ [ԱՎԵԼԱՑՎԱԾ Է] Բնականաբար, հեղինակները չեն կարող քվեարկել սեփական գրառումների համար։

4. Ո՞վ է առաջադրում գրառումները։
Դուք եք առաջադրում։ Տես նախորդ կետը։ Ամեն մի բլոգգեր կարող է առաջադրել մեկական հայերեն ու ռուսերեն լեզվով գրառումներ։ Գրառումների առաջադրումը անցկացվում է մինչև օգոստոսի 22-ը։

5. Քանի՞ նոմինացիա կա։
Երեք. հայերենով գրառում, ռուսերենով գրառում, ֆոտոգրառում։

6. Ի՞նչ պահանջներ են ներկայացվում գրառմանը։
6.ա. Գրառման հեղինակ պետք է հանդիսանա այն բլոգգերը, որն այն հրապարակել է։
6.բ. Առայժմ առաջադրվում են զգալի տեքստային պարունակություն ունեցող գրառումները։ (Երկար մտորելուց հետո, որոշեցի այս անգամ չներգրավել զուտ լուսանկարչական գրառումները։ Այսինքն, եթե պատկերված է գետ ու տակը գրված է միայն «Արաքս գետը», ա)
6.գ. Գրառումը չպետք է պարունակի պորնոգրաֆիկ բնույթի նյութեր։

7. Այլ կարևոր մանրամասնություններ.
- Ես՝ որպես կազմակերպիչ, չեմ մասնակցելու մրցույթին։ Այսինքն, ոչ իմ գրառումներն են առաջադրվելու, ոչ էլ քվեարկելու եմ։
- Քվեարկությանը կարող են մասնակցել հայ և ոչ հայ բլոգգերներ, եթե ժամանակին գրանցվեն, ինչպես արդեն նշվել է 3-րդ կետում։ Միակ պահանջը, որ քվեարկողը հասկանա այն գրառման լեզուն, որի համար քվեարկում է։

Եթե ընթացքում էլի հարցեր ծագեն՝ կավելացնեմ։

Մրցույթը ավելի հետաքրքիր դարձնելու ու առավելագույն քանակով մասնակիցներ ներգրավելու համար խնդրում եմ տեղեկացնել մրցույթի մասին ձեր բլոգերում։ Հարմարության համար կարող եք ուղղակի արտագրել ձեր օրագրում ստորև բերված կոդը.




(2 comments) - (Post a new comment)


[info]another_g
2008-08-14 11:41 am UTC (link)
Կար էս ստորև բերված կոդը ինչ-որ չի աշխատում

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2008-08-14 11:47 am UTC (link)
Էսա կդզեմ, սորրի

(Reply to this) (Parent)


(2 comments) - (Post a new comment)

Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…