ahousekeeper ([info]ahousekeeper) wrote,
@ 2006-12-05 02:22:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Current mood:accomplished
Entry tags:folklore, songs for children, детские песенки, фольклор, բանահյուսություն, մանկական երգեր

Արեւ, արեւ, ե´կ, ե´կ...
Երեւի թե այնպիսի հայ երեխա չկա, որի տատիկ-պապիկները իրեն երգած չլինեն.

Արեւ, արեւ, ե´կ, ե´կ,
Զիզի քարին վեր եկ,
Սեւ-սեւ ամպեր, հեռացե´ք,
Արեւին ճամփա տվեք։

Պարզվում է, որ այս պարզունակ մանկական երգը բազմաթիվ տարբերակներ ունի, որոնց գոյության մասին, համոզված եմ, շատերը չեն էլ լսել։

Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի 1970 թ. «Հայ ժողովրդական օրորոցային եւ մանկական երգեր» ժողովածույում կա այս երգի 16(!) տարբերակ՝ մեր (ավելի շուտ իմ շրջապատի) իմացած ու վերը բերված տարբերակից շատ ավելի հարուստ։ Ահա դրանցից մի քանիսը.

Արև´, արև´, ե´կ, ե´կ,
Զիզի քարին վեր եկ,
Հորն ընկնեմ, ձորն ընկնեմ,
Կարմրազիզիկ դուրս ընկնեմ.
Քու խեր, քու մեր եկել ա,
Թուր ու թվանք բերել ա,
Գոմշու ոտին տվել ա,
Դռան տակին հորել ա,
Մուկն եկել ա հանել ա,
Կատուն ետնեն վազել ա։

(Դարալագյազ - նույնիսկ պատկերացում չունեմ, թե դա որտեղ է)

* * *

Արև´, արև´, դուրս ելիր,
Քո հայրն ու մայրն էկեր են,
Ոսկի դանակ բերիր են,
Կոռ քարի տակ հորիր են,
Գոմեշն էկեր գտեր է,
Տերտերն էկեր օրհներ է,
Ժամհարն էկեր հանիր է,
Տարեր տրեր Խաչկանց տուն,
Խաչ գավազան վեր գլխուն։

(Վան)

* * *

Արև´, արև´, դո´ւս, դո´ւս,
Քեզի պերինք աչքի լուս,
Քու քուրիգտ լուսնինգան,
Պերից չամիչ մեգ աման,
Ամբը էգավ, մութ արավ,
Չամիչը աչքէս գորավ.
Պաց էրէստ, արեգակ,
Ավուճ չամիչ քեզ գուդանք։
Օ՜խ, արևին խափեցինք,
Ամպին տակեն հանեցինք։

(Դոնի-Ռոստով)




(Post a new comment)


[info]silaretal
2006-12-04 10:48 pm UTC (link)
Ինչ լավն են, բայց: Շա՜տ-շա՜տ շնորհակալություն:

(Reply to this)(Thread)


[info]silaretal
2006-12-05 11:36 am UTC (link)
Հա, եթե չեմ սխալվում, Դարալագյազը Վայոց Ձորի նախկին անվանումն է:

(Reply to this)(Parent)(Thread)


[info]ahousekeeper
2006-12-05 02:16 pm UTC (link)
Հնարավոր է։ Եթե չմոռանամ, կճշտեմ։

(Reply to this)(Parent)


[info]amatuni
2006-12-05 08:05 am UTC (link)
Իրոք չեի լսել: Իմիջայլոց շատ լավ է որ հիշացրեցիր' Դավիթին հեսա կսովորացնեմ: ;)

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2006-12-05 02:14 pm UTC (link)
Ի դեպ, սրա մասին հիշեցի քո գրանցումից հետո, երբ տեսա օգոստոսի "Բարեւ, կարմիր արեւ"-ը

(Reply to this)(Parent)(Thread)


[info]amatuni
2006-12-05 02:32 pm UTC (link)
:) Ի դեպ, "Բարև կարմիր արև"-ը Դավիթնե ասում: :)

(Reply to this)(Parent)


[info]moonleight
2006-12-05 10:37 am UTC (link)
ես մենակ էս մեկը գիտեի.
Արեւ, արեւ, ե´կ, ե´կ,
Զիզի քարին վեր եկ,
Սեւ-սեւ ամպեր, հեռացե´ք,
Արեւին ճամփա տվեք։

բայց շարունակություն էլ ուներ!!!

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2006-12-05 02:17 pm UTC (link)
Հնարավոր է շարունակություն էլ կար, չեմ հիշում։

(Reply to this)(Parent)


[info]alice_lice
2006-12-05 01:16 pm UTC (link)
Ինչ լա՜վն են։ Էլ չունե՞ս մանկական երգ-բանաստեղծություններ։ Փոքրիկ քառատողեր, որ պստիկին սովորեցնեմ։

(Reply to this)(Thread)


[info]ahousekeeper
2006-12-05 02:15 pm UTC (link)
Շատ կան, մեծ գիրք է։ Ուղղակի պետք է ջոկել, ոչ բոլորն են հարմար հիմիկվա փոքրիկների համար։ Էլ չեմ ասում, որ շատերը գրված են անհասկանալի բառբառներով։

(Reply to this)(Parent)


Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…