| ahousekeeper ( @ 2007-05-03 16:46:00 |
| Entry tags: | հայերեն |
Ազատամարտիկից. «Այո, հայերեն եմ գրում :-)»
freedomfight777-ը առաջարկում է.
Առաջարկում եմ իմ բոլոր ընկերներին ու նրանց ովքեր կարդում են իմ օրագիրը սկսենք մի ֆլեշմոբ, որի իմաստը կլինի անել մի հայերեն գրառում։ Եկեք գրենք հայերեն։Օրագրիս գրառումների մոտ 30 տոկոսը հայերեն են, բայց մի հատն էլ չի խանգարի :)
Նաև փնտրենք ֆլեշմոբի հայերեն թարգմանությունը։ Օրինակ ֆլեշխումբ։
Ի դեպ, Unicode հայերենով հիմնական Sylfaen տառատեսակը բավականին անհաջող է, եւ սովորաբար կայքէջերում տառերը մանր են երեւում։ Այժմ կա շատ ավելի հաջող տառատեսակ, ուր հայերեն տառերը միկրոսկոպիկ չեն, այլ նորմալ երեւում են, կարող եք քաշել Թարումյանի կայքից. Arian AMU
