ahousekeeper ([info]ahousekeeper) wrote,
@ 2007-05-03 16:46:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Entry tags:հայերեն

Ազատամարտիկից. «Այո, հայերեն եմ գրում :-)»
[info]freedomfight777առաջարկում է.

Առաջարկում եմ իմ բոլոր ընկերներին ու նրանց ովքեր կարդում են իմ օրագիրը սկսենք մի ֆլեշմոբ, որի իմաստը կլինի անել մի հայերեն գրառում։ Եկեք գրենք հայերեն։

Նաև փնտրենք ֆլեշմոբի հայերեն թարգմանությունը։ Օրինակ ֆլեշխումբ։

Օրագրիս գրառումների մոտ 30 տոկոսը հայերեն են, բայց մի հատն էլ չի խանգարի :)

Ի դեպ, Unicode հայերենով հիմնական Sylfaen տառատեսակը բավականին անհաջող է, եւ սովորաբար կայքէջերում տառերը մանր են երեւում։ Այժմ կա շատ ավելի հաջող տառատեսակ, ուր հայերեն տառերը միկրոսկոպիկ չեն, այլ նորմալ երեւում են, կարող եք քաշել Թարումյանի կայքից. Arian AMU



(Read 12 comments) - (Post a new comment)

Deja vu տառատեսակներ
[info]teaktak
2007-05-03 12:39 pm UTC (link)
Ի դեպ Deja vu տառատեսակները էսթետիկորեն իմ դուրը ավելի շատ են գալիս։ Կարելի է առաջարկել որպես այլընտրանքային տարբերակ․․․
Ինչ վերաբերվում է «շանթամբոխին» ;), ապա՝ կեցցե՜ հայերենը համացանցում։

(Reply to this) (Thread)

Re: Deja vu տառատեսակներ
[info]ahousekeeper
2007-05-03 12:42 pm UTC (link)
Շանթամբոխ — շատ լավն էր, դուրս եկավ։
Համ էլ հնչեղ է։

Տառատեսակը կփորձեմ, շնորհակալություն։

(Reply to this) (Parent)(Thread)

Re: Deja vu տառատեսակներ
[info]mkdotam
2007-05-03 12:46 pm UTC (link)
Ահա, շանթամբոխը ավելի լավն ա…

(Reply to this) (Parent)(Thread)

Re: Deja vu տառատեսակներ
[info]freedomfight777
2007-05-03 01:40 pm UTC (link)
շանթամբոխ լավն էր:
;) գտնողներին,

(Reply to this) (Parent)


(Read 12 comments) - (Post a new comment)

Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…