ahousekeeper ([info]ahousekeeper) wrote,
@ 2009-06-23 13:38:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Entry tags:կինո, հայաստան, մշակույթ

Որոգա՞յթ

Ա. «... լսել եք, որ մահացել են Որոգայթ սերիալի հերոսները` Գարիկ, Գոքոր...»

Բ. Panorama.am — «... ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում ... տեղի է ունեցել ավտովթար։»

Զոհվածներին՝ Տեր, ողորմեա։

Շատ հետքրքիր է ուսումնասիրել ժողովրդի ռեակցիան Հայաստանում տվյալ պահին երևի թե ամենամեծ ժողովրդայնություն վայելող սերիալի հերոսների զոհվելու լուրի վրա։




(44 comments) - (Post a new comment)


[info]diaanaa
2009-06-23 08:47 am UTC (link)
Земля им пухом... Дажан патмутюн а :(

(Reply to this)

(Deleted post)

[info]ahousekeeper
2009-06-23 08:50 am UTC (link)
Նույնիսկ իմանալով քո վերաբերմունքը այդ «գողական» սերիալներին (ես էլ եմ կտրականապես դեմ), բայց հեգնանքը մի կողմ, սա շատ հետաքրքիր ու լուրջ ուսումնասիրության թեմա է ազգագրագետների համար։

(Reply to this) (Parent)(Thread)


[info]khlurd
2009-06-23 10:13 am UTC (link)
Էէէէ, չէ... ուրիշ բան է, մարդկանց ոնց որ ճանաչած լինես... չնայած` ես ոչ մի սերիալ չեմ նայում...
ընդհանրապես հետռուստացույց չեմ հասցնում նայել.

(Reply to this) (Parent)(Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 10:29 am UTC (link)
Ցանկացած դեպքում, արձագանքը շատ հետաքրքիր է ազգագրական տեսակետից։

(Reply to this) (Parent)(Thread)


[info]khlurd
2009-06-23 10:35 am UTC (link)
Չէ:

(Reply to this) (Parent)(Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 10:41 am UTC (link)
Ո՞նց չէ, որ հա։

Երկուսն էլ արդեն ուղղակի սովորական մարդիկ չեն։ Կերպարներ են, որոշ գաղափարախոսության կրողներ։ Ժողովրդի ռեակցիայից, օրինակ՝ կարելի է դատել այն մասին, թե ինչքանով են ազդեցիկ նույն այդ սերիալները մարդկանց մտածողության վրա։ Կարելի է այսպիսի մոտեցումն անվանել «անմարդկային», ինչպես արդեն մեկնաբանեցին ներքևում, բայց չեմ համաձայնվի։ Արդյո՞ք չպետք է ուսումնասիրենք Իրանի իրադարձությունները կամ էլ Հարավային Օսիայի պատերազմը ուսումնասիրում ենք, որպես տեղեկատվական պատերազմի օրինակներ։ Արդյո՞ք ճակատամարտից հետո հրամանատարությունը չպետք է վերլուծություն անի գործողությունների, թեկուզ և զինվորներ է կորցրել, կամ նույնիսկ ընկերներ։

(Reply to this) (Parent)(Thread)


[info]khlurd
2009-06-23 10:50 am UTC (link)
Ես` չէ...
էսօր` չէ...

(Reply to this) (Parent)(Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 11:01 am UTC (link)
> Ես` չէ...

.

> էսօր` չէ...

Դա արդեն էական չէ։

(Reply to this) (Parent)(Thread)


[info]khlurd
2009-06-23 11:04 am UTC (link)
Միայն դա է էական. առանց ինձ չի լինի. իմ ՉԷՆ էական է... ես վիճակագրույուն չեմ. համենայն դեպս` էսօր չեմ...

(Reply to this) (Parent)(Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 11:08 am UTC (link)
Էականը վերաբերվում էր «էսօրին»։ Քեզ վերաբերվում էր կետը՝ որ հա, կարդացի, որոշողը դու ես, չեմ կարող ոչ մի բան ասել։

(Reply to this) (Parent)


[info]noni_no
2009-06-23 08:52 am UTC (link)
ի դեպ, էն օրը «պարզել եմ», ոնց է, որ պապաները իրենց լակոտներին հանգիստ խղճով տալիս են մեծ ջիպեր քշելու: Քանի որ վթարի ժամանակ դրանց մեջ բարձիկներ են փչվում, լակոտներին բան չի լինում, իսկ փողոցներում խփած մանր-մունր մարդիկ ու ավտոները ջհանդամ, կարեւորը իրենց բալեքին բան չլինի...

(Reply to this) (Parent)(Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 08:53 am UTC (link)
Շատ տրամաբանական է հնչում այդ բացատրությունը։

(Reply to this) (Parent)(Thread)


[info]noni_no
2009-06-23 08:54 am UTC (link)
պատմեցին մի միլիոնատիրոջ մասին, որի լակոտը մոսկվայում արդեն որերորդ ավտոն է ջարդել

(Reply to this) (Parent)


[info]reporter_arm
2009-06-23 09:16 am UTC (link)
Առավոտից քաղաքը բզզում է... քննարկում են «Որոգայթ»-ի դերասանների զոհվելու լուրը։ Իմ դիտարկումներով, մարդկանց հետաքրքրում է սերիալի ճակատագիրը, ի՞նչ կլինի Գոքորի եւ Գարիկի կերպարների հետ, նոր դերասաններ կվերցնե՞ն... Վերսիաներից մեկն այն է, որ սերիալի սցենառիստն էլ նրանց կզոհի սերիալում...
Ինձ հետաքրքիր է Շանթ TV-ի ռեակցիան...
Բայց որ հուղարկավորությանը մասնակցել ցանկացող հասարակ քաղաքացիների թիվը մեծ եւ շատ մեծ կլինի, կասկածից դուրս է... Օրվա թոփ թեման է, առաջիկա մի 2 օրվա թոփ թեմաներից է

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 09:18 am UTC (link)
> Ինձ հետաքրքիր է Շանթ TV-ի ռեակցիան...

Ինձ էլ։ Ընդհանրապես, շատ հետաքրքիր իրավիճակ է լիքը տեսակետներից՝ պիառ, առասպելների ծագում, հերոսացում և այլն...

Համոզված եմ, որ շատ շուտով սկսելու են ասեկոսներ պտտվել, թե տղերքին սպանեցին ու տենց։

(Reply to this) (Parent)(Thread)


[info]reporter_arm
2009-06-23 09:20 am UTC (link)
»»»Համոզված եմ, որ շատ շուտով սկսելու են ասեկոսներ պտտվել, թե տղերքին սպանեցին ու տենց»»»
Կարծում եմ, հա... էտ էլ էի ուզում գրել, գրեցիր))))

(Reply to this) (Parent)


[info]noni_no
2009-06-23 09:26 am UTC (link)
մի րոպե, դերասաններն են մահացե՞՞լ, թե հերոսները...

(Reply to this) (Parent)(Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 09:30 am UTC (link)
Դերասանները։ Կինոյում հերոսի զոհվելու վրա հո չէի գրի «Տեր, ողորմեա»... :(

(Reply to this) (Parent)(Thread)


[info]noni_no
2009-06-23 10:58 am UTC (link)
աաաա, այ քեզ բան!
գրել էիր հերոսները, հետո էլ գրել էիր ինչ-որ վթարների մասին, ինձ թվաց տարբեր դեպքեր են, էդ զոհվածների համար էլ գրել ես «Տեր ողորմեա»

(Reply to this) (Parent)


[info]msaintik
2009-06-23 09:47 am UTC (link)
милейший, вы циник.
это не тот сериал про воровской мир?

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 09:50 am UTC (link)
В смысле, циник?

Да, криминальный сериал, два ведущих актёра которого погибли вчера в автокатастрофе.

(Reply to this) (Parent)(Thread)


[info]msaintik
2009-06-23 09:54 am UTC (link)
понятно.
циник - это было к тому, что интересуешься реакцией народа.

(Reply to this) (Parent)(Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 09:56 am UTC (link)
Реакция будет вне зависимости ни от чего. А поскольку она будет, то интересно за ней понаблюдать :)

(Reply to this) (Parent)(Thread)


[info]msaintik
2009-06-23 09:58 am UTC (link)
инчпес мишт вселенскую трагедию сделают.
сталинские похороны - отдыхают.

(Reply to this) (Parent)


[info]khustup
2009-06-23 09:59 am UTC (link)
Հեչ լավ բան չեղավ: Ջահել տղերք էին:

(Reply to this)


[info]nrbakert_tashuk
2009-06-23 10:32 am UTC (link)
Թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ...իրապես մի քիչ անսպասելի անմարդկային գրառում էր... Թումանյանը գրում էր, որ գրականությունն արտացոլում է իր ժամանակը... դուք կարծում եք այդ դերասանները մեղավոր են, որ ժամանակներն ու հերոսներն այդպիսին են և որ իրենք մարմնավորում են գողերի, թալանչիների, հարստահարողների, անբարոյականների??? Դուք կարծում եք, որ երեխաները "Գոքորներ" են ուզում դառնալ, որովհետև սերիալ են նայում???? Առնվազն միամտություն է այդպես մտածել... ամբողջ ցավը նրանում է, որ այդ երեխաները փողոցում, բակում, տանը և ամենուր տեսնում են նման Գոքոր հերոսների.. սովորում են կոտրած նստարաններով ու գաջը թափած պատերով դասարաններում, որտեղ հայոց լեզվի ուսուցչուհին վաճառում է հինգերը, իսկ տնօրենը՝ մեդալ ու ման է գալիս տոյոտայով... ու ինչքան էլ "երկնագույն ազնիվ ամպիկներ" -սերիալներ լինեն, երեխան ՉԻ ՀԱՎԱՏԱ դրան, որովհետև տեսնում է ուրիշ բան.. երեխայի գլխին ինչքան էլ խփես, ասես "մատով քիթդ մի փորի, պատառաքաղով կեր", եթե դու ուտում ես ձեռքով ու ամեն հարմար առիթով քչփորում ես քիթդ, նույն բանը կանի երեխադ...
Իսկ այդ դերասաննները, վստահ եմ, երազում էին խաղալ "Համլետ", "Լիր Արքա" և "Պատվի համար"... Հողը թեթև թող լինի... Ով էլ հիմա գնում է, կորուստ է մեր ազգի համար...

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 10:36 am UTC (link)
> Թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ

Կոնկրետ ինչո՞ւմ իմ հետ չեք համաձայնվում։

Որ «Տեր, ողորմեա»? Թե՞ որ ժողովրդի ռեակցիան դերասանների մահվան վրա հետաքրքիր է գրանցել ու վերլուծել։

(Reply to this) (Parent)


[info]nrbakert_tashuk
2009-06-23 10:58 am UTC (link)
Grarman toni het...

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 11:00 am UTC (link)
Ինչը՞ այն է չէ գրառման տոնի հետ։

(Reply to this) (Parent)(Thread)


[info]nrbakert_tashuk
2009-06-23 11:09 am UTC (link)
:) duq erbeq antakt cheq linum... ays angam mi tesak antakt e hnchum, hatkapes eritasard txamardkanc voxbergakan mahvan luri texekatvutyan arnchutyamb kcu-hegnakan harcadrumnery mi tesak sarsrecnox anmardkayin antaktutyun en tvum... miguce inds e aydpes tvum, chgitem...nerogh exeq...

(Reply to this) (Parent)(Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 11:12 am UTC (link)
Կծու-հեգնական և ոչ մի մեկնաբանություն չեմ արել։ Մի մեկնաբանություն կար՝ Նոնինոյից, այն էլ չէր հասկացել, որ իսկապես զոհվել են մարդիկ, իրեն թվացել էր, թե կինոնկարում են զոհվում։ Հենց հասկացավ՝ միանգամից ջնջեց։

Մի գուցե չափից դուրս «սառն» է գրելը, որ պետք է ուսումնասիրել ռեակցիան։ Բայց ցանկցած դեպքում ուսումնասիրել պետք է։

(Reply to this) (Parent)(Thread)


[info]nrbakert_tashuk
2009-06-24 06:41 pm UTC (link)
Isk inch prizmayov usumnasirel? Ev inch kta da mez boloris? Yst eutyan arden gitenq, vor xndiry ka- handisatesy astvacacnum e degeneratnerin, zhamanakakic bazaz-artemnerin` aryunot dzerqerov... menq el Stalinin u leninin einq astvacacnum filmeri ardyunqum... bayc ho Andranikin u Nzhdehin hangecinq i verjo... inch piti anenq usumnasirutyan ardyunqneri het? giteq, asum em misht, u hima el em krknum, ayn, vor kiny Baghramyani vra iren vacharum e, es chem hamarum anbaroyakanutyun, isk ayn, vor asenq dproci tnoreny vacharum e atestatnery, gnahatakannery, dasaxosnery- yndunelutyan qnnutyunnery- ay da irakan anbaroyakanutyun e inds hamar... vorovhetev Bagramyani vra kangnac kiny vacharum e MIAYN ir marminy, isk ayd tnorennery vacharum en mer azgi apagan u apakanum en hoginery... nuyn kerp, ayd mardaspan/lpirshneri kerparnery aydqan el sarsapeli chen... verjin hashvov dranic el daser en qaxvum... giteq, ayd serialnern en kancnen.. nayeq rusakan kinoin. hishum eq inch ahavor serialnerov sksecin nranq? Brigada filmy minch aysor vecher e harucum.. bayc hima inch filmer en nkarum? "Apushic" sksac, verjacrac urish ayl hetaqrqir filmery... da el kancni, mer kinon eli ksksi hancharex filmer nkarel u kgan nor Frunzikner... u nranq, vor aysor nayum en ayd himar serialnery, hianalu en nororya Frunzikneri hoyakap dererov, nuynisk chem kaskacum...verjin hashvov, Astcuny Astcun, Kesariny- Kesarin... nayoxy nayum e, chnayoxy chi nayum, voch erek, voch aysor, voch vaxy...

(Reply to this) (Parent)


[info]lu4ik20
2009-06-23 10:58 am UTC (link)
да, сегодня поняла ненужность СМИ - нам позвонили спросили - "это правда?", и только после этого разузнали сами:) потом уже с чистой совестью всем звонящим отвечала "да, к сожалению, это правда".

(Reply to this)


[info]reporter_arm
2009-06-23 12:35 pm UTC (link)
Մի նոր տարբերակ էլ է քննարկվում... որ էս ամեն ինչը բլեֆ է, սերիալի կանոններից բխող բլեֆ ու սերիալի էլ ավելի «ռասկրուտկա»-ին նպաստող....

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 12:41 pm UTC (link)
Դա էլ է բնական ռեակցիա։ Ինչպես մինչև այսօր էլ շատերը հավատում են Էլվիսի վերադարձին։

(Reply to this) (Parent)


[info]nu_ne
2009-06-23 04:16 pm UTC (link)
lsel enq, lsel enq..:D

(Reply to this)


[info]anoushonok
2009-06-23 04:53 pm UTC (link)
Հմ, դաժան մահ էր: Բայց դե tag-ի "կինո, Հայաստան, մշակույթ" բառերը կարծում եմ չեն սազում էդ աղմկահարույց քրեական սերիալներին... Համ կինոյից են հեռու, համ մշակույթից, էլ չեմ ասում ինչքան շատ շատերը կուզեին, որ էդ սերիալները Հայաստանին, տնից տեղից, ամեն ինչից հեռու լինեին:

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 05:53 pm UTC (link)
Սա էլ է մշակույթ։ Գողականի մշակույթ կա, ռաբիզ մշակույթ և այլն...

(Reply to this) (Parent)


[info]anoushonok
2009-06-23 05:17 pm UTC (link)
Ազգագրական տեսակետից շատ հետաքրքիր արձագանքներ կարելի է գտնել այստեղ http://hetq.am/am/society/goqor/#more-11912.

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2009-06-23 05:54 pm UTC (link)
Շնորհակալություն, հիմա նայեմ։

(Reply to this) (Parent)


[info]ahousekeeper
2009-06-23 05:59 pm UTC (link)
Հետաքրքիր էր։

Ի դեպ, մեկն արանքում հասցրեց իր կայքը գովազդել...

(Reply to this) (Parent)(Thread)

էս էլ քեզ ազգագրություն....
[info]ditaket
2009-06-23 09:07 pm UTC (link)
Մանավանդ էս քոմմենթը:

Շատ ցավալի նորություն էր:Որոգայթն առանց մեր սիրելի դերասանների ուղղակի անիմաստ է շարունակելը:Այսպիսի ցավ զգացել եմ մեկել Վարդուհի Վարդանյանի մահվան լուրը լսելու ժամանակ:Ինչքան տխուր է,երբ հարազատ դարձած մարդիկ լքում են մեզ…Դժբախտ էր նրանց ճակատագիրը:

Լիլիթ

(Reply to this) (Parent)(Thread)

Re: էս էլ քեզ ազգագրություն....
[info]ahousekeeper
2009-06-23 09:28 pm UTC (link)
Սա նույնն է, ինչ, ասենք, Լենոնի սպանությունը՝ Բիթլզի երկրպագուների համար։ Այդ մարդկանց Լենոնն էլ Որոգայթի Գոքորն է։

(Reply to this) (Parent)


[info]vartanm
2009-06-24 08:31 pm UTC (link)
Երթեվեկության կանոները չխախտելու փռ կարելիա անել (արագություն, գոտիներ):

(Reply to this)


(44 comments) - (Post a new comment)

Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…