ahousekeeper ([info]ahousekeeper) wrote,
@ 2007-06-11 19:23:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend!  Next Entry
Entry tags:ազատագրված տարածք, արցախ, հայք

Հանձնել-չհանձնելու մասին
Ինչպես եւ սպասվում էր, ՀՀ եւ ԱՀ նահագահների (հուսով եմ) անապարդյուն հանդիպումից հետո, լսվեցին ձայներ. «Բա որ ասում էինք չի հանձնի, տեսա՞ք։ Իզուր էիք աղմուկ անում։»

Սրան շատ լավ պատասխան տվեց ԱՏՊ-ից Արմեն Աղայանը։ Ենթադրենք ոմն մեկը անընդհատ անցնում է փողոցը չթույլատրված տեղում։ Մեկ անցավ, երկու անցավ, հազար անգամ անցավ։
— Լսի´ր,— ասում են,— մեքենայի տակ կընկնես, այս ի՞նչ ես անում։
— Չեմ ըկնի։ Նայեք, այսքան անգամ անցա՝ չընկա։ Ուրեմն չեմ ընկնի։

Սա թերամիտ մոտեցում է։ Որովհետև անկախ այն բանից, թե քանի անգամ է նախկինում փողոցը խախտելով անցել՝ սա երաշխիք չէ վրայերթից։

Հողի հանձման տրիվիալացումը, հող հանձնելու պատրաստակամության մասին պաշտոնյաների հայտարարությունները, այդ հողի վրա բնակվողներին հստակ երաշխիքներ չտալը՝ սա վաղ թե ուշ բերելու է տարածքի կորստի։



Create an Account
Forgot your login?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…