ahousekeeper ([info]ahousekeeper) wrote,
@ 2007-06-21 16:38:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Entry tags:ազատագրված տարածք, հայաստանի առեւտրական հանրապետություն, հայք

ԿՈՐԴԻՆԱՑՆՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Հայքի քաղաքական դաշտում վերջին իրադարձությունները անհապաղ լուծման կարիք ունեցող մի քանի խնդիրներ բացահայտեցին։ Ավելի ստույգ՝ խնդիրները վաղուց կային, մենք էլ տեղյակ էինք դրանցից, բայց կեղծ կայունության փխրուն տեսիլքով հիպնոսացված՝ չէինք շտապում որևէ քայլեր ձեռնարկել։

Այդ իրադարձություններից առաջինը Ազգային Ժողովի պատգամավորների ընտրություններն էին, որոնց արդյունքը շատ լավ ցույց տվեց, որ ՀՀ բնակչությունը կորցրել է ՀՀ իշխանության վրա ազդեցության օրինական լծակները։ Ընտրողները չեն կարող հետ կանչել իրենց «ծառաներին», նույնիսկ հանրաքվե անցկացնելու իրավունքը խլվել է ժողովրդի ձեռքից։

Այս իրողությունը կարելի էր մի որոշ ժամանակ էլ հանդուրժել, եթե ՀՀ գլխին կանգնած լինեին հայրենատիրական գաղափարներով առաջնորդվող անձիք։ Թեպետ նույնիսկ այդ դեպքում հայոց պետականության ու ընդհանրապես հայ ազգի ապագան առանձին անհատների ազգանվեր լինել կամ չլինելուն պատանդ սարքելը շատ մեծ սխալ կլիներ։ Բայց ներկայիս իշխանությունը ոչ միայն հայրենատիրության նշույլ իսկ չունի, այլև արագորեն ներգրավվում է ազգային զարգացումը արգելակող ու ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների մեջ։ Ավելին, իշխանամետ որոշ շրջանակներ հնչեցնում են ազգային գաղափարախոսություն ունենալու անթույլատրելիության գաղափարը։

Երկրորդ իրադարձությունը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ կապված իրավիճակի սրումն էր, երբ Մինսկի խմբի համանախագահները բացահայտեցին, որ հայկական կողմը համաձայնվել է հանձնել Արցախի ազատագրված տարածքը։ Հայկական պաշտոնյաները իր հերթին այդպես էլ հստակորեն չհերքեցին համանախագահների խոսքերը, տեղիք տալով լուրջ ու հիմնավորված անհանգստության։

Թեպետ ՀՀ ու ԱՀ նախագահների Սանկտ-Պետերբուրգում հանդիպման արդյունքում կարծես թե ոչ մի փաստաթուղթ չստորագրվեց, սակայն հանդիպմանը նախորդած երկու շաբաթների ընթացքում բազմաթիվ տագնապալի իրողություններ լույս աշխարհ հանվեցին։ Օրինակ՝ իշխանության բացահայտ դժկամությունը ազատագրված տարածքին տեր կանգնելու։ Առանձին պաշտոնյաների հետ մասնավոր զրույցներն էլ լավատեսության տեղիք չեն տալիս. իշխանամետ խավից հանձնողական-պարտվողական հստակ ազդանշաններ եկան։

Համատեղելով այս երկու իրադարձությունները Հայքում ընդհանուր իրավիճակի հետ (տնտեսական, ժողովրդագրական, կրթական և այլ հարցերում), մի պարզ եզրակացության ենք գալիս. ՀՀ ներկա իշխանությունը և ընդհանրապես վերնախավը ըստ էության մակաբույծ մի կառույցի է վերածվել։ Սա սիմբիոզ չէ, երբ երկու խմբի համագործակցությունը փոխշահավետ է, ո´չ, սա հենց մակաբուծություն է։ Քաղաքա-տնտեսական վերնախավը չունի ցանկություն ապահովելու և հավանաբար ուղղակի ի վիճակի չէ ապահովել հայության շարունակական անվտանգությունը, զարգացումը, ի վիճակի չէ հետապնդել ազգային երկարաժամկետ շահերը։

Ի՞նչ ելք կարելի է առաջարկել այս իրավիճակում։ Տվյալ պահին օրինական իշխանափոխությունը կարծես թե անհնարին է, նաև անիմաստ է, քանի դեռ չունենք քիչ թե շատ հստակ գաղափարախոսություն, որն ի վիճակի կլինի ուղղորդել ղեկավարների նոր սերունդը, չի թողնի նոր վերնախավին ժամանակի ընթացքում այլասերվել՝ վերածվելով մի նոր վիշապի։ Նաև շատ կարևոր է, որ հայոց պետականությունը ծառայի ազգին, այլ ոչ թե հակառակը։ Այնուամենայնիվ չգործելն էլ սխալ է, քանի որ քաոսն ու անորոշությունը՝ դիմադրության չհանդիպելով, միտում ունեն ուժեղանալու։

Այս պայմաններում, հեղինակի կարծիքով, պետք է ընտրել ազգային ինքնակառավարման ցանցային կառույց/կառույցների խումբ ստեղծելու ճանապարհը։ Այն պետք է հնարավորին չափ խուսափի պետության հետ բացեիբաց բախումից, լրացնելով պետության բացերը, որտեղ հնարավոր է ուղղություն տալով պետական քաղաքականությունը և պատրաստելով նոր՝ հայրենատիրական ոգով դաստիարակված սերունդ։ Այսպիսի ցանցը կարող է սկսել իր աշխատանքը գաղափարական ու տեղեկատվական դաշտից, ժամանակի ընթացքում ներթափանցելով կրթական ոլորտ և վերջին հաշվով պետական կառավարման ոլորտ։ Որոշակի պահից սկսած այդպիսի կառույցը ի վիճակի կլինի ապահովել ազգի ոչ միայն տեղեկատվական-գաղափարախոսական, այլև ֆիզիկական անվտանգությունը, ազդել ժողովրդագրական (օրինակ՝ հայրենադարձություն, ծնելիության աճ), տնտեսական և այլ գործընթացների վրա։ Նման կառույցի գործունեության ոլորտները գրեթե անսահմանափակ են ու կարող են մրցակցել իշխանությունների հետ նույնիսկ պետության մենաշնորհ համարվող այնպիսի բնագավառներում, ինչպիսին է, օրինակ՝ արտաքին քաղաքականությունը, հետախուզությունն ու հակահետախուզությունը։

Ըստ իս նմանատիպ կառույցը կարող է հաջող գործել այն դեպքում, եթե ունենա հնարավորին չափ պարզ գաղափարախոսություն ու բարոյական կոդեքս, որոնք պետք է հիմնված լինեն հետևյալ հիմնասյուների վրա.

1.Հայքի վերածնունդ՝ հայոց լիարժեք ներկայության վերականգնում Հայկական լեռնաշխարհում;
2.Ազգին ծառայելու պատրաստակամությունն ու անձնական օրինակով այդ պատրաստակամությունը հաստատելը։ Ամենամեծ բարոյական վտանգը այն մարդն է, որն ի զեն կանչելով իր հայրենակիցներին, միաժամանակ կփորձի խուսափել զինծառայությունից, կամ էլ խոսելով ժողովրդագրական ճգնաժամից իր հոժար կամքով կհրաժարվի սերունդ տալուց։
3.Շքեղությունն ու շռայլությունը պետք է ամեն կերպ դատապարտվեն։ Հակառակ դեպքում կառույցը կդառնա հերթական քաղաքական «մեքենա հանուն մեքենայի»։ Կառույցի ցանկացած անդամ պետք է ձգտի յուրօրինակ պուրիտանիզմի, ուր շքեղության միակ թույլատրելի դրսևորումները կարող են համարվել լավ կրթությունը, առողջ ու բազմամարդ ընտանիք ունենալը, ու ընդհանրապես Հայքի գաղափարախոսությունից բխող արժեքների համակարգի պաշտպանությունն ու զարգացումը։

P.S. Պետք է հաշվի առնել, որ այս փոքր հոդվածը դեռ բավականին հում գաղափարների ամփոփման մի փորձ է և կարծիքներ կիսելու հրավեր է, այլ ոչ թե մանիֆեստ։




(13 comments) - (Post a new comment)


[info]fatimamedova
2007-06-21 01:21 pm UTC (link)
bane nranym e vor все предельно ясно!

(Reply to this)


[info]ar_vest
2007-06-21 02:50 pm UTC (link)
Да, это довольно важная тема и важная инициатива. Добавить можно очень многое, точнее нужно добавлять. Я в меру сил и возможностей будут размещать у себя работы так или иначе касающиеся как идеологии, так и сетевой парадигмы.
Проблема в том, что об этом надо говорить или очень серьезно и ответственно или не трогать тему вообще. "Серой" зоны в подобных вопросах быть не может.

И еще очень важный момент. Работая над серией статей по армянскому патриотизму для "Анива" приходится пролопачивать массу литературы по армякой идеологии 19- начала 20 века. Чтобы войти в 21 века надо знать что у нас было хотя бы сто лет назад. Все прочитанное так или иначе будет отливаться в статьи, размышления и проч. Но сейчас не об этом.

Вскрылась одна трагичная, на мой взгляд, картина. Очень многое, что мы сейчас так мучительно пытаемся сформулировать уже было сформулировано тогда. Мы просто не знаем своего наследия, не знакомы с ним.
И отсюда очень важный вывод. Я более чем уверен, что "идеи носятся в воздухе" и сейчас у многих армян в голове рождаются идеи, которые наносятся на бумагу и остаются неизвестными широкому кругу, Армянскому мира. И Сеть, для начала хотя бы информационное взаимодействие в этом смысле, действительно могла бы сыгарать уникальную роль.
Надо постараться хотя бы узнать друг друга, - знать о существовании. Ну а я постараюсь как можно быстрее "вывесить" все что уже наработано...

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2007-06-21 05:11 pm UTC (link)
Проблема в том, что об этом надо говорить или очень серьезно и ответственно или не трогать тему вообще.

Վախենամ մենք չենք կարող մեզ թույլ տալ «սպասել-տեսնել ինչ կլինի» ճոխությունը։ Աշխատելուց բացի ուրիշ ընտրություն չունենք։

(Reply to this) (Parent)(Thread)


[info]ar_vest
2007-06-22 05:21 am UTC (link)
Тут ключевое слово "говорить". Избитая, но истина, что слова и идеи стреляют похлеще пистолетов. Поэтому делать надо в любом случае, практика должна присутствовать при любом раскладе. А вот теория должна быть выверена и продумана.

(Reply to this) (Parent)(Thread)


[info]ahousekeeper
2007-06-22 08:26 am UTC (link)
А есть ли у нас время, чтобы тщательно выверять, пытаясь предугадать все возможные сценарии развития?

(Reply to this) (Parent)(Thread)


[info]ar_vest
2007-06-22 10:28 am UTC (link)
Армянские гонки со временем тема, до которой руки не доходят уже почти что 2 года.
Все же, идеи должны быть или выверены или лучше дать им созреть в очень узкм кругу, прежде чем выпускать в свет.
Лучше никакой идеи, чем неправильная. В этом случае остается надежда и шанс на народные инстинкты самосохранения.
Нам уже не дано знать как бы сложилась ситуация в конце 19 начале 20, если бы наши традиционные партии не ориентировались на сотрудничество с Османской Империей, ее сохранение, а не слом. А процессы, предшествовашие созданию Первой Республики и наше фатальное непонимание происхоящего, попытка оставаться в рамках чужих и чуждых идей и идеологий, - неважно каких большевистких, социалистических, либеральных...

Чем выше и тоньше сфера тем опаснее последствия ошибочных шагов.
Как там, - "это хуже чем преступление, это ошибка..."

(Reply to this) (Parent)(Thread)


[info]ahousekeeper
2007-06-22 11:32 am UTC (link)
> Армянские гонки со временем тема, до которой
> руки не доходят уже почти что 2 года.

Очень символично звучит :)

Насчет узкого круга - и да, и нет. Нет, потому что узкому кругу свойственно ограниченное понимание реальности, в результате чего и делаются ошибки в оценках. Да, потому что самая эффективная работа возможна только в узком кругу.

(Reply to this) (Parent)

(Deleted post)

[info]ar_vest
2008-07-17 02:18 pm UTC (link)
Да, пока так. Через коллективное бессознательное и прочие непрояввленные механизмы.

(Reply to this) (Parent)(Thread)


[info]ahousekeeper
2008-07-17 04:30 pm UTC (link)
Это спам-бот. С утра нашествие. Этого пропустил, не заметил.

(Reply to this) (Parent)


[info]andrej1804
2007-06-22 05:47 am UTC (link)
ahousekeeper wrote: Շքեղությունն ու շռայլությունը պետք է ամեն կերպ դատապարտվեն։

Это, наверное, и будет способствовать повышению рождаемости.
Но новые социальные практики, чтобы быть воспринятыми, должны что-то давать людям сразу, помимо надежды на Айки верацнунд в будущем.

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2007-06-22 08:25 am UTC (link)
> Но новые социальные практики, чтобы быть воспринятыми,
> должны что-то давать людям сразу, помимо надежды на Айки
> верацнунд в будущем.
Да, я понимаю.

(Reply to this) (Parent)


[info]alqimikos
2008-04-10 05:26 am UTC (link)
Можно я тоже скажу ?

ունենա հնարավորին չափ պարզ գաղափարախոսություն ու բարոյական կոդեքս - полностью согласен, полностью, по возможности понятную, а не как всегда. Одна из специфик нашего мышления в том, что мы стараемся решать все вопросы "сверху". Ну скажем (пример привожу для шутки, но смысл ясен), прежде чем вынести мусорное ведро мы составляем план выноса, исторически обосновывем вынесение ведра, подкрепляя примерами, долго дискутируем, кто именно должен вынести ведро, и под конец, захлёбываясь от вони, принимаем петицию о необходимости выноса мусора, но так и не выносим. Может стоило бы дать какие-то конкретные примеры, что именно ты хочешь сделать ? А так, если это просто петиция, то подпишусь под каждым твоим словом, но толку будет мало.
Может лучше будет выступить с конкретными гражданскими инициативами ?
Ведь смотри, как у оппозиции легко получается - пришёл с плакатом, постоял и ушёл,
вот и всё что требуется, это одна из причин (относительной) привлекательности оппозиции для молодёжи.

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2008-04-10 06:43 am UTC (link)
> Может стоило бы дать какие-то конкретные примеры,
> что именно ты хочешь сделать?
Արդեն անում եմ։ Ավելի ճիշտ անում ենք։ Օրինակ՝ կրթական ծրագրերի մշակում/փորձարկում։ Դանդաղ է ստացվում, քանի որ հիմնական աշխատանքով էլ պետք է զբաղվել ու ընտանիք պահել, քաղաքական զարգացումներն էլ են ժամանակ խլում, բայց միեւնույն է գործ արվում է։

> Может лучше будет выступить с конкретными
> гражданскими инициативами ?
Ամենաառաջնային երկու խնդիրները, ինչպես նշված է, գաղափարախոսական հիմքի հստակեցումն է ու կադրերի պատրաստումը։ Մինչ դա չկա, ցանկացած այլ գործողություն՝ ժամանակի անիմաստ ծախս է։

> одна из причин (относительной) привлекательности
> оппозиции для молодёжи.
+ убеждение: «սրանց հենց տշենք, ամեն ինչ ինքն իրեն կլավանա»։ Նույն բոլշեւիկյան կարգախոսը։

(Reply to this) (Parent)


(13 comments) - (Post a new comment)

Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…