ahousekeeper ([info]ahousekeeper) wrote,
@ 2007-08-28 21:56:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Entry tags:ժողովրդագրություն, հայք

Չոր ու ցամաք թվեր
Նոյան Տապան գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի 27-ի տվյալներով Երեւանի դպրոցներում գրանցվել են 8115 առաջին դասարանցիներ, իսկ համաձայն panorama.am-ի, դրանք 2001 թ. ծնված երեխաներն են։

Ենթադրենք, որ մինչեւ սեպտեմբերի մեկը թիվը կհասնի 8500-ի։ Ենթադրենք, որ ՀՀ բնակչությունը այլ շրջաններում առնվազն 2.5 անգամ ավել է ենթադրաբար միլլիոնանոց Երեւանից։

Այսպիսով, 8500 * 3.5 = 29750 երեխա։ Հաշվենք 30000։ Հաշվենք, որ այդ երեխաներից 50% տղաներ են, ու բոլորն էլ 18 տարեկան բոլորելիս դեռ Հայաստանում բնակվելիս կլինեն, ու բոլորն էլ կլինեն միանգամայն առողջ։ Այսինքն ամենալավատեսական (չափազանց լավատեսական) հաշվարկներով 2019 թվականին ընդամենը 15000 պատանի կկարողանա ընդգրկվել ՀՀ զինված ուժերում։

ԱՎԵԼԱՑՈՒՄ.

Քանի որ որոշ հարցեր առաջացան մեկնաբանություններում, նայեցի նաեւ 2001թ. ծնունդների վերաբերյալ վիճակագրական տվյալները (տես Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2002)։ Հետաքրքիր է, որ տարեգրքում չեն գրում ծնունդների հստակ թիվը, չգիտես ինչու, միայն տալիս են ծնունդների քանակը ըստ հազար բնակչի։ Ինչեւէ, միեւնույն է կարելի է հաշվել։ Նաեւ հաշվի առնելով, որ 2001 թ. մարդահամար է անցկացվել, տվյալները պետք է, որ քիչ թե շատ ճշգրիտ լինեն։ (Ինչքանով դա ընդհանրապես հնարավոր է մեր պետությունում։) Եւ այսպես...

Բնակչության քանակը ......................... 3212.9 հազար
1000 բնակչի հաշվով ծնվածներ ................. 10
Մինչեւ մեկ տարեկան մահացած երեխաներ ........ 15.4 (1000 կենդանածինների հաշվով)

Փաստորեն, ըստ վիճակագրական տվյալների, 2001 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ծնվել է 10×3212.9 = 32129 երեխա, որոնցից 15.4×32.129 = 494-ը մահացել են մինչեւ առաջին տարին բոլորելը։ Այսինքն ծնվածներից 32129 − 494 = 31635 երեխա կենդանի էր 2002 թվականին։

Այսինքն իմ նախկին կոպիտ հաշվարկը պաշտոնական տվյալներից ընդամենը 1635-ով էր տարբերվում։ Եթե հաշվի առնենք նաև արտագաղթն ու այն տխուր փաստը, որ վեց տարվա ընթացքում 2001 թ. ծնված երեխաների մի որոշ (համեմատաբար փոքր, բայց միեւնույն է ինչ-որ թիվ կազմող) երեխաների մի մասը մահացել են, ապա տարբերությունը էլ ավելի կփոքրանա։




(16 comments) - (Post a new comment)


[info]mousheghian
2007-08-28 05:16 pm UTC (link)
isk inchi 8500 * 3.5? es kartsumem vor hents 2.5 angamova petq bazmapatkel - che vor Ենթադրենք, որ ՀՀ բնակչությունը այլ շրջաններում առնվազն 2.5 անգամ ավել է ենթադրաբար միլլիոնանոց Երեւանից։

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2007-08-28 05:30 pm UTC (link)
8500 (Երեւան) + 8500 * 2.5 (մնացած շրջաններ) = 8500 * 3.5

(Reply to this) (Parent)(Thread)


[info]ahousekeeper
2007-08-28 08:26 pm UTC (link)
Թարմացրի գրառումս նոր տվյալներով։

(Reply to this) (Parent)

P.S.
[info]mousheghian
2007-08-28 05:21 pm UTC (link)
U hashvia petq arnel, vor miazhamanak banakum gtnvum en 2-3 tarva @ntacqum &nva&ner@ ;) - так что...

(Reply to this) (Thread)

Re: P.S.
[info]ahousekeeper
2007-08-28 05:33 pm UTC (link)
2 տարվա ծնվածները՝ 15000*2 = 30000. Ներկայիս 50000-անոց բանակից 40% ավելի քիչ, ընդ որում, մենք շատ լեն ու բոլ ենք հաշվել։

Ինչ վերաբերվում է այն բանին, որ ուրիշ տարիների ծնվածներ էլ են ծառայում, դա իմաստ չունի հաշվել, որովհետեւ նույն կերպ էլ 2001 թվականին ծնվածներից ոչ բոլորն են ճիշտ 2019 թ. բանակ գնալու։

(Reply to this) (Parent)


[info]kornelij
2007-08-28 05:40 pm UTC (link)
es tari achqis qich en erekheqy, worowhetew ancjal tari erku 1 dasarin bacecin, sagh kharnecin, mama-papaneri mot histerija sksec, erekheqin saghin lcrin dproc

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2007-08-28 05:51 pm UTC (link)
Ի դեպ, դա էլ է տարբերակ, ճիշտ ես։ Հաշվի չէի առել։

(Reply to this) (Parent)


[info]ahousekeeper
2007-08-28 08:29 pm UTC (link)
Թարմացրի գրառումս նոր տվյալներով։ Փաստորեն սխալս վատթարագույն դեպքում 5% է կազմում, իսկ ամենայն հավանականությամբ ավելի քիչ։

(Reply to this) (Parent)


[info]moonleight
2007-08-28 05:45 pm UTC (link)
husov em, 2019in uxxaki mec banak pahelu karik el chenk unena.

(Reply to this)


[info]andrej1804
2007-08-28 05:55 pm UTC (link)
Կարելի է և ուրիշ բան հաշվել։ Եթե ամեն տարի կծնվի 8,5 հազր երեխա ու "սրեդնյայա պրոդոլծիտել՛նոստ՛ ծիզնի" (չգիտեմ, ինչպես հայերեն լինի ։ ) կլինի 75 տարի, Երևանում կլինի ոչ թե միլիոնից ավել, բայց միայն 8500*75=637500 բնակիչ։

P.S. Извините за корявый армянский.

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2007-08-28 08:51 pm UTC (link)
Թարմացրել եմ թվերը։

(Reply to this) (Parent)


[info]nazarian
2007-09-03 05:04 pm UTC (link)
կյանքի միջին տևողություն

(Reply to this) (Parent)


[info]amica_veritas
2007-08-29 06:16 am UTC (link)
Այսօր բավականին հետաքրքիր հոդված /http://demoscope.ru/weekly/2007/0297/analit04.php/ կարդացի՝ նվիրված Ռուսաստանում դեմոգրաֆական զարգացումներին։ Պարզվում է, որ եթե անգամ պետությունը վարի ագրեսիվ դեմոգրաֆական քաղաքականություն՝ ուղղված ծնելիության աճին, միևնույն է բնակչության թվաքանակը շարունակելու է կայուն անկում ապրել։

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2007-08-29 07:26 am UTC (link)
Из-за сложившейся возрастно-половой структуры численность населения России обречена на снижение в ближайшие годы. Это произойдет даже в случае, если рождаемость существенно повысится и женщина будет иметь в среднем два ребенка.

Ընդհանրապես, fertility rate կոչվածը (այսինքն մեկ կնոջից ծնված երեխաների քանակը իր ողջ կյանքի ընթացքում) պետք է լինի առնվազն 2.1 որ բնակչությունը գոնե չկրճատվի։ Ընդ որում այս թիվը զարգացած բժշկությամբ երկրների համար է։ Այս թիվը հաշվի չի առնում արտագաղթը, պատերազմներից կորուստները։

Այսօր ՀՀ-ում այս թիվը 2-ից էլ ցածր է, նշանակում է ունենք կրճատում, ինչքան էլ որ վիճակագրական վարչությունը փորձի ապացուցել, որ բնակչության աճ կա։

(Reply to this) (Parent)


[info]amica_veritas
2007-08-29 07:49 am UTC (link)
Գիտես, ես էլ չեմ վստահում էդ աճին՝ չնայած որ իրոք հիմա ավելի շատ են երեխաներ ունենում, քան մի 5 տարի առաջ։ Հղի կանայք էլ բավականին շատացել են։

Հայերն, իհարկե, երեխաների նկատմամբ սեր ունեն։ Չեմ ուզում թեման փոխել, իհարկե, բայց կասեմ, որ սոցիալական հատուկ քաղաքականության բացակայությունն այսօր չի խրախուսում ծնելիության աճ այն շերտերում, որոնք կարող են որոկական տեսակետից հետագայում լավացնել իրավիճակը երկրում։

Շատ ծանոթներ ունեմ բարձրագույն կրթությամբ, որոնք կուզենային երկրորդ կամ երրորդ երեխան ունենալ, սակայն ամուսիններից մեկի հեռացումը աշխատանքից գոնե մի քանի ամսով կարող է բերել ընտանիքի սոցիալական վիճակի կտրոկ վատթարացման։

Կներես ինձ, որ լրիվ ուրիշ թեմայից եմ գրում, բայց դե բանակի թվաքանակից կա նաև երկրի որոկական զարգացման հիմնախնդիր։ Չնայած, որ էս ամենը շատ փոխկապակցված երևույթներ են։

(Reply to this) (Thread)


[info]ahousekeeper
2007-08-29 10:29 am UTC (link)
> Հղի կանայք էլ բավականին շատացել են։
Այո, սա նույնիսկ աչքով է տեսանելի, բայց նախկին տարիների "երաշտը" մեզ ահավոր շատ վնաս է պատճառել ու դեռ շարունակելու է պատճառել։

Մնացածի վերաբերյալ. սրանք առանձին մեծ թեմաներ են, ժամանակի ընթացքում կքննարկենք։

(Reply to this) (Parent)


(16 comments) - (Post a new comment)

Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…