| ahousekeeper ( @ 2007-09-16 13:55:00 |
| Entry tags: | video, youtube, видео, մի վախեցիր, վիդեո |
«Մի վախեցիր» (մարտի հատվածը)
Երկխոսությունները հոյակապ են արված՝ «Շառմ»-ի ներկայությունը միանգամից զգացվում է։ «Ներող ըլլա, կոլեգա» նախադասությունը ուղղակի գլուխգործոց է։
Դերասանական խաղը՝ եզակի բացառություններով, միջակ է, մարտի հավաստիությունը ձգտում է զրոյի։ Խրամատներում իրար քիպ կպած հայ մարտիկներ (երեւի, որ հակառակորդի գործը հե՞շտ լինի), բաց դաշտում ստվար շարքով բոյեբոյ քայլող թուրք զինվորները (սա էլ երեւի այն բանի համար է արված, որ մինչ այդ խրամատներում քիպ կպած հայ զինվորները հաղթելու շանս ստանան) եւ այլն։ Բայց երկխոսությունները լավն են, միևնույնն է, երեւի գնամ դիվիդին գնեմ :)
Հոլովակի վերջում անկապ բաներ են ավելացված ինչ-որ մի խանդավառ բլոգրողի կողմից, դա կինոնկարի հետ կապ չունի։