ahousekeeper ([info]ahousekeeper) wrote,
@ 2007-10-11 17:28:00
Previous Entry  Add to memories!  Tell a Friend  Next Entry
Entry tags:ազատագրված տարածք, զլմ, ցեղասպանություն, քարոզչություն

Ինչ կարելի է եւ ինչ չի կարելի ասել հայկական մամուլում
Լիբերալ (իրականում՝ հհշամետ) թեւը շատ է սիրում դժգոհել գրաքննությունից, խոսքի ազատության բացակայությունից, եւ այլն։ Բայց սովորաբար հենց իրենց ձայներն ու կարծիքներն են ամենուրեք հնչում։

Իսկ իրական գրաքննությունը տեղի է ունենում լուռումունջ, դրա մասին քչերն են իմանում։ «Տաբու» դարձած թեմաներից է ազատագրված տարածքի խնդիրը։ Օրինակ՝ երեկ «Ազգ» թերթը տպեց Արմեն Այվազյանի հետ հարցազրույց ԱՄՆ կոնգրեսի 106-րդ բանաձեւի վերաբերյալ. Հայաստանը պետք է քաղաքականություն մշակի ցեղասպանության ճանաչմանը հաջորդող փուլի համար։ Սակայն հոդվածի ամենակարեւոր ավարտական մասը այդպես էլ ընթերցողներին չհասավ։ Ահա այն.

Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատա­պարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման և տարածաշարջանում մնայուն խաղաղության հաստատման հետ: Միջազգային համայնքը, ճա­նաչելով հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, պարտավոր է կատարել հաջորդ տրամաբանական քայլը՝ ճանաչել հայերի իրավունքը Արցախի, ներառյալ ողջ ազատագրված տարածքի վրա։ Մինչդեռ վերջերս արևմուտքում՝ ԶԼՄ-ների հրապարակումներում ու նաև որոշ պետությունների քաղաքականության մեջ, Հայոց ցեղասպանության արծարծումների աճին զուգընթաց, սկսում է նկատվել Արցախյան հակամարտության հանդեպ ադրբե­ջանա­մետ կեցվածքի ամրապնդման խիստ վտանգավոր միտում, որը կարող է լիովին արժեզրկել ցեղա­սպանության ճանաչման և դատապարտման ողջ գործընթացը։

Վերը նշված պատասխանատվության և փոխհատուցման չափանիշերն առայժմ միջ­ազգային որևէ ատյանի ընդունած բանաձևերում չեն գրանցվել։ Այդ առումով բացառություն չէ նաև 106-րդ բանաձևը։ Սակայն ժամանակն այլևս չի սպասում։ Հայաստանը պետք է այսօր իսկ մշակի և անհապաղ սկսի ցեղասպանության ճանաչմանը հաջորդող փուլի քաղաքա­կանության իրականացումը։ Վաղը, երբ կունենանք մի կողմից միջազգային համընդհանուր ճանաչում, մյուս կողմից՝ ահագնացող ձուլումից նոսրացած ու թուլացած սփյուռքա­հայություն՝ արդեն ուշ է լինելու։

Հայաստանի արտաքին քաղաքականության պրագմատիզմը կայանում է ոչ թե Թուրքիայի ակնհայտ թշնամությունն անտեսելու, այլ Հայկական հարցը համակողմանիորեն վերարծարծելու մեջ, ներառյալ ու հատկապես տարածքային փոխհատուցման վերաբերյալ իր առաջարկելիք քաղաքականապես իրապաշտ լուծումներում։


ԱՎԵԼԱՑՈՒՄ. Այսօր Ազգ-ի կայքում պակաս հատվածը ավելացրել են։ Այնպես որ իմ երեկվա դժգոհությունը այսօր արդեն անհիմն է։



Create an Account
Forgot your login or password?
Login w/ OpenID
English • Español • Deutsch • Русский…