| Как продвигается сбор книг для школьной библиотеки Зуара |
[Nov. 24th, 2009|11:33 am] |
Сейчас у нас в офисе 7 ящиков, три мешка и ещё несколько стопок книг, журналов, газет. Ещё два ящика ожидаются завтра. Я так думаю, перевозить придётся на УАЗ-ике :)
Хочу поблагодарить всех-всех-всех, кто откликнулся:
• noni_no • khlurd • talinci • 5unday • бойцов нашей летней школы :) • управление по информации и связям с общественностью министерства обороны РА • Китайский центр культуры и науки /слышали про такой? :)/.
* * *
Вопрос сбора средств для учебников пока висит в воздухе, поскольку пока собрано только 5000 драм. Слон, отзовись! Кроме того, при наличии средств очень хотелось бы купить также Армянскую советскую энциклопедию (13-томник), или хотя бы Малую энциклопедию: штука для школьной библиотеки незаменимая.
* * *
Այս թեմայով նախորդ գրառումները. |
|
|
| Լեոնիդ Ազգալդյան — 67 |
[Nov. 18th, 2009|04:43 pm] |
Այս տարի կլրանար արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի 67-ամյակը։
Ինչպես հայտնում է Արշակը համալսարանում ուրբաթ օրը միջոցառում է տեղի ունենալու այդ կապակցությամբ։
Մանրամասները՝ իր բլոգում։
Հ.Գ. Շահումյանի պաշտպանական մարտերի ժամանակ Լեոնիդ Ազգալդյանի հայտնի հարցազրույցի տեսագրությունը.
17 տարի է անցել, բայց ոչ մի բան չի փոխվել։ Լեոնիդի խոսքը այս օրով էլ ակտուալ է։ |
|
|
| Գրքեր՝ Քարվաճառի Զուար գյուղի դպրոցի համար |
[Nov. 17th, 2009|02:25 pm] |
Շարունակելով թեման...
* * *
Դասագրքերի գումարը հավաքում է Փիղը։ Խնդրում եմ կապնվել հետն ու փոխանցել գումարը։ Մեկ նոր դասագրքի արժեքը մոտավորապես 2000 դրամ է։
* * *
Գեղարվեստական ու գիտահանրամատչելի գրականության վերաբերյալ։
Ա. Պաշտպանության նախարարությունը մի տոպրակ գրքույկներ է տրամադրել՝ զորավարների կենսագրություններ, Արցախյան պատերազմի, տարբեր զորատեսակների, հայոց բանակի պատմության մասին։
Բ. Հավաքված գրքեր ունի նաև Թալինցին։
Խնդրում եմ ականջի հետև չգցել ու եթե գրքեր կան, որ կարող եք տրամադրել, բերեք «Ժառանգ»-ի գրասենյակ մինչև նոյեմբերի 20-ը՝ ուրբաթ։
Շնորհակալություն! |
|
|
| (no subject) |
[Nov. 12th, 2009|01:33 pm] |
Շարունակելով Զուար գյուղի թեման։
Հանդիպեցինք Կյուրեղյան Տիգրանի հետ, զրուցեցինք։ Առաջնահերթը՝ դասագրքեր դպրոցի ու գրքեր գյուղի գրադարանի համար։ Տեղափոխելը կկազմակերպի Տիգրանը, այնպես որ մնում է հավաքելը։ Առաջարկում եմ այս գործողությունը ծամոն չսարքել և արագ, կարճ ժամկետում հավաքել։ Ուրեմն, խնդրում եմ տարածել հետևյալ հայտարարությունը...
* * *

Վերջերս Քարվաճառի մոտակայքում գտնվող Զուար գյուղը այցելել էր ditaket բլոգգերը։ Այցելության պատմությանը կարող եք ծանոթանալ իր բլոգում՝ http://ditaket.livejournal.com/3192.html հասցեով։ Գյուղում բնակվում են 82 մարդ, որից 25-ը մինչև՝ 18 տարեկան։
Պարզվել է, որ գյուղի դպրոցին անհրաժեշտ է օգնել դասագրքերով, գեղարվեստական գրականությամբ։ Ըստ այդմ առաջարկում եմ մինչև նոյեմբերի 20-ը.
ա. հավաքել անհրաժեշտ դասագրքերը /քանի որ դպրոցական ծրագրերը անընդհատ փոխվում են, երևի ճիշտ կլինի նոր դասագրքեր գնել, այսինքն, ով կարող է, լավ կլինի գումար հավաքի/
բ. տներից հավաքել գեղարվեստական գրքեր, նաև կարծում եմ, որ ոչ գեղարվեստական հանրամատչելի գրականություն էլ կարելի է հավաքել։
Ա կետը իրագործելու համար մարդ է պետք, որ գումարը հավաքի։ Ո՞վ է պատրաստ զբաղվել։ Բ կետի իրագործման համար գրքերը կարող եք բերել «Ժառանգ» ՀԿ-ի գրասենյակ. http://zharang.org/
* * *
Խնդրում եմ այս հայտարարությունը տարածել։ |
|
|
| Երկուշաբթի՝ նոյեմբերի 9, կինոդիտում. «Մխացող պատրույգ» |
[Nov. 7th, 2009|12:13 pm] |
Երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, ժամը 19:00 «Ուրբաթ» ակումբում կկայանա Ջիվան Ավետիսյանի «Մխացող պատրույգ» վավերագրական ֆիլմի դիտումը։ Կինոդիտման ավարտից հետո տեղի կունենա քննարկում։ Ներկա կլինի նաև կինոնկարի հեղինակը՝ Ջիվան Ավետիսյանը։
Ֆիլմը Արցախի ազատագրված տարածքի, «Մադրիդյան սկզբունքների», դիվանագիտության ու չդիվանագիտության մասին է։ YouTube-ում կինոնկարը կա, բայց, իհարկե, նորմալ որակով նայելն ու հեղինակի հետ քննարկելը լրիվ այլ է, չէ՞ :)
Ուշադրություն, չշփոթեք՝ երկուշաբթի օրը՝ «Ուրբաթ» ակումբում, այլ ոչ թե ուրբաթ օրը «Երկուշաբթի» ակումբում։ Չեք խառնի, չէ՞։ |
|
|
| Քարվաճառի Զուար գյուղին օգնելու հարցով |
[Nov. 7th, 2009|12:01 pm] |
Դիտակետի այս գրառումը բնականորեն առաջացրեց օգնել ցանկացողների արձագանքներ։
Բայց ես, ինչպես միշտ, ցանկանում եմ ամեն ինչ բարդացնել :)
Այսինքն, համարում եմ, որ պետք է մտածել ու իրագործել երկարաժամկետ օգնության ծրագիր, օրինակ՝ նույն մեղրի արտահանման հետ կապված։ Չեմ ուզում, որ մի քանի դասագիրք ու քարտեզ ուղարկելով, մի քանի կիլո մեղր գնելով մեր պարտքը կատարված համարենք։
Սա շատ լավ առիթ է ազատագրված տարածքում լուրջ ու երկարաժամկետ աշխատանք սկսելու համար։
Հավաքվենք, քննարկենք։ «Ժառանգի» գրասենյակը, իմ կարծիքով, շատ հարմար տեղ է այդ ամենի համար։
Հ.Գ. Ասածս որևէ կերպ չի հակասում այն բանին, որ հիմա պետք է գրքեր ու քարտեզներ ուղարկել։ Ուղղակի եկեք հեռու էլ մտածենք։ |
|
|
| (no subject) |
[Nov. 6th, 2009|01:17 pm] |
Ես որ ասում եմ քաղաքագետները դրանք առանձին ազգություն են, կարծում եք կատակ եմ անում։ Իսկապես առանձին ազգ են՝ իրենց մտածելակերպով ու ուրիշներին անհասանելի տրամաբանությամբ։
Ահա, այստեղ, մի քաղաքագետ պնդում է, որ «հայեր ու ղարաբաղցիներ» արտահայտությունը ճիշտ արտահայտություն էէ, քանի որ Արցախի սահմանադրության մեջ գրված է «Մենք՝ Արցախի ժողովուրդը...», իսկ որ հայ են՝ գրած չէ։
Այս գրառումը կարդացող ղարաբաղցինե´ր, իմացեք, որ Երևանում բնակվող քաղաքագետների որոշմամբ դուք փաստորեն էլ հայ չեք, իսկ հայ կարող են կոչվել միայն ՀՀ քաղաքացիները։
Կարելի է ասել, որ կոնստրուկտիվիզմը երևանյան քաղաքագիտական մտքի ներկայացուցիչների շարքերում նորանոր բարձրունքներ է նվաճում։ Ճիշտ է, նվաճումներից մառազմի հոտ է գալիս, բայց դա կարևոր չէ, չէ՞։
Հ.Գ. Նոր մտքովս սարսափելի մի բան անցավ... Իսկ ՀՀ սահմանադրության մեջ կա՞ գրած, որ մենք հայ ենք։ Եթե ոչ, ուրեմն քաշվանք, էսա քաղաքագետները մի բան էլ մեր վրով կհնարեն... |
|
|
| «Հայոց աշխարհ» օրաթերթը՝ շիզոֆրենիայի ճիրաններում |
[Nov. 5th, 2009|12:53 pm] |
«Հայոց աշխարհ»-ում կարդում եմ այսօր «Նախաձեռնող հիմարները» հոդվածը, ուր գրված է. Թե իրականում ինչպես եւ ինչ էր կատարվել բրիտանական International Alert միջազգային կազմակերպության կողմից օրերս Մոսկվայում հրավիրած փորձագետների կլոր սեղանի, ապա եւ՝ դրանից հետո «Իզվեստիա» հրատարակչության նախաձեռնած «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. խաղաղություն հաստատելու համար պայմաններ ստեղծելը եւ Ռուսաստանի դերը» թեմայով կլոր սեղանների ընթացքում, մեր թերթի երեկվա համարում տպագրված հարցազրույցում հստակ ներկայացրել է այդ քննարկումների մասնակից, քաղաքագետ Կարեն Բեքարյանը։
Նա, ի դեպ, անիմաստ համարեց անդրադառնալ հայաստանյան լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվություններին, որոնք բացառապես ադրբեջանական քարոզչամեքենայի սադրած ապատեղեկատվությունների վրա էին հիմնված։ ...
Արժե նկատել, որ դրանից մեկ օր առաջ ՀՀՇ-ի պաշտոնաթերթը թիրախավորված ու մաղձոտած վրա էր պրծել նշված մոսկովյան կլոր սեղաններին մասնակցած հայ քաղաքագետներին։ «Հանդիպումը վարող ռուսաստանյան «1-ին» ալիքի հաղորդավար, ՌԴ ՀՊ անդամ Մաքսիմ Շեւչենկոն ադրբեջանական պատվիրակության պահանջով ժամանակից շուտ դադարեցրել է Ռուսաստանում ԼՂՀ ներկայացուցչի ելույթը: Այդ միջադեպից հետո հայաստանյան պատվիրակության անդամները չեն բողոքել եւ շարունակել են մասնակցել կլոր սեղանին, հավանաբար չցանկանալով զրկվել ընդմիջմանը մատուցված խորտիկներից»,- գրում է հհշական թերթը։
Այդ սուտն, իհարկե, հերքվեց։
Իսկ երեկ նույն ինքը Կարեն Բեկարյանը նույն այդ «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում ասում է. Բանն այն է, որ դահլիճում հյուրերից մեկն էլ ԼՂՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Ռուբեն Զարգարյանն էր։ Մինչեւ զեկույցների երկրորդ շրջանին անցնելը Մաքսիմ Շեւչենկոն հնարավորություն տվեց հրավիրվածներին՝ արդեն հնչած տեսակետների վերաբերյալ հարցեր տալ զեկուցողներին։ Նաեւ հայտնի է, որ բացառության կարգով 1-2 րոպեով ցանկանում է արտահայտվելու հնարավորություն ընձեռել Ռուբեն Զարգարյանին։ Ադրբեջանական կողմը պատասխանեց ընդամենը ռեպլիկով, թե ելույթը պետք է լինի ոչ թե ԼՂՀ արտգործնախարարության, այլ անձի անունից։
Այս պայմանը ընդունվեց եւ Ռուբեն Զարգարյանը կարճ ելույթի իրավունք ստացավ։ Նրա ելույթի բոլոր դրվագները ադրբեջանցիներին ծայրահեղ թվացին, եւ նրանք վարողին՝ Մաքսիմ Շեւչենկոյին մեղադրեցին միանգամից երկու խախտում կատարելու համար, որ նա խախտել է ձեւաչափը եւ ելույթի բացառիկ իրավունք է տվել հյուրին, նաեւ չի ընդհատել նրա ելույթը, երբ նա գերազանցել է տրամադրած 2 րոպեն։
Շեւչենկոն իրոք հիմար վիճակում էր հայտնվել եւ Ռուբենին խնդրեց ընդհատել ելույթը։ Ռուբենը հայտնեց իր շնորհակալությունը, ընդհատեց ելույթը, սակայն ոչ թե վերադարձավ իր տեղը, այլ դուրս եկավ դահլիճից։
Փաստորեն, նույն ինքը՝ Կարեն Բեկարյանի խոսքերից հետևում է, որ Ռուբեն Զարգարյանին այնպես են «խնդրել ընդհատել ելույթը», որ նա ստիպված դուրս է եկել դահլիճից։ Ու հենց մյուս օրը նույն թերթը հիմար է անվանում նրանց, ով այդ մասին ասում է։ Լուրջ ա վիճակը. ոռ մտնելու հողի վրա որոշ մարդկանց մոտ շիզոֆրենիա է սկսել։
Էլ չասեմ, որ «մոռանում» են նշել, թե ինչ են իրենցից ներկայացնում «International Alert» կազմակերպությունը, Հեյդար Ջեմալը։
* * *
«Նախաձեռնող հիմարներ» armworld.am/detail.php?paperid=3621&pageid=112665&lang=
«Ադրբեջանի մասնատումը անխուսափելի է» armworld.am/detail.php?paperid=3619&pageid=112631&lang=
Via ditaket |
|
|
| (no subject) |
[Oct. 11th, 2009|06:24 pm] |
Հանդես գալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովից հետո, Թուրքիայի վարչապետ Ռ.-Թ. Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն վավերացնի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից։
Հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, - նշել է Էրդողանը։
Այստեղից
Via freedomfight777 |
|
|
| Только, если сами захотят... |
[Oct. 3rd, 2009|01:09 pm] |
Первый информационный вброс о — пока что только «гипотетической» — возможности сдачи Арцаха в целом, озвученный из уст самого СС: «Гипотетическое подчинение Арцаха Азербайджану возможно только в одном случае, если народ Арцаха на референдуме сам так решит. Какова вероятность этого – известно всем, даже азербайджанцам.»
А также сигнал азербайджанцам, как строить информполитику в ближайшие два-три года. Впрочем, наши соседи слишком нетерпеливы и топорны, что нас пока что спасало.
С открытием нового пиар-сезона вас, друзья.
P.S. Вне зависимости от результатов переговоров-подписаний и прочей фигни турки и их азербайджанские соплеменники в этой схватке уже выиграли. |
|
|
| Նորից հանդիպում Արկադի Կարապետյանի հետ |
[Sep. 25th, 2009|01:44 pm] |
Այսօր, սեպտեմբերի 25-ին, ժամը 18.30-ին «Ռազմավարական քաղաքականության ակումբը» կազմակերպում է հանդիպում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առաջին գլխավոր հրամանատար Արկադի Կարապետյանի (Ագո) հետ (1989-1992թթ.): Հանդիպումը նվիրված կլինի հայ-թուրքական արձանագրություններին և Արցախյան հիմնահարցին:
Հանդիպումը կկայանա Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի (ՄԻԺԻ) հարկի ներքո (հասցեն` Այգեձոր 4/1):
Հեռախոս` 264712
Էլ. Հասցե` sharzhum@gmail.com
Տեղերը սահմանափակ են: Խնդրում ենք նախապես տեղյակ պահել ձեր մասնակցության մասին (հեռախոսով կամ էլ. նամակով):
____________________
Կներեք, որ ուշացումով եմ գրում։ |
|
|
| (no subject) |
[Sep. 23rd, 2009|04:36 am] |
Նախորդ գրառումը երևի թե ավելի հեշտ կլինի ընկալել, եթե ընդունենք, որ այսօր իրավիճակը գնալով ավելի է նմանվում 1988-ի հունվարին։ Ու շատ շուտով հնարավոր է մի պահ գա, երբ խաղի արդեն ընդունված ու քիչ թե շատ ծանոթ կանոնները մեկ էլ հանկարծակի դադարեն գործել։ |
|
|
| С праздником независимости! |
[Sep. 21st, 2009|12:03 am] |
Ну да, мы паникёры, истерики или, как дипломатично выразился Грантик, алармисты. Хорошо, я алармист. Посмотрим, что говорит президент Армении Серж Саркисян в интервью российским «Вестям». Дата, как всегда, выбрана интересная: 20-е число, воскресенье, как раз за день до Дня независимости Армении. Сейчас вот уже 40 минут, как у нас 21 сентября, только настроение совершенно непраздничное.
* * *
[Вопрос] Я хотел вернуться к другой закрытой границе - к закрытой границе с Азербайджаном. Так получилось, что за последние пару месяцев, я вот в Ереване, после Баку - у меня свежие впечатления от того, что я услышал в Азербайджане. Мне очень интересно было бы узнать: а что вы видите в качестве возможных, конкретных подвижек в армяно-азербайджанском конфликте? Должно ли это быть сначала решение по вопросу о статусе Нагорного Карабаха? Или сначала - возвращение Азербайджану тех районов Азербайджанской ССР, которые не входили в Нагорно-Карабахскую автономную область, но сейчас находятся под армянским военным контролем? Что первично? Где здесь "яйцо", и где "курица" в армяно-азербайджанских отношениях, позволю себе так сформулировать вопрос?
[Ответ СС] Последним событием в этом направлении на этом этапе стало совместное заявление президентов России, Соединенных Штатов и Франции, то есть стран сопредседателей Минской группы в Аквиле и публикация некоторых положений, так называемых "мадридских принципов", которые мы сейчас обсуждаем. Всем стало известна логика, которая заложена в основу нынешнего этапа урегулирования, то есть "мадридских принципов". Это проведение референдума по определению окончательного статуса Нагорного Карабаха, возвращение под контроль Азербайджана тех территорий, которые вы называли, и которые и Карабах, и мы называем "зоной безопасности", и нормализация всех наших отношений.
Источник |
|
|
| ... |
[Aug. 10th, 2009|05:14 pm] |
... Ստեղծվի համազգային նպատակային դրամագլուխ`ազատագրված տարածքները հայ փախստականներով բնակեցնելու, այնտեղ տնտեսական վերելքն ապահովելու և դրանով իսկ Ադրբեջանի նկատմամբ ուժերի գոյացած անհամաչափությունը վերացնելու համար։
Ամբողջությամբ՝ այստեղ. |
|
|
| Առանց մեկնաբանության |
[Jul. 24th, 2009|09:00 pm] |
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #138, 24-07-2009
ԿԱՐՈ՞Ղ ԵՆՔ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՆԵԼ ՈՂՋ ՂԱՐԱԲԱՂԸ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հայ քաղաքական միտքը կրկին ալեկոծման մեջ է. լուռ կամ բացահայտ մեղադրանքներ հանրապետության նախագահին, մեղադրանք եւ հրաժարականի պահանջ արտգործնախարարին, մեղադրանք իշխող կոալիցիային եւ, վերջապես, մեղադրանք միմյանց հասցեին: Եվ, փոխադարձաբար, արդարացումներ ու հիշեցումներՙ «պաշտոնապես այդպես չենք ասել», «այդ հարցը չի քննարկվել», «հանգստացեք, ոչ մի համաձայնագիր էլ չի ստորագրվելու», «Մադրիդյան սկզբունքներն ընդամենը որպես բանակցությունների հիմք ենք ընդունել», «ոչ թե հայ-թուրք պատմաբանների հանձնաժողով, այլ միջպետական հանձնաժողով եւ ենթահանձնաժողովներ», «սպասեք, բանակցություններում Ղարաբաղի մասնակցության ժամանակը կգա» եւ այլն, եւ այլն:
Լղոզված է ամեն ինչ. միջավայրը, մթնոլորտը, քաղաքագետների խոսքը, միջնորդների հայտարարությունները, հայտնի չէ միջնորդ երկրների մտադրությունը: Հետեւաբար դուռը միշտ բաց է մնում ամեն տեսակի ենթադրությունների, սպեկուլյատիվ մտքերի, կտրուկ դիրքորոշումների ու քաղաքական շահարկումների առաջ: Արդյունքումՙ ժողովրդին ամենաշատը շահագրգռող, մտահոգող հարցը մնում է չլուսաբանված, չպատճառաբանված, չբացահայտված եւ անհասկանալի:
Ո՞ւր է բուն ճշմարտությունը: ( Read more... )
Սկզբնաղբյուր. http://azg.am/AM/2009072401 |
|
|
| Արցախի ԱԳՆ հայտարարությունը |
[Jul. 15th, 2009|10:44 pm] |
ԼՂՀ արտաքին գործերի նախարարության
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը անհրաժեշտ է համարում հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ.
ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: Անհնար է հասնել հակամարտության կարգավորմանը` անտեսելով առկա իրողությունները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անցյալ վերադարձնելու ցանկացած փորձ ոչ միայն անարդյունավետ է, այլեւ հղի է հակամարտության նոր սրացումով: Բանակցություններում իրական առաջընթացի հնարավոր է հասնել միայն բանակցային գործընթացի բոլոր փուլերին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությամբ: Ցանկացած համաձայնություն, որը շոշափում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, ճակատագիրը եւ ապագան, չի կարող ընդունվել առանց այդ երկրի ժողովրդի եւ նրա ճակատագրի համար անմիջական պատասխանատվություն կրող ղեկավարության մասնակցության:
Հույս ունենք, որ խաղաղ կարգավորման մեջ շահագրգիռ դերակատարները թույլ չեն տա տարածաշրջանի ստատուս քվոյի խախտումը` որպես հետեւանք կարգավորման ներկայիս բանաձեւի հիման վրա բանակցային գործընթացի արագացման:
Ելնելով վերոնշյալից` գտնում ենք, որ անհրաժեշտ է խեղաթյուրված աղավաղված բանակցային գործընթացի վերաբեռնավորում, որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ, ԼՂՀ վերադարձ բանակցությունների սեղանի շուրջ եւ կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպում:
15 հուլիսի, 2009թ.
Սկզբնաղբյուր. Արվեստ |
|
|
| Реакция на совместное заявление президентов США, Франции и России |
[Jul. 12th, 2009|12:22 pm] |
Прибывший вчера в Ереван зам. госсекретаря США Джеймс Стейнберг и министр иностранных дел Армении Эдвард Налбандян дали совместную пресс-конференцию. Как пишет Айсор.ам «... Налбандян приветствовал заявления президентов стран-сопредседателей Минской группы ОБСЕ, отметив, что оно соответствует трем принципам Армении – реализация права народа Карабаха на самоопределение, наземное сообщение Армении и Карабаха, а также гарантии безопасности.»
В переводе на армянский это значит: «Սիրելի հայրենակիցներ, մենք ձեզ էշի տեղ ենք դրել».
МИД Турции также одобрям совместное заявление президентов.
А вот Азербайджан пока молчит. На главной странице сайта передаст.аз последняя новость по теме — двухдневной давности.
В то же время министр индел НКР заявил, что Арцах не несёт никакой ответственности за осуществление этих принципов, поскольку не принимала участия в их разработке. На состоявшемся позавчера в Степанакерте всеармянском форуме президент НКР Бако Саакян тоже высказался в подобном духе.
Далее следует текст резолюции (на армянском), принятой по итогам работы форума.
( Read more... ) |
|
|