| Роль армянской церкви в освободительном движении |
[Jul. 8th, 2008|11:08 am] |
Одним из тезисов вольных и невольных участников кампании чёрного пиара против армянской церкви (ранее я об этом уже писал) является утверждение, что церковь, пропагандируя такие христианские доктрины, как «подставь другую щёку», якобы подавляла волю народа к борьбе за освобождение от турецкого и персидского ига.
При этом обвинители совершенно игнорируют исторический контекст того или иного события и комментируют всё исключительно с точки зрения живущего в начале двадцать первого века обывателя, благодаря чему ложные тезисы на ура принимаются другими обывателями. Это как в голливудских пеплумах, в которых античные герои говорят цитатами из произведений современных авторов, а сидящие в кинозале «экзальтированные особы» (© viraboff) согласно кивают головами.
Бороться с этим потоком дилетантского бреда можно только одним оружием — знанием. Посему настоятельно рекомендую следующую книгу Армена Айвазяна — Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում (Армянская церковь на перепутье освободительного движения XVIII века, .pdf). В ней детально изучается роль церкви в освободительном движении, а так же вопросы отношений между Эчмиадзином, Османской империей и Персией.
Поскольку книга на армянском, есть опасения, что многие из тех, кому было бы полезно её прочитать, будут использовать этот факт, как отговорку. Перефразируя: «Прочитать не могу [не хочу], но церковь осуждаю...» |
|
|
| Եկեղեցին և մենք |
[May. 29th, 2008|10:16 am] |
Համացանցի զարգացմանը զուգընթաց հայկական ֆորումներում ու բլոգերում սկսեց աշխուժորեն տարածվել հակաեկեղեցական քարոզչությունը։ Արտաքնապես տրամաբանորեն ձևակերպված (բայց փաստագրական հիմք չունեցող) այն հեշտությամբ արմատավորվում է պատմական իրականությունից անտեղյակ մարդկանց ուղեղներում։
Իրական կյանքում էլ տարբեր տեսակ հակաեկեղեցական ուղղվածություն ունեցող խմբերը (օրինակ՝ նեոհեթանոսները, իսկ ավելի ճիշտ՝ պսեւդոհեթանոսները; աթեիստները; աղանդների ներկայացուցիչները) բավական ակտիվ են, բայց համացանցի տարածումը խթանեց նրանց գործունեությունը։
Այս քարոզչության մեջ օգտագործվում են ինչպես ընդհանրապես քրիստոնեության դեմ ուղղված պնդումներ (ընդ որում, դրանց մի մասը պատասխան է ստացել դեռ վաղ միջնադարում, ուղղակի շատերը այդ մասին տեղյակ չեն), այնպես էլ կոնկրետ Հայ Եկեղեցու դեմ ուղղված մեղադրանքներ։ Ամենատխուրը այն է, որ հակաեկեղեցական քարոզչություն վարող մարդիկ իսկապես համոզված են, որ մեծ լավություն են անում հայ ազգին՝ փորձելով խարխլել եկեղեցու հեղինակությունը, փորձելով «ազատել» հայությունը կղերականության մտացածին կապանքներից։
Մի միջադեպ պատմեմ, որին ներկա էին նաև Փիղը, Սեդրակը, Կոռնելին, Գիլանցը։
Արմեն Այվազյանի դասախոսության ժամանակ մի կին հանդես եկավ հետևյալ մեղադրանքով. «Այն, որ պարսից ու օսմանյան լծի տակ գտնվելով՝ շատ հայեր դարձան մահմեդական ու ձուլվեցին, մեղավոր է առաջին հերթին եկեղեցին։ Մեր կղերականները մերժեցին ու արհամարեցին այդ մարդկանց, չուզեցին իրենց ընդառաջ գնալ, հայության գիրկը վերադարձնելու համար։»
Արմենը շատ լավ պատասխան տվեց այդ կարծես թե տրամաբանական, բայց իրականում անհիմն մեղադրանքին։ Հարգելի ընթերցողներ, ըստ ձեզ, ի՞նչպիսի փաստարկ օգտագործեց Արմենը։
ԱՎԵԼԱՑՈՒՄ. Օրվա վերջին ճիշտ պատասխանը տվեց nicerollofham |
|
|
| Տե՞ր ես |
[Jan. 11th, 2008|03:09 pm] |
Ընկեր Փիղը խորհում է Էկզյուպերիի «Դու պատասխանատու ես նրանց համար, ում ձեռնասուն ես դարձրել» («Ты ответственнен за тех, кого приручил») հայտնի խոսքի վրա։
Իմ կարծիքով ֆրանսիացի գրողի արտահայտած մտքի գաղափարական հիմքը նույնն է, ինչ որ Հայ Եկեղեցու պսակադրության արարողությունից հետեւյալ խոսքերինը.
— Տե՞ր ես։ — Տե´ր եմ։ — Հնազա՞նդ ես։ — Հնազա´նդ եմ։
Ավելի ստույգ. ֆրանսիացու ասածը համապատասխանում է առաջին երկու տողին։ Հետաքրքիր է, ինչպե՞ս կհնչեր երկրորդ մասը նույն հեղինակի ձեւակերպմամբ։ |
|
|
| ԺԱՄԱԳԻՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ Ս. ԵԿԵՂԵՑՒՈՅ |
[Nov. 19th, 2006|02:00 am] |
Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա` ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա եւ յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարի'մք:
Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո: Եկեսցէ արքայութիւն քո, եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի' տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա' զմեզ ի չարէ: Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն.
Ժամագիրք (.pdf, 1.23MB) |
|
|