groul as a'housekeeper [entries|archive|friends|userinfo]
ahousekeeper

[ website | Armenian Library ]
[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

Links
[Links:| [ Armenian Library ] [ Геноцид армян ] [ Карабахский конфликт ] [ Budapest Case ] [ Armenians at LJ :: Армяне в ЖЖ ] [ Пресс-архив карабахской войны ] ]

Քթի ծակի բացակայությունը՝ որպես պետական մասշտաբի ողբերգություն [Apr. 9th, 2008|10:51 am]
[Tags|, , , , , ]

Այսօր, ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդման արարողությունն է տեղի ունենալու։ Նաեւ Հանրապետության Հրապարակում գրանդիոզ տոնական միջոցառում է կազմակերպված՝ համերգներ, օդապարիկների արձակում։ Մարտի իրադարձություններից հետո նման անհեռատես քայլերի տրամաբանությունը ուղղակի ի վիճակի չեմ հասկանալ։

1. Այսօր-վաղը լրանում է մարտի մեկին զոհվածների մահվան քառասուն օրը։ Այն է՝ քառասունք է, սգո օր։ Շատ ճիշտ կլիներ, եթե նույն Սերժ Սարգսյանը այցելեր գոնե զոհված ոստիկանի ընտանիքը, հարազատների հետ գերեզմանները գնար, երկու խոսք ասեր այդ մարդկանց ցավը գեթ մի քիչ թեթեւացնելու համար։ Ու հետո այդ այցելության մասին առանց հատուկ շեշտադրման հաղորդեին ԶԼՄ-ները։ Փոխարենը հենց քառասունքի օրով քեֆ-ուրախություն են կազմակերպում։ Երդման արարողությունը կարելի էր եւ հինգ օրով հետաձգել, դրանից երկինքը փուլ չէր գա։

Էլ չասեմ, որ լեւոնական քարոզիչները առաջին իսկ օրվանից հաջողացրին «սեփականացնել» ու քարոզչական նպատակներով օգտագործել բոլոր զոհերին, նույնիսկ խռովարարների իսկ ձեռքով սպանված ոստիկանին (անընդհատ շեշտում են «իշխանությունների պատճառով 8 հոգի զոհվեցին, 8 հայի արյուն թափվեց» եւ այլն)։ Իսկ իշխանությունը եւս մեկ անգամ թշնամացրեց իրեն իսկ պաշտպանելիս զոհված զինվորի ընտանիքը, հարազատներին, բարեկամներին, գործընկերներին, ծանոթներին։ Էլ չասեմ մյուս զոհերի մասին։

2. Առավոտից փակել են Հրապարակը, Օպերան, մի քանի այլ փողոցներ։ Քաղաքային տրանսպորտը ու մասնավոր մեքենաները ստիպված են շրջանցել նեղ (ու առանց այն էլ կ/թ Ռոսիայի մոտ շինարարության պատճառով գերծանրաբեռնված) փողոցներով ու անցուղիներով։ Առավոտից ամեն մի վարորդ՝ անկախ իր քաղաքական համոզմունքներից, իշխանություններին է հայհոյում։ Եւս մեկ նվեր լեւոնականներին։

3. Լեւոնականները կփորձեն օգտագործել Հրապարակում անցկացվող միջոցառումը սադրանքների համար։ (Մինչեւ գրում էի, Փիղը հաստատեց իմ մտավախությունները. լեւոնականները կոչ են անում այն «հարամ անել»)։

Այդ հիմար միջոցառումով կարծես փորձանք են հրավիրում։ Օրինակ՝ ի՞նչն է խանգարում արտաքին թշնամիներից որեւէ մեկին մի ահաբեկչություն կազմակերպել։ Չեմ ասում, որ լեւոնականները դա կանեն։ Սա կարող է ցանկացած թշնամական ուժ անել, հետո ոչ էլ կկարողանան պարզել, թե ով էր կազմակերպիչը։

[Ավելացում] 4. Հետաքրքիր է, ում «պայծառ» ուղեղն է ծնել օդապարիկներ բերելու մտահաղացումը։ Օդապարիկները երբեմն վթարների են ենթարկվում։ Ցանկացած նման միջադեպ ուռճացվելու է լեւոնականների կողմից, ներկայացվելու է, որպես «նշան», դառնալու է հակասերժական անեկդոտների թեմա։

Մի խոսքով, իշխանությունների «քթի ծակի» բացակայությունն ու անհեռատեսությունը արդեն աղետալի չափեր են ընդունում։

[Եւս մեկ ավելացում.] ZA RODINU, ZA STALINA!
Link23 comments|Leave a comment

Պայքար, պայքար մինչեւ վերջ [Mar. 14th, 2008|06:18 pm]
[Tags|, , , ]



Link18 comments|Leave a comment

... [Mar. 12th, 2008|01:40 am]
[Tags|, , ]

Ճակատամարտն ավարտվեց, պատերազմը դեռ նոր է սկսում։

Անձնական տեսանկյունից սա նշանակում է նպատակների ու գործելակերպի կտրուկ փոփոխություն։ Կենդանի Մատյանում ներկայությունս զգալիորեն կկրճատվի, գրառումներս կլինեն հիմնականում հայերեն՝ նախատեսված համախոհների նեղ շրջանակի համար։ Մեկնաբանություններ անելուց էլ եմ հնարավորին չափ խուսափելու։

Հին պարտավորություններիցս միայն խոստացած ավատարներն կանեմ ու կավարտեմ աղանդների մասին հոդվածաշարը (սկիզբը այստեղ ու այստեղ
Link4 comments|Leave a comment

Պատերազմ առանց երգի [Mar. 11th, 2008|11:39 pm]
[Tags|, , , , , ]

Пессимист — это хорошо информированный оптимист.
Սովետական ժողովրդական ասացվածք



Խռովությունը ջախջախվեց, խռովարարների պարագլուխների հարցերն էլ լուծում են։ Հուսով եմ՝ հիմնավոր կերպով։

Խռովությանը հարած շատ ու շատ միամիտ մարդիկ էլ կտուժեն։ Ինչպես եւ անցյալում, գերտականք Տեր-Պետրոսյանի գործունեության շնորհիվ երիտասարդության մի մեծ խմբի մարտաշունչ ոգին կոտրվեց, ստեղծագործ եռանդն էլ կձևափոխվի ավերիչ եռանդի։ Նիհիլիզմ, ցինիզմ... սրան գումարենք ներկայիս վերնախավից տարածվող հարստության ու ճոխության մոլուցքի վարակը՝ համընդհանուր անասնացումը միայն ուժեղանալու է։

Խռովության մեկ այլ արդյունքը «քաքը ջրի երես հանելն» էր, այսինքն շատ բացասական երեւույթներ ակնհայտ դարձան՝ սկսած գլուխներում ու հոգիներում կուտակվածից, վերջացրած պետական մեքենայի մութ ծալքերում թաքնվածներից։ Սրտի ցավով պետք է ակնարկեմ, որ այնուամենայնիվ մաքրման մասին խոսք գնալ չի կարող, քանի որ մաքուր հոսանք այդպես էլ չհայտնվեց, որ գարշահոտ այս զանգվածը քշեր տաներ։ Ընդհակառակը՝ քաքը մնաց մեր առեւտրական հանրապետության ճահճում ու դեռ երկար է թունավորելու առանց այն էլ անառողջ միջավայրը։

Ներկա ճգնաժամը առաջին հերթին համակարգային էր, բայց համակարգի վերեւում դա չուզեցին հասկանալ։ Մակերեսային փոփոխություններ արվում են ու դեռ էլի կարվեն, բայց ոչ խորքային։ Ավելին, վերնախավում ուժեղացան օտար գաղափարախոսությունների ազդեցության տակ գտնվողների դիրքերը, ինչը էլ ավելի կկտրի վերնախավը հայկական իրականությունից։ Ինչն իր հերթին նշանակում է, որ հաջորդ ճգնաժամի հիմքը արդեն դրված է, եւ այն շատ ավելի աղետալի է լինելու քան Լեհովայի վկաների ապստամբությունը։

Խռովությունը շատ լավ ցույց տվեց իշխանությունների կադրային քաղաքականության խայտառակ արդյունքները։ Երեք օր շարունակ պաշտոնյա առնետները ծակուծուկներում էին թաքնված ու սպասում էին, թե ով կհաղթի, որ գնան հաղթողի հետույքին շրթերով հպվեն։ Դավաճաններ, պոտենցիալ դավաճաններ, անգրագետներ՝ ահա սա է մեր չինովնիկությունը՝ հատուկենտ բացառություններով։ Սակայն այստեղ էլ անիմաստ է մեծ փոփոխություններ ակնկալել, քանի որ վարչական ապարատը պետք է զրոյից կառուցել, իսկ իշխանությունը հիմա այնպիսի վիճակում չէ, որ համարձակվի նման կտրուկ քայլերի դիմել։ Բայց նույնիսկ եթե ցանկություն էլ լիներ, միեւնույն է, իշխանությունը անզոր է որեւէ բան անել՝ ազգային որակյալ կադրերի բացակայության պատճառով։ Զուր չէր Արեւմուտքը տքնաջանորեն ավիրում Հայաստանի կրթական համակարգը. այսօր միակ ընտրությունը անգրագետ կաշառակերների ու օտարամոլ ազգալիքների մեջ է։

* * *

Ճակատամարտն ավարտվեց, բայց ինքնասպան պատերազմը դեռ նոր է սկսվել։ Ինչպես ամեն մի պատերազմ այն պաշարներ է խժռելու՝ ազգի ներքին պաշարները։ Կրիտիկական մինիմումը ահա արդեն մեր առջևն է՝ մեկ-երկու քայլ է մնացել... 14 տարի հայությանը դրսից ու ներսից հասցվող աննկատ, բայց նպատակաուղղված հարվածները՝ վերնախավի անսահման ագահության ու գավառական անհեռատեսության հետ միասին մեզ ոչնչացման եզրին են կանգնեցրել։

Ինչեւէ, նահանջի տեղ արդեն չի մնացել, հանձնվելն էլ տարբերակ չէ, որովհետեւ այս պատերազմում գերիներ չեն վերցնում, կոտորում են անխնա թե´ մեծ, թե´ փոքր, թե´ արդար, թե´ անարդար։

Նշանակում է ուրիշ ելք չունենք. պետք է ողջ ուժերը կուտակենք, ուղղենք նոր համակարգ կառուցելուն։ Պետք է անընդհատ հիշենք, որ ժամանակը քիչ է, պաշարները՝ սուղ։ Այս ընթացքում պետք է հնարավորին չափ խուսափենք օտար խաղերից, բացահայտ բախումներից, մեր էներգիան խժռող անիմաստ վեճերից ու ամպագորգոռ հայտարարություններից։ Հույս չդնենք Հայաստանի պետական կառույցների, Սփյուռքի, անիմաստ դիվանագիտական խաղերի վրա։

Մենք ու մենք ենք։
Link9 comments|Leave a comment

Նարեկացի [Mar. 10th, 2008|01:40 pm]
[Tags|, , ]

[info]freedomfight777Նարեկացուց մեջբերում է անում խռով սրտերի մասին.

Գողացան օտար խմբերը չարի
Սրտիս ու միտքիս ունեցվածքը ողջ,
Համաձայն գրքի կանխաբանության,
Որի պատճառով իսկույն սկսեց
Իմ մեջ նվազել իմաստությունը, ըստ առակողի,
Եվ ավելանալ ցանկությունները դեպի անբարին:
Հոգուս աչքերը չհառեցի ես
Իմ կյանքի գլուխ սուրբ Քրիստոսին,
Որ ընթանայի ճիշտ ճանապարհով:
Կամելով գնալ ավելի ուժգին` թաղվեցի սաստիկ,
Անչափին ձգտել` իմին չհասա,
Բարձրագույներին ծառանալ հասնել`
Նույնիսկ տեղիցս էլ գահավիժեցի,
Երկնային ուղուց անդունդներ ընկա.
Որքան ավելի շատ զգուշացա,
Այնքան ավելի վնաս կրեցի.
Ջանալով մնալ անվթար, անեղծ,
Խորտակվեցի ու ջարդվեցի իսպառ,
Մաքառել նաև ձախ կողմի վրա` գայթեցի աջով,
Նորը ձեռք բերել` նախկինն էլ կորցրի.
Չնչին բաների հետևից ընկած`
Կարևորներից զրկվեցի հավետ.
Մինչդեռ ուխտն էի պահել ցանկանում, դաշնը դրժեցի,
Վատ սովորույթից կտրվել` ընկա
Նոր կորստաբեր մոլորության մեջ.
Փոքրերից փախած` մատնվեցի ձեռքերը մեծամեծերի.
Ինչ որ ես ինքս ստեղծել էի,
Չարաչար ոսոխ դարձրի իմ դեմ:

* * *

Հետաքրքիր է, թե գրաբարով սա ինչպես կհնչի։
Նույնը՝ գրաբարով։
Link5 comments|Leave a comment

Վիոլետն էլ է ղարաբաղցի [Mar. 8th, 2008|08:34 pm]
[Tags|, , ]

ԼՏՊ-ն ԽԱՓԱՆԵՑ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ԻՄ ԱՐԴԱՐ ՊԱՅՔԱՐԸ։
Link9 comments|Leave a comment

New videos from Yerevan at YouTube [Mar. 7th, 2008|03:25 pm]
[Tags|, , , , , , , , , , , , , , , ]

Interviews, new footage from the riots in Yerevan









Keywords: yerevan, armenia, ltp, youtube, 2008

Same in Armenian:
http://www.youtube.com/watch?v=tQlXx9Q2d64
http://www.youtube.com/watch?v=bU__vkPu_aI
http://www.youtube.com/watch?v=ccYooHrZozk
http://www.youtube.com/watch?v=6tI2ElCv6e8

Mirrored at RuTube:
http://rutube.ru/tracks/514068.html?v=bfce90b008db7fa212285384dd6945d5
http://rutube.ru/tracks/514070.html?v=fc1245ed8c8fc7f7f12a911b75116f0e
http://rutube.ru/tracks/514074.html?v=a4e72036efc750c9588cca6d87976ee3
http://rutube.ru/tracks/514076.html?v=6200b822c4a369d8b3421591c3a9cb3f

Thanks to [info]hayk
Link31 comments|Leave a comment

Հին, բայց դեռ թարմ գրառումներից [Mar. 6th, 2008|01:51 am]
[Tags|, , , ]

Նայում էի անցած տարվա գրառումներս... Ախր զոռով հո չի. այն, ինչ կատարվում է այսօր, շատ լավ երեւում էր դեռ մեկ տարի առաջ եւ պետական մեքենայի՝ առաջին իսկ լուրջ ցնցումից կաթվածահար լինելու վտանգը դեռ այն ժամանակ էլ ակնհայտ էր։ Տեքստերը մեկին մեկ այսօր էլ կարելի է դնել. իրենց արդիականությունը մի գրամ չեն կորցրել...

Հետեւալը մեջբերում է անցած տարվա հունիսի 21-ին գրված հոդվածից.

ԿՈՐԴԻՆԱՑՆՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Հայքի քաղաքական դաշտում վերջին իրադարձությունները անհապաղ լուծման կարիք ունեցող մի քանի խնդիրներ բացահայտեցին։ Ավելի ստույգ՝ խնդիրները վաղուց կային, մենք էլ տեղյակ էինք դրանցից, բայց կեղծ կայունության փխրուն տեսիլքով հիպնոսացված՝ չէինք շտապում որևէ քայլեր ձեռնարկել։

...

Ի՞նչ ելք կարելի է առաջարկել այս իրավիճակում։ Տվյալ պահին օրինական իշխանափոխությունը կարծես թե անհնարին է, նաև անիմաստ է, քանի դեռ չունենք քիչ թե շատ հստակ գաղափարախոսություն, որն ի վիճակի կլինի ուղղորդել ղեկավարների նոր սերունդը, չի թողնի նոր վերնախավին ժամանակի ընթացքում այլասերվել՝ վերածվելով մի նոր վիշապի։ Նաև շատ կարևոր է, որ հայոց պետականությունը ծառայի ազգին, այլ ոչ թե հակառակը։ Այնուամենայնիվ չգործելն էլ սխալ է, քանի որ քաոսն ու անորոշությունը՝ դիմադրության չհանդիպելով, միտում ունեն ուժեղանալու։

Այս պայմաններում, հեղինակի կարծիքով, պետք է ընտրել ազգային ինքնակառավարման ցանցային կառույց/կառույցների խումբ ստեղծելու ճանապարհը։ Այն պետք է հնարավորին չափ խուսափի պետության հետ բացեիբաց բախումից, լրացնելով պետության բացերը, որտեղ հնարավոր է ուղղություն տալով պետական քաղաքականությունը և պատրաստելով նոր՝ հայրենատիրական ոգով դաստիարակված սերունդ։ Այսպիսի ցանցը կարող է սկսել իր աշխատանքը գաղափարական ու տեղեկատվական դաշտից, ժամանակի ընթացքում ներթափանցելով կրթական ոլորտ և վերջին հաշվով պետական կառավարման ոլորտ։ Որոշակի պահից սկսած այդպիսի կառույցը ի վիճակի կլինի ապահովել ազգի ոչ միայն տեղեկատվական-գաղափարախոսական, այլև ֆիզիկական անվտանգությունը, ազդել ժողովրդագրական (օրինակ՝ հայրենադարձություն, ծնելիության աճ), տնտեսական և այլ գործընթացների վրա։ Նման կառույցի գործունեության ոլորտները գրեթե անսահմանափակ են ու կարող են մրցակցել իշխանությունների հետ նույնիսկ պետության մենաշնորհ համարվող այնպիսի բնագավառներում, ինչպիսին է, օրինակ՝ արտաքին քաղաքականությունը, հետախուզությունն ու հակահետախուզությունը։


Իսկ սա մեջբերում է անցած տարվա մայիսի 18-ին գրված տեքստից.
Այսօր մենք գրեթե անցել ենք կրիտիկական մինիմումը։ Շատ լավ հասկանալով, բայց ինքներս մեզ խաբելով, թե ոչինչ, դեռ վերջը չի, դեռ մի բան կանենք։

Տաս, քսան, մի գուցե երեսուն տարի հետո, եթե դեռ կենդանի լինեմ, անպայման կգտնվի երիտասարդ մեկը, որ կհարցնի. «Իսկ ինչպե՞ս պատահեց, որ այսպես բառադի ձեւով հանձնեցիք Արցախը, Հայաստանը։ Ի՞նչ արեցիր կոնկրետ դու, որ ազգը չկործանվի»


Սա էլ՝ Հաղթանակների վնասի մասին հոդվածից.

Ամեն օր կրկնում ենք վաղ ու մոտ անցյալի սխալները. կրկնում, հաջորդ օրը մոռանում... ու նորից կրկնում։ Սխալները կուտակվում են, կուտակվում, այնուհետեւ կարծես թե հերթական աննշան զիջումից-կորուստից հետո մեզ համար լրիվ անսպասելիորեն հայտնվում ենք անդարձելիության կետի (точка невозврата) մոտ։ Խուճապահար զարթնում ենք ու մայկա-տռուսիկով բռնվում կենաց-մահու կռվի. հսկայական կորուստներով պոկում ենք եւս մի տաս-քսան-երեսուն-քառասուն տարի գոյատեւելու իրավունք։ Ու անմիջապես արխայնանում։

Սակայն այս բոլորաշրջաններից (циклы) եւ ամեն մեկում ունենում ենք անվերադարձ կորուստներ, որոնք երբեք ի վիճակի չենք լինում լիովին վերականգնել։
Link9 comments|Leave a comment

Ասում են, թե... [Mar. 2nd, 2008|06:39 pm]
[Tags|, ]

Ինչպես գիտեք, ավազակապետությունը դաժանորեն ցրեց Օպերայի բակում խաղաղ նիրհած ցուցարարներին։ Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ բռնապետության զոհերից մեկը տասնմեկամյա հղի մի երեխա է՝ Արմենչիկ անունով։

Ֆրանսիայի դեսպանատան մոտ ցույցին մասնակցած եւս մի քանի հղի մանուկների ճակատագիրը առայժմ պարզ չէ։

[22:30] Կարեւոր ավելացում [info]dilanyan-ից։
Link6 comments|Leave a comment

ՀՀ Նախագահի հրամանագիր [Mar. 1st, 2008|11:17 pm]
[Tags|, , , ]

Տեքստը ամբողջությամբ՝ ընկեր Փղի մոտ

Մեզ հետաքրքրող պահերից.

4. Սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետեւյալ
ժա­մանակավոր սահմանափակումները
...
4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում.
5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկ­ների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում.


Ուշադրություն դարձրեք. արտակարգ իրավիճակը մտցված է միայն Երեւան քաղաքում։

P.S. Ամբոխի ձայնը արդեն որոշ ժամանակ է, ինչ չի լսվում։
Link20 comments|Leave a comment

Դանակահարվել է «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր [Mar. 1st, 2008|07:19 pm]
[Tags|, , , ]

Փորձել է մի ոստիկանի պաշտպանել կատաղած ցուցարարներից, ու դանակահարվել է։

Սա նշանակում է, որ ամբոխը դուրս է եկել լեւոնականների հսկողության տակից ու արդեն իր իսկ դաշնակիցներին է պատրաստ հոշոտել։

Հետաքրքիր մի շտրիխ՝ մեր շատ «սիրելի» Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում տուժածը էլի «պրիզնատ չի գալիս» որ բանը բանից անցել է, ասում է, թե «սադրիչներն են արել»...

azatutyun.am/armeniareport/report/ar/2008/03/198622E1-0AD2-4F76-B19D-DA3FD7218A73.ASP

P.S. [Ըստ հարեւանությամբ գտնվող շենքերից մեկում բնակվող ընկերոջս տվյալների...] վերջին ժամվա ընթացքում ամբոխը մոտ 10000 հոգի է դարձել։ Փակել են դեպի դեսպանատուն տանող փողոցները ոստիկաններից խլված ավտոբուսներով։
Link3 comments|Leave a comment

Անասնապատման քառակուսի [Mar. 1st, 2008|05:11 pm]
[Tags|, , , ]

Ավելի ճիշտ ոչ թե քառակուսի, այլ խորանարդ...

Ուրեմն, Տիգրան Մեծ փողոցով քաղաք է մտցվում զորք։ Տասնյակ բեռնատար մեքենաներ ու ավտոբուսներ։ Բա հետո՞։ Իսկ հետո, սիրելիներս, այդ ողջ զորքը լռվում է Տիգրան Մեծ փողոցից այս ժամերին միշտ անպակաս խցանման մեջ։ Իհարկե, բա ղեկավարությանը «պալո՞ժ» ա ինչ-որ ստից-մտից խցանումներով զբաղվել։

Կեցցե´ ՀՀ Անվտանգության խորհրդի նոր նախագահը, կեցցե´ ՀՀ իշխանության ռազմավարական մտքի խորությունը։

P.S. Վիդեո... (downloadable) + the same on YouTube:



P.P.S. Մոտ 20+ ավտոբուսներ են, խցանումը վերջապես կարողացան մաքրել, շարժվեցին։ Մեջը ՊՆ զինվորներ են։

P.P.S. Update քաղաքապետարանի շենքի մոտից.

[17:25:32] ***** говорит: yereq meqena en vostikanakan jardel
[17:25:34] ***** говорит: meky varel en
[17:25:38] ***** говорит: ibr mi knoj e taky gcel
[17:25:52] ***** говорит: bolor troleybusnery u avtobusnery akery tsakel en
[17:25:57] ***** говорит: bardzracel vreqnery


P.P.P.S. ArmeniaNow.com: Crowd near French Embassy grows to tens of thousands or more — это откровенная дезинформация.

P.P.P.P.S. via [info]pigh: Сначала цитата из сегодняшней пресс-конференции Левона:
"Ժողովրդի հանրահավաքների ու երթերի կազմակերպումն արգելվում կամ սահմանափակվում է միայն արտակարգ դրություն ժամանակ: Կգնանք, էլի կծեծեն` թող ծեծեն, էլի կջարդեն` թող ջարդեն, էլի կձերբակալեն` խնդիր չկա»:
Link6 comments|Leave a comment

Արթուր Բաղդասարյանը՝ Անվտանգության Խորհրդի նախագահ [Feb. 29th, 2008|04:25 pm]
[Tags|, , , ]

Ինչպես երեւի արդեն գիտեք, Արթուր Բաղդասարյանն ու Սերժ Սարգսյանը քաղաքական դաշինք կնքեցին։ Իշխանության գիրկը վերադարձած «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդը ստացավ... ՀՀ Անվտանգության Խորհրդի նախագահի պաշտոնը։

Հիշեցնեմ, որ այդ նույն Արթուր Բաղդասարյանն է, որի բրիտանացիների հետ գաղտնի բանակցությունների ձայնագրությունը լայնորեն հրապարակվեց իշխանամետ մամուլում։ Հիշեցնեմ նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն համեմատեց Արթուր Բաղդասարյանի գործունեությունը դավաճանության հետ։

Փաստորեն ստացվում է, որ կամ Արթուրը դավաճան չէր (ու Քոչարյանը մեղմ ասած «չռցրել էր»), կամ էլ Հայաստանի իշխանությունները լրիվ թքած ունեն երկրի անվտանգության վրա։
Link11 comments|Leave a comment

navigation
[ viewing | most recent entries ]