| Как продвигается сбор книг для школьной библиотеки Зуара (продолжение) |
[Dec. 11th, 2009|07:56 pm] |
| [ | Tags | | | арцах, карвачар, образование, освобожденная территория, школа, ազատագրված տարածք, արցախ, գործողություն, դպրոց, ժառանգ, կրթություն, քարվաճառ | ] |
Это лучше показать, чем рассказывать.

( Плюс... ) |
|
|
| (no subject) |
[Nov. 25th, 2009|05:46 pm] |
Երեկ, ինչպես և հայտարարվել էր, «Ժառանգ» մշակութային ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ դասախոսություն-քննարկում Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմի» գործի մասին։
Դասախոսը Նարեկ Աշուղաթոյանն էր՝ «Ծիրանի» մշակութային հասարակական կազմակերպության ղեկավարը։
Հետաքրքիր էր թե´ դասախոսությունը, թե´ այն հաջորդած քննարկումը։ Խոսվեց Եղիշեի ստեղծագործության կարևորության, և այդ ստեղծագործությունը վարկաբեկելու, «զրոյացնելու» փորձերից։ Եւ այդ փորձերի արձագանքները արդեն գրանցվում են նաև մասսայական մշակույթում, որն առանց խորանալու, հասկանոլւ իր հերթին ուժեղացնում ու ավելի լայնորեն է տարածում Թորգոմյան տան հիմնասյուները քանդողների պնդումները։ Օրինակներ տեսանք «Կարգին հաղորդման» տեսագրությունում, Վարդան Պետրոսյանի ելույթում...
Արժե նշել, որ վերջերս ազգային հարցերով ցանկացած քննարկում գալիս կանգնում է մի հարցի վրա. արդյո՞ք այսօրվա Հայաստանի Հանրապետությունը ազգային պետություն է, թե «պետություն է հանուն պետության»։ Այս անգամ էլ եկանք նույն հարցերի։ Սկսվեց դասագրքերից, հասանք դեմոգրաֆիական խնդիրներին, ծավալվեցինք... ու հասանք «ազգային թե «պետական» պետություն» հարցին։ |
|
|
| (no subject) |
[Nov. 24th, 2009|11:03 am] |
Նախ հիշեցնում եմ «Ժառանգում» այսօրվա դասախոսություն-քննարկման մասին։
* * *
Երկրորդը, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին` ժ. 14.00-ին, Հանրապետության Հրապարակից դեպի ՄԱԿ և Վրաստանի դեսպանատուն տեղի է ունենալու բողոքի երթ` հանդեպ վրաց իշխանությունները և վրաց եկեղեցին` պահանջով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին տալ իրավաբանական կարգավիճակ, վերադարձնել հայ եկեղեցիները և հարգել ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները։
/Մանրամասները՝ Նոնիոյի մոտ/
* * *
Երրորդը... Լավ, երրորդի մասին առանձին գրառում կանեմ։ |
|
|
| Клич ереванцам |
[Nov. 2nd, 2009|10:00 pm] |
Ժողովուրդ ջան, если у кого-то завалялись небитые жёсткие диски ёмкостью 8-10Гб и больше, то я с радостью их приму на трепетное хранение :)
Создаём точку бесплатного доступа в инет для студентов: диски нужны, чтобы нарастить мощности хоть и стареньких, но рабочих PIII. |
|
|
| Վաղը |
[Aug. 14th, 2009|11:46 am] |
«ԾԻՐԱՆԻ» մշակութային, երիտասարդական ՀԿ-ն սիրով հրավիրում է Ձեզ ներկա լինելու Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ հանդիպման։ Պրն. Սարգսյանը 1980-ական թվականների վերջին մեծ դժվարությամբ կարողացել է մուտք գործել Զուղայի հայկական գերեզմանատուն և լուսանկարել բազմաթիվ խաչքարեր։ Այսօր այդ լուսանկարներն ունեն պատմական բացառիկ արժեք, քանզի գերեզմանատանը չի մնացել գեթ մեկ խաչքար։
Հանդիպման ընթացքում հյուրը կկիսվի պատմություններով, որոնք պատահել են իր հետ լուսանկարելու ժամանակ։
Հանդիպումը տեղի կունենա ՕԳՈՍՏՈՍԻ 15-ին (շաբաթ), ԺԱՄԸ 18:00-ին, ՏՊԱԳՐԻՉՆԵՐԻ 9 ՀԱՍՑԵՈՎ (նախկին՝ «Common Ground»).
* * *
Երկու խոսք էլ ինձնից. եթե չլիներ Զավենը Սարգսյան, այսօր Ջուղայի խաչքարների նույնիսկ տեսքը չէինք իմանա։
|
|
|
| Привычка |
[Jul. 19th, 2009|05:15 am] |
Организм сыграл со мной злую шутку: из выработавшейся за последние три недели привычки спать по 4–5 часов в день, вскочил в четыре тридцать утра и сна ни в одном глазу.
* * *
Вчера в школе Тамара Варданян провела очень содержательную лекцию о нациях и этносах, самосознании и национализме. |
|
|
| Դպրոց-դպրոց, կրակ ու բոց... |
[Jul. 7th, 2009|06:19 pm] |
Այսօր երկրորդ օրն էր ամառային դպրոցի։ Պարապմունքները վերջանում են ժամը 15:30, բայց ժամը հինգն էր, դեռ մարդիկ կային, որ շարունակում էին հարցեր տալ Վայկունեցուն։ Հայկական իրականության համար անհավատալի մի երևույթ. առավոտյան իննից պարապող դասախոսն էլ, ուսանողների մի մասն էլ վեց ժամ շոգ սենյակում նստելուց հետո, այնուամենայնիվ չեն ցրվում, այլ եւս ժամուկես մնում, զրուցում, հերթ կանգնում դասախոսից լրացուցիչ նյութեր վերցնելու համար։ |
|
|
| Ամառային դպրոցի սկզբին մնաց մեկ օր |
[Jul. 5th, 2009|11:15 am] |
Ու էնքան բան կա անելու... Բայց դա մի կողմ։
Նոր ընթերցում էի դիմորդների գրված էսսեները։ Բացատրեմ. քանի որ հարցազրույցի փուլն անցած դիմորդները շատ շատ էին, ապա առաջարկեցի էսսեներ գրել Հայաստանի ու հայ ազգի առջև ծառացած իրենց կարծիքով ամենալուրջ, ամենահրատապ խնդրի մասին։
Կարդում էի ու հասկացա (ավելի ճիշտ ենթագիտակցորեն միշտ էլ գիտեի, բայց հիմա շատ հստակ գիտակցեցի), որ ես այս դպրոցներից պակաս բան չեմ սովորում, քան ուսանողները։ Հնարավոր է նույնիսկ ավել բան եմ սովորում :)
Ընդհանրապես այս մի հոսքը շատ հաջող էր. մոտ քառասուն հոգի մարդ կա, ում կուզենայի ներգրավել, ափսոս տեղը չի ներում։ |
|
|
| Кртутюн в Армении |
[Jun. 27th, 2009|02:19 pm] |
О катастрофическом состоянии в сфере образования в Армении я пишу чуть ли не с первых дней создания моего журнала. Пишу в основном под замок.
Но поскольку тут уже Панармениан пишет, то ему слово....
На факультете социологии ЕГУ представители комиссий оценивают курсовые работы, не читая их 27.06.2009 13:53 GMT+04:00 /PanARMENIAN.Net/ В ходе защиты курсовых работ студентов факультета социологии Ереванского государственного университета большинство студентов, независимо от качества работы, получили тройки. Кроме этого, студенты лишены права подать на апелляцию.
На вопрос кореспондента PanARMENIAN.Net, читает ли комиссия или хотя бы кто-то из ответственных в комиссии курсовые работы студентов перед тем как оценивать их, представитель комиссии по оцениванию курсовых работ Арам Вартикян заявил, что никто эти работы не читает. На вопрос, как же в этом случае оцениваются курсовые работы, Вартикян сказал: «Это вас не касается».
От комментариев воздержался также и заведующий кафедрой Артур Атанесян.
Однако председатель отдела по информации и связям с общественностью ЕГУ Карен Григорян сообщил, что это – явное нарушение правил, согласно которым представителями комиссии обязаны ознакомиться с курсовыми работами студентов перед защитой. “Никто не уполномочен самостоятельно оценивать курсовую работу, особенно в случае, если не читал ее”,- отметил он.
Источник: http://panarmenian.net/news/rus/?nid=33605
Подобных историй у меня — вагон и маленькая тележка. |
|
|
| Летняя школа «Анатомия пропаганды» |
[Jun. 17th, 2009|12:54 pm] |
Напоминаю, что с 6 июля по 7 августа в Ереване будет действовать летняя школа «Анатомия пропаганды».
Программа школы в основном базируется на прошлогодних летней и вечерней школах, но есть и различия: больше практической работы, будем подробнее изучать пропаганду, в том числе и конкретные case-studies.
Занятия проводятся в интенсивном режиме: каждый день кроме воскресений, с 9:00 до 15:30.
Летняя школа бесплатна.
Подробности — на сайте Zharang.org. Там же можно скачать форму заявки. Приём заявок — до 26 июня включительно.
* * *
Ну и для համ ու հոտ... Фотография с прошлогодней совместной поездки студентов вечерней школы и блоггеров на освобождённую территорию:
 © another_g.
Больше фотографий — у Седрака. |
|
|
| Լավից վատն էլ կա |
[Jun. 10th, 2009|09:47 pm] |
Նորություններ եմ կարդում։ Օրինակ՝
Рубен Варданян представил главе правительства РА находящуюся на стадии проектирования программу строительства в городе Дилижане соответствующей международным стандартам круглосуточной школы-комплекса.
Как передает пресс-служба правительства Армении, в школе по доуниверситетской программе будут учиться 550 учеников, обучение будет проводиться на английском языке прибывшими из-за рубежа лучшими специалистами, выпускники получат необходимую подготовку для продолжения учебы в первоклассных вузах мира.
Ենթադրվում է, որ սա շատ լավ նորություն է։ Միջազգային չափանիշներ, անգլերենով դասավանդում, արտասահմանյան մասնագետներ...
Հետո սկսում եմ հիշել Ամերիկյան համալսարանը։ Բացման առաջին իսկ տարվանից իմ ընկերներից շատերը ընդունվեցին։ Բարեհաջող ավարտեցին։ Ու այդ առաջին տարիների սովորողներից ոչ ոք Հայաստանում չմնաց։ Հայրենասեր, զենք բռնած, սահմանում ու Արցախում կռիվ տեսած։ Գեթ մեկ մարդ Հայաստանում չմնաց։ Գնացին, ոմանք հետներն էլ հարազատներին քաշեցին տարան, սրանք էլ իրենց հետևից մյուսներին ու այդպես անվերջ։
Հիմա հարց է ծագում. դրախտային գույներով պատկերված այս կրթօջախը արդյո՞ք բարիք է, թե այնուամենայնիվ չարիք։ Կարելի է երկար-բարակ փիլիսոփայել հայ ազգի համար պոտենցիալ օգուտների մասին, բայց արդյո՞ք իսկապես շահում ենք մեր լավագույններին նվեր տալով օտար գաղափարախոսություններին։ Ասենք լավ, թող հարյուրից մեկն էլ հետո վերադառնա, լավ, թող տասից մեկը վերադառնա, բայց այդ 10-ը մնացած 90-ի կորուստը ոչ մի կերպ չեն փոխհատուցում։ Հասկանում եմ, առաջադեմ մասնագետներ են պետք։ Բայց մեզ են պետք, այլ ոչ թե մայքրոսոֆտներին-ամերիկաներին-ռուսաստան-չինաստան-եվրոպաներին։
Դե հիմա ես չեմ, դուք եք, ասե´ք։ Պլյուս-մինուս, գումարեք-հանեք-բազմապատկեք-բաժանեք ու ասե´ք, թե տակը ինչ մնաց։ |
|
|
| Ամառային դպրոց. «Քարոզչության անատոմիա» |
[Jun. 8th, 2009|12:10 pm] |
Շարունակելով անցած տարվա «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» ամառային ու երեկոյան դպրոցների ավանդույթները...
«Ժառանգ» ՀԿ-ն կազմակերպում է «Քարոզչության անատոմիա» ամառային դպրոցը։
2009թ. հուլիսի 6-ից օգոստոսի 7-ը Երևանում կգործի «Քարոզչության անատոմիա» ամառային դպրոց։
Դպրոցի նպատակն է` քննել քարոզչության դասական ու ժամանակակից մեթոդները, ծանոթանալ միջազգային փորձին, ուսումնասիրել ինչպես զանազան հակամարտությունների ընթացքում իրագործված տեղեկատվական-հոգեբանական գործողությունները, այնպես էլ միջազգային կառույցների փորձը հասարակական կարծիքի ձևավորման ոլորտում։
Առաջարկվող դասընթացներն են.
- Տեղեկատվական-հոգեբանական պատերազմներ, քարոզչություն ու հակաքարոզչություն, հասարակական կարծիքի ձևավորում։
- Տարածաշրջանային հակամարտություններ. պատմաքաղաքական արմատներ, ներառյալ պատմական ժողովրդագրության և ռազմավարական աշխարհագրության հիմնահարցեր։ Տարածաշրջանի ներկա աշխարհառազմավարական իրավիճակ, միջազգային հարաբերություններ, անվտանգության խնդիրներ։
- Ազգային ինքնությունը, որպես հոգեբանական գործողությունների թիրախ. հայկական և օտար փորձի վերլուծություն։
- Համացանցում (Internet) անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմունքներ, տեղեկատվության տարածման մեթոդներ։
Մանրամասնություններին ծանոթանալու ու դիմումի ձևը ներբեռնելու համար՝ http://zharang.org/
Կարևոր է. այս անգամ ընդամենը 16 տեղ կա, այնպես որ մրցույթը էլ ավելի լուրջ է լինելու, քան անցած տարի։ |
|
|
| Լրջով |
[May. 22nd, 2009|06:12 pm] |
Նախևառաջ, Арцах Акбар! Սա «Արցախ» բառի ներկայությունը ապահովելու համար էր :)
Կրկին առիթ կա կրթության թեմային անդրադառնալու. երկու օր լսում էի Երևանի Պետական Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների թեզերի պաշտպանությունները։ Երկու օրում պաշտպանվեց երեսունից ավելի մարդ, ներկա եմ եղել պաշտպանությունների կեսից ավելիին։ ( Read more... ) |
|
|
| (no subject) |
[May. 6th, 2009|01:14 pm] |
Как я уже «оффтопил» в вчерашней записи, есть желание и, главное, возможность возродить вечерние кинопросмотры.
Скажем, завтра (в четверг), в 18:30 вечера. Есть интересный документальный фильм про то, как продвигалась тема Холокоста в Голливуде: от первоначальных боязливых намёков до «Списка Шиндлера». Очень познавательно. Фильм на английском.
Но если есть предложения получше, то буду рад услышать.
Желающие придти: пишите в комментариях или же в inbox. |
|
|
| Кризисный клич |
[May. 5th, 2009|01:18 pm] |
Нужны столы под компьютеры. Оптимальные размеры поверхности: или 80–90см (фронт) на 70см (глубина), или же 160-180см (фронт) на 70 см. (глубина). Подозреваю, что даже обычные школьные (у которых поверхность без наклона) подойдут. Если есть и других размеров, то всё равно предлагайте :)
Также: (типа журнального, но чуть повыше) столик под проектор и динамики.
ГОТОВ ЭТО ВСЁ ПРИНЯТЬ В ДАР. Или взять за символическую оплату (символическую в понимании человека без постоянной работы в условиях кризиса, а не в понимании «подтянувшего пояс» олигарха :)). Естественно, речь не идёт о новой мебели.
Я понимаю, что мой пост — олицетворение наглости и дерзости, но, как говорит Гаспар, дорогу осилит идущий.
* * *
Не совсем оффтоп: не смотря на кризис, собираюсь в первую очередь возродить традицию кинопросмотров, но в более уютной, можно сказать, «домашневатой» обстановке. Ну и не только эту традицию ;) |
|
|
| Չարենցի մամենտով |
[Apr. 22nd, 2009|05:18 pm] |
ՆԱԽԱԲԱՆ Եթե հիշում եք, վերջերս մի հարցում անցկացրի. ո՞ր տողերն են մտքներիդ գալիս, երբ Չարենցի անունն եք լսում։
Ահա հարցման արդյունքները.
• մասնակցել են 24 մարդ • «Ես իմ անուշ Հայաստանի...» — 10 հոգի • «Լուսամփոփի պես աղջիկ...» — 4 հոգի • Այլ ստեղծագործություններ — 10 հոգի
Երբ նշված էր երկու ստեղծագործություն, ընտրել եմ առաջինը, քանի որ այդ էր հարցման պայմանը։
Այս հարցումը հենց այնպես չէր հայտնվել իմ մատյանում, ինձ շատ հետաքրիր էր, թե արդյո՞ք կարելի է ասել, որ Չարենցի անունը Հայաստանի հետ կապված խորհրդանիշ կարելի է համարել։ Ավելին, հետո արդեն մտքովս անցավ, որ հարցը ճիշտ կլիներ այլ կերպ ձևակերպվել, այն է՝ Հայաստանի մասին ո՞ր տողերն են առաջին հերթին գալիս ձեր մտքին։ Համոզված եմ, որ Չարենցին այս պարագայում հիշողների թիվը նույնիսկ ավելի մեծ կլիներ։
Ցանկացած դեպքում, ինձ համար պարզ է, որ Չարենցին կարելի է դիտարկել ժամանակակից հայկական «Ես»-ի մի մասնիկը։ Անցնենք գրառման երկրորդ մասին։ ( Կեղտոտ ձեռքերով «հայասերները» ) |
|
|
| Հերի´ք է Նժդեհին խեղաթյուրեք |
[Apr. 15th, 2009|01:30 am] |
Տարագրին ջղայնացնել շատ դժվար է, բայց աչքիս հիմա լավ ջղայնացած է, ու ես հասկանում եմ, թե ինչու։
Նախ և առաջ, խոսել ցեղակրոնության մասին օտար լեզվով, դա այնպիսի մի անհեթեթություն է, ինչպես եթե մի վիրաբույժ հիվանդին վիրահատի կեղտոտ ձեռքերով։ Այդ պատճառով արդեն իսկ հետևյալ շրիֆտակապակցությունը՝ "цехакрон" ինձ մոտ առաջացնում է խորին զզվանք։ Երկրորդ: Բա´վ է Գարեգին Նժդեհի հիշատակը ոտնակոխ անել, հարգանք ունեցե´ք, վերցրեք նրա հոդվածները և բաց աչքերով կարդացեք։ Ի՞նչ դրդումներով եք ձեզ իրավունք վերապահում համարել ձեզ ավելի իմաստուն, քան հենց ինքը հեղինակը։ Քանի քանի անգամ նա մեկնեց հայ-քրիստոնեա դարձվացքի բանաձևը, որը չհասավ ձեր համառ ու հպարտ ականջներին։ Որտե՞ղ է նա հայտարարել, թե Ցեղակրոնը դա հավատք է, էլ չեմ ասում թե քրիստոնեության փոխարինող։ Ցույց տվեք մեկ տող, որտեղ Նժդեհը կոչ կանի հրաժարվել քրիստոնեությունից։ Չկա´։ Դե գոնե լռեք, լռեք ու լսե´ք։ Վերջապես բուն գաղափարը։
Ցեղակրոնության հիմնադիրը բազմիցս բացատրում է, թե ինչ նպատակներով է հիմնել Ցեղակրոն ՇԱՐԺՈՒՄԸ: Ինչ պատմական էտապում, ում համար և այլն։
«Ցեղակրոն շարժումը ոչ թե կուսակցություն է, այլ՝ Ուխտ։ Նրա կազմակերպություններն այդպես էլ կոչվում են՝ ՈՒխտեր։ Ով այս կամ այն չափ ծանոթ է Հայոց պատմությանը, անմիջապես կհասկանա, որ Ցեղակրոն շարժումը որպես ուխտ, նման է Մամիկոնեից ասպետների Ուխտին։ Մամիկոնյանների պես ցեղակրոնը դավանում է ազգին անշահախնդիր նվիրվածություն և հանուն Հայրենիքի մահը քաջաբար ընդունելու վճռականություն», — ասում է Նժդեհը։
Եթե իմ ընտանիքին վտանգ է սպառնում, ես դառնում եմ ընտանիքապաշտ, այդ պահին կարևոր չեն, ոչ իմ աշխատանքը, ոչ իմ առողջությունը, ոչ բարեկեցությունը։ Ընտանիքիս պաշտպանությունը դառնում է գերնպատակ։ Իմ քրիստոնեական հավատքը այդ պահին ոչ թե անցնուն է երկրորդ պլան, այլև հովանավորում է իմ աստվածահաճո գործը (այսինքն՝ իմ անձը նվիրելը իմ մերձավորին), լրացնում իմ ոգին, ուժ է տալիս ու պաշտպանում ինձ։ Ինչու՞ Նժդեհը հայտարարեց Տարոնականություն։ Քանի որ Տարոնի կորուստը հավասար էր մահվան, ինչը և իրականություն դարձավ, վերածվեց ցեղասպանության։ Որպեսզի դա տեղի չունենար հայերս պետք դառնաինք տարոնական։ Եթե դու, հայ երիտասարդ, ուխտ ես կապում ցեղի հետ, թո´ղ ամեն ինչ ու ամբողջ քո էությամբ նվիրվիր Հայրենիքին։ Իսկ հետո կխոսենք հավատքի մասին։
Իմ մոտ մեկնաբանությունները փակում եմ, մեկնաբանեք Տարագրի մատյանում։ |
|
|