groul as a'housekeeper [entries|archive|friends|userinfo]
ahousekeeper

[ website | Armenian Library ]
[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

Links
[Links:| [ Armenian Library ] [ Геноцид армян ] [ Карабахский конфликт ] [ Budapest Case ] [ Armenians at LJ :: Армяне в ЖЖ ] [ Пресс-архив карабахской войны ] ]

Առավոտը՝ մեր մասին [Jan. 28th, 2008|05:38 pm]
[Tags|, , ]

«Առավոտ» թերթը հայտնագործել է հայկական բլոգոսֆերան։ Այնուհետեւ, զրուցելով [info]uzogh-ի հետ ու քրքրելով մեր մատյանները՝ եկել այն եզրակացության, որ հայ բլոգերները «չեն սիրում քաղաքական խաղեր, արհամարհում են համասեռամոլներին»։ Հիմա հասկանում եք, չէ՞, որ հարցերն են ամենից շատ հուզում լրագրողներին։ Այս գլուխգործոցը կարող եք կարդալ այստեղ. http://new.aravot.am/am/articles/society/35529/view

Կենդանի հղում չեմ դնի, քանի որ մեր մատյաններից եւ ոչ մեկի վրա կենդանի հղում չեն տվել։

Չգիտեմ թե ինչու, բայց հոդվածը գտնվում է «Հասարակություն եւ ֆինանսներ» բաժնում։


Газета «Аравот» открыла для себя армянскую блогосферу. Далее, побеседовав с [info]uzogh и покопавшись в наших журналах, пришла к выводу, что армянские блогеры «не любят политических игр и презирают гомосексуалистов». Теперь понимаете какие вопросы больше всего волнуют журналистов? Этот шедевр можно прочитать тут: http://new.aravot.am/am/articles/society/35529/view

Живой ссылки давать не буду, поскольку ни одной живой ссылки на наши блоги там не поставлено.

Почему-то статья висит в рубрике «Общество и финансы»

Link16 comments|Leave a comment

У Миацум.ру — конкуренты [Dec. 28th, 2007|08:38 pm]
[Tags|, ]

У Миацум.ру появился конкурент (լավ իմաստով). Старые сетевые вояки увидят там знакомый (если не сказать легендарный) ник.
Link24 comments|Leave a comment

Բաժակ նայեմ... [Oct. 24th, 2007|07:25 pm]
[Tags|, , , ]

Երբ ավելացնում էի [info]arzuni օրագիրը Հայերի կենդանի մատյանների ցուցակում, ուշադրություն դարձրեցի իր մի գրառման վրա, ուր նա փորձում է կանխագուշակել, թե երբ են հայերեն բլոգերը տպաքանակով գերազանցելու ավանդական մամուլին... Ի՞նչ եք կարծում, երբ Հայաստանում համացանցի ազդեցությունը կհավասարվի գոնե թերթերի ազդեցությանը։
Link11 comments|Leave a comment

IMHO, ИМХО, ԻՄՀՈ? [Oct. 23rd, 2007|07:44 pm]
[Tags|, , ]

Ընկեր [info]517design-ին հայերեն նամակ գրելուց հաճախ օգտագործվող համացանցային մի եզրի (термин) թարգմանություն գտա՝ IMHO (In My Humble Opinion) => ԻՄՀԿ (ԻՄ Համեստ Կարծիքով)։ Եւ համահունչ է, եւ իմաստի տեսակետից ճշգրիտ։

Իմ հիշելով նմանատիպ վերջին հաջող թարգմանությունը «շանթամբոխն» (flashmob) էր, որը համատեղ ուժերով հնարեցին [info]mkdotam-ն ու [info]teaktak-ը։

Ախր դե զոռով հո չի՞. լեզուն օգտագործելով է զարգանում։

Հ.Գ. (հետգրություն, P.S. ;)
Չէի կարծում, որ այսքան մարդ կհետաքրքրվի այս գրառումով։ Մեկնաբանություններից առանձնացնեմ ուրիշ հապավումների թարգմանության տարբերակների առաջարկները՝ իմ կարծիքով բոլորն էլ կարելի է օգտագործել, իսկ ժամանակը ցույց կտա, թե որ տարբերակն էր կենսունակ։ Կարեւորը օգտագործելն է.

ԻՄՀՈ, ԻՄԽՀ - ԻՄ Խորին Համոզմամբ

Հ.Գ. - ՀետԳրություն (սա իրականում շատ հին ու վաղուց օգտագործվող հապավում է, շնորհակալություն [info]taragir-ին ճշտելու համար)

ԻՄԿԱ - ԻՄ ԿԱրծիքով (IMO - In My Opinion)
Link22 comments|Leave a comment

Հանդիպում-զրույց, վաղը, ժ. 18:15 [May. 15th, 2007|07:30 pm]
[Tags|, , ]

Ինչպես արդեն գրեց [info]kornelij-ն, վաղը երեկոյան հանդիպում-զրույց ենք անցկացնում։ Թեման է հայերի, ասորիների, հույների եւ Օսմանյան կայսրությունում այլ ցեղասպանությունների վերաբերյալ տեղեկատվական քաղաքականությունը համացանցում։

Սա պաշտոնական միջոցառում չէ, ավելի շատ կարծիքների փոխանակում, նոր մտքեր ու տեսակետներ լսելու հնարավորություն։ Մանրամասների համար գրեք կա´մ ինձ. info (շնիկ) armenianhouse.org, կա´մ էլ Կորնելիին՝ sammart (շնիկ) yandex.ru
LinkLeave a comment

navigation
[ viewing | most recent entries ]