groul as a'housekeeper [entries|archive|friends|userinfo]
ahousekeeper

[ website | Armenian Library ]
[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

Links
[Links:| [ Armenian Library ] [ Геноцид армян ] [ Карабахский конфликт ] [ Budapest Case ] [ Armenians at LJ :: Армяне в ЖЖ ] [ Пресс-архив карабахской войны ] ]

Քթի ծակի բացակայությունը՝ որպես պետական մասշտաբի ողբերգություն [Apr. 9th, 2008|10:51 am]
[Tags|, , , , , ]

Այսօր, ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդման արարողությունն է տեղի ունենալու։ Նաեւ Հանրապետության Հրապարակում գրանդիոզ տոնական միջոցառում է կազմակերպված՝ համերգներ, օդապարիկների արձակում։ Մարտի իրադարձություններից հետո նման անհեռատես քայլերի տրամաբանությունը ուղղակի ի վիճակի չեմ հասկանալ։

1. Այսօր-վաղը լրանում է մարտի մեկին զոհվածների մահվան քառասուն օրը։ Այն է՝ քառասունք է, սգո օր։ Շատ ճիշտ կլիներ, եթե նույն Սերժ Սարգսյանը այցելեր գոնե զոհված ոստիկանի ընտանիքը, հարազատների հետ գերեզմանները գնար, երկու խոսք ասեր այդ մարդկանց ցավը գեթ մի քիչ թեթեւացնելու համար։ Ու հետո այդ այցելության մասին առանց հատուկ շեշտադրման հաղորդեին ԶԼՄ-ները։ Փոխարենը հենց քառասունքի օրով քեֆ-ուրախություն են կազմակերպում։ Երդման արարողությունը կարելի էր եւ հինգ օրով հետաձգել, դրանից երկինքը փուլ չէր գա։

Էլ չասեմ, որ լեւոնական քարոզիչները առաջին իսկ օրվանից հաջողացրին «սեփականացնել» ու քարոզչական նպատակներով օգտագործել բոլոր զոհերին, նույնիսկ խռովարարների իսկ ձեռքով սպանված ոստիկանին (անընդհատ շեշտում են «իշխանությունների պատճառով 8 հոգի զոհվեցին, 8 հայի արյուն թափվեց» եւ այլն)։ Իսկ իշխանությունը եւս մեկ անգամ թշնամացրեց իրեն իսկ պաշտպանելիս զոհված զինվորի ընտանիքը, հարազատներին, բարեկամներին, գործընկերներին, ծանոթներին։ Էլ չասեմ մյուս զոհերի մասին։

2. Առավոտից փակել են Հրապարակը, Օպերան, մի քանի այլ փողոցներ։ Քաղաքային տրանսպորտը ու մասնավոր մեքենաները ստիպված են շրջանցել նեղ (ու առանց այն էլ կ/թ Ռոսիայի մոտ շինարարության պատճառով գերծանրաբեռնված) փողոցներով ու անցուղիներով։ Առավոտից ամեն մի վարորդ՝ անկախ իր քաղաքական համոզմունքներից, իշխանություններին է հայհոյում։ Եւս մեկ նվեր լեւոնականներին։

3. Լեւոնականները կփորձեն օգտագործել Հրապարակում անցկացվող միջոցառումը սադրանքների համար։ (Մինչեւ գրում էի, Փիղը հաստատեց իմ մտավախությունները. լեւոնականները կոչ են անում այն «հարամ անել»)։

Այդ հիմար միջոցառումով կարծես փորձանք են հրավիրում։ Օրինակ՝ ի՞նչն է խանգարում արտաքին թշնամիներից որեւէ մեկին մի ահաբեկչություն կազմակերպել։ Չեմ ասում, որ լեւոնականները դա կանեն։ Սա կարող է ցանկացած թշնամական ուժ անել, հետո ոչ էլ կկարողանան պարզել, թե ով էր կազմակերպիչը։

[Ավելացում] 4. Հետաքրքիր է, ում «պայծառ» ուղեղն է ծնել օդապարիկներ բերելու մտահաղացումը։ Օդապարիկները երբեմն վթարների են ենթարկվում։ Ցանկացած նման միջադեպ ուռճացվելու է լեւոնականների կողմից, ներկայացվելու է, որպես «նշան», դառնալու է հակասերժական անեկդոտների թեմա։

Մի խոսքով, իշխանությունների «քթի ծակի» բացակայությունն ու անհեռատեսությունը արդեն աղետալի չափեր են ընդունում։

[Եւս մեկ ավելացում.] ZA RODINU, ZA STALINA!
Link23 comments|Leave a comment

Պատերազմ առանց երգի [Mar. 11th, 2008|11:39 pm]
[Tags|, , , , , ]

Пессимист — это хорошо информированный оптимист.
Սովետական ժողովրդական ասացվածք



Խռովությունը ջախջախվեց, խռովարարների պարագլուխների հարցերն էլ լուծում են։ Հուսով եմ՝ հիմնավոր կերպով։

Խռովությանը հարած շատ ու շատ միամիտ մարդիկ էլ կտուժեն։ Ինչպես եւ անցյալում, գերտականք Տեր-Պետրոսյանի գործունեության շնորհիվ երիտասարդության մի մեծ խմբի մարտաշունչ ոգին կոտրվեց, ստեղծագործ եռանդն էլ կձևափոխվի ավերիչ եռանդի։ Նիհիլիզմ, ցինիզմ... սրան գումարենք ներկայիս վերնախավից տարածվող հարստության ու ճոխության մոլուցքի վարակը՝ համընդհանուր անասնացումը միայն ուժեղանալու է։

Խռովության մեկ այլ արդյունքը «քաքը ջրի երես հանելն» էր, այսինքն շատ բացասական երեւույթներ ակնհայտ դարձան՝ սկսած գլուխներում ու հոգիներում կուտակվածից, վերջացրած պետական մեքենայի մութ ծալքերում թաքնվածներից։ Սրտի ցավով պետք է ակնարկեմ, որ այնուամենայնիվ մաքրման մասին խոսք գնալ չի կարող, քանի որ մաքուր հոսանք այդպես էլ չհայտնվեց, որ գարշահոտ այս զանգվածը քշեր տաներ։ Ընդհակառակը՝ քաքը մնաց մեր առեւտրական հանրապետության ճահճում ու դեռ երկար է թունավորելու առանց այն էլ անառողջ միջավայրը։

Ներկա ճգնաժամը առաջին հերթին համակարգային էր, բայց համակարգի վերեւում դա չուզեցին հասկանալ։ Մակերեսային փոփոխություններ արվում են ու դեռ էլի կարվեն, բայց ոչ խորքային։ Ավելին, վերնախավում ուժեղացան օտար գաղափարախոսությունների ազդեցության տակ գտնվողների դիրքերը, ինչը էլ ավելի կկտրի վերնախավը հայկական իրականությունից։ Ինչն իր հերթին նշանակում է, որ հաջորդ ճգնաժամի հիմքը արդեն դրված է, եւ այն շատ ավելի աղետալի է լինելու քան Լեհովայի վկաների ապստամբությունը։

Խռովությունը շատ լավ ցույց տվեց իշխանությունների կադրային քաղաքականության խայտառակ արդյունքները։ Երեք օր շարունակ պաշտոնյա առնետները ծակուծուկներում էին թաքնված ու սպասում էին, թե ով կհաղթի, որ գնան հաղթողի հետույքին շրթերով հպվեն։ Դավաճաններ, պոտենցիալ դավաճաններ, անգրագետներ՝ ահա սա է մեր չինովնիկությունը՝ հատուկենտ բացառություններով։ Սակայն այստեղ էլ անիմաստ է մեծ փոփոխություններ ակնկալել, քանի որ վարչական ապարատը պետք է զրոյից կառուցել, իսկ իշխանությունը հիմա այնպիսի վիճակում չէ, որ համարձակվի նման կտրուկ քայլերի դիմել։ Բայց նույնիսկ եթե ցանկություն էլ լիներ, միեւնույն է, իշխանությունը անզոր է որեւէ բան անել՝ ազգային որակյալ կադրերի բացակայության պատճառով։ Զուր չէր Արեւմուտքը տքնաջանորեն ավիրում Հայաստանի կրթական համակարգը. այսօր միակ ընտրությունը անգրագետ կաշառակերների ու օտարամոլ ազգալիքների մեջ է։

* * *

Ճակատամարտն ավարտվեց, բայց ինքնասպան պատերազմը դեռ նոր է սկսվել։ Ինչպես ամեն մի պատերազմ այն պաշարներ է խժռելու՝ ազգի ներքին պաշարները։ Կրիտիկական մինիմումը ահա արդեն մեր առջևն է՝ մեկ-երկու քայլ է մնացել... 14 տարի հայությանը դրսից ու ներսից հասցվող աննկատ, բայց նպատակաուղղված հարվածները՝ վերնախավի անսահման ագահության ու գավառական անհեռատեսության հետ միասին մեզ ոչնչացման եզրին են կանգնեցրել։

Ինչեւէ, նահանջի տեղ արդեն չի մնացել, հանձնվելն էլ տարբերակ չէ, որովհետեւ այս պատերազմում գերիներ չեն վերցնում, կոտորում են անխնա թե´ մեծ, թե´ փոքր, թե´ արդար, թե´ անարդար։

Նշանակում է ուրիշ ելք չունենք. պետք է ողջ ուժերը կուտակենք, ուղղենք նոր համակարգ կառուցելուն։ Պետք է անընդհատ հիշենք, որ ժամանակը քիչ է, պաշարները՝ սուղ։ Այս ընթացքում պետք է հնարավորին չափ խուսափենք օտար խաղերից, բացահայտ բախումներից, մեր էներգիան խժռող անիմաստ վեճերից ու ամպագորգոռ հայտարարություններից։ Հույս չդնենք Հայաստանի պետական կառույցների, Սփյուռքի, անիմաստ դիվանագիտական խաղերի վրա։

Մենք ու մենք ենք։
Link9 comments|Leave a comment

New videos from Yerevan at YouTube [Mar. 7th, 2008|03:25 pm]
[Tags|, , , , , , , , , , , , , , , ]

Interviews, new footage from the riots in Yerevan









Keywords: yerevan, armenia, ltp, youtube, 2008

Same in Armenian:
http://www.youtube.com/watch?v=tQlXx9Q2d64
http://www.youtube.com/watch?v=bU__vkPu_aI
http://www.youtube.com/watch?v=ccYooHrZozk
http://www.youtube.com/watch?v=6tI2ElCv6e8

Mirrored at RuTube:
http://rutube.ru/tracks/514068.html?v=bfce90b008db7fa212285384dd6945d5
http://rutube.ru/tracks/514070.html?v=fc1245ed8c8fc7f7f12a911b75116f0e
http://rutube.ru/tracks/514074.html?v=a4e72036efc750c9588cca6d87976ee3
http://rutube.ru/tracks/514076.html?v=6200b822c4a369d8b3421591c3a9cb3f

Thanks to [info]hayk
Link31 comments|Leave a comment

ՀՀ Նախագահի հրամանագիր [Mar. 1st, 2008|11:17 pm]
[Tags|, , , ]

Տեքստը ամբողջությամբ՝ ընկեր Փղի մոտ

Մեզ հետաքրքրող պահերից.

4. Սահմանել արտակարգ դրություն հայտարարված տարածքում հետեւյալ
ժա­մանակավոր սահմանափակումները
...
4) զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում.
5) առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության թռուցիկ­ների եւ այլ ձեւով քաղաքական քարոզչության իրականացման արգելում.


Ուշադրություն դարձրեք. արտակարգ իրավիճակը մտցված է միայն Երեւան քաղաքում։

P.S. Ամբոխի ձայնը արդեն որոշ ժամանակ է, ինչ չի լսվում։
Link20 comments|Leave a comment

Արմեն Այվազյանի հարցազրույցը (վիդեո) [Jun. 30th, 2007|12:39 am]
[Tags|, , , , , , , ]



Պատմաբան ու քաղաքագետ, Արարատ կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի հարցազրույցը Express հաղորդմանը։ Խոսում է ազատագրված տարածքի, արցախյան հիմնահարցի լուծման, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական ու հայ-իրանական հարաբերությունների մասին։
Link3 comments|Leave a comment

Հայ-թուրքական հարաբերություններ [Mar. 2nd, 2007|11:56 am]
[Tags|, , ]

Անցած շաբաթ ներկա էի նախկին մի դիվանագետի հետ հանդիպման։ Հանդիպումը բավականին նեղ շրջանակով էր, կազմակերպիչներն էլ խնդրեցին իրենց հաստատության անունը չհիշատակել, այդ պատճառով ավելին բացահայտել չեմ կարող։

Ինչեւէ, դիվանագետը մի հետաքրքիր դրվագ պատմեց։ 90-ականների կեսերին տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ։ Այս հանդիպումներից մեկի ժամանակ (1996, Բուխարեստ), հայկական կողմը հետեւյալ հարցադրումն է արել. «Եթե մենք հրաժարվենք ցեղասպանության ճանաչմանը ուղղված գործողություններից, կբացի արդյո՞ք Թուրքիան սահմանը»

Թուրքերի պատասխանը հետեւյալն էր. «Դուք հիմա թույլ եք եւ պատրաստ եք ցեղասպանության հարցը դնել սառնարան, միայն թե սահմանը բացվի։ Սահմանը բացելուց հետո դուք կուժեղանաք ու նորից այդ հարցը սառնարանից կհանեք»։

Չեմ կարծում, որ այս պատասխանը որեւէ մեկին զարմացրեց։ Հայերի մեծամասնությունը շատ լավ գիտակցում է, որ Թուրքիան Հայքի թշնամին է։ Սակայն այս դրվագը բնութագրում է շատ կարեւոր մեկ այլ բան, այն է՝ Թուրքիան ոչ միայն թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, այլ ունի հստակ ու ոչ երկարաժամկետ նպատակ՝ Հայաստանը ոչնչացնել։ Որովհետեւ վերը բերվածի նման թշնամանքի արտահայտումը թույլատրելի է միայն եւ միայն այն ախոյանի նկատմամբ, որին հաստատ մտադրված ես ոչնչացնել մոտակա ժամանակ, ու հարյուր տոկոսով համոզված ես, որ ի վիճակի կլինես դա անել։

Նաեւ մեկ այլ հետաքրքիր հարց է ծագում. ինչո՞ւ են ՀՀՇ-ականները՝ լինելով քաջատեղյակ այս իրավիճակից, այնուամենայնիվ ժողովրդին հեքիաթներ հրամցնում Թուրքիայի հետ հաշտվելու հնարավորության մասին, փորձում հայության մեջ մեղքի բարդույթ առաջացնել, թե իբր հենց մեր՝ հայերիս համառության պատճառով է, որ բարեհոգի թուրքերը մեզ այդքան չեն սիրում։ Նույն հարցը կարելի է ուղղել բազմաթիվ ամերիկյան, բրիտանական ու եւրոպական կազմակերպություններին, որոնք աշխուժորեն զբաղվում են «հաշտեցմամբ»՝ իրականում հայության մեջ ոչնչացնում դիմադրելու կամքը։
Link10 comments|Leave a comment

Հայաստանում աշխատուժի պակաս կա՞ [Jan. 17th, 2007|03:13 pm]
[Tags|, ]

Ես ամեն ջանք եմ թափում այս օրագիրը ներքին քաղաքականությունից հնարավորին չափ զերծ պահելու համար, բայց այս դեպքում չդիմացա։ Լրիվ է գժվել մեր պետությունը. հայությանը ամեն կերպ մղում են երկրից դուրս, միաժամանակ խոսում են էժան չինական աշխատուժ բերելու մասին։

CHINESE GET INTO ARMENIAN LABOUR MARKET


Yerevan, January 16. ArmInfo. In several years, mononational Armenia will need foreign labor force, Sona Harutyunyan, the head of the State Employment Service Agency of Armenia, told an ArmInfo correspondent at a press-conference, Tuesday.

Շարունակել )
Link7 comments|Leave a comment

navigation
[ viewing | most recent entries ]