| Անեկդոտ |
[Mar. 24th, 2008|02:31 pm] |
Գեներալը զրուցում է առաջին գծում գտնվող զինվորի հետ։ — Շարքային, պատկերացրու, որ դիրքին մոտենում են երկու թշնամու զինվոր, մեկը աջ թեւից, մյուսը՝ ձախ։ Ի՞նչ կանես։ — Ավտոմատից կրակ կբացեմ, կսպանեմ երկուսին էլ, պարոն գեներալ։ — Իսկ հիմա պատկերացրու, որ աջից մոտենում են թշնամու տասը զինվոր, ձախից տասնհինգ, իսկ դիմացից թշնամու տանկ է գալիս։ Ի՞նչ կանես։ — Նռնականետից կխփեմ տանկը, հետո գնդացրից կրակ կբացեմ թշնամու զինվորների վրա։ — Ապրես, շատ լավ։ Հիմա մի ուրիշ բան պատկերացնենք... Դիմացից գալիս են թշնամու երեք տանկ, որոնց օդից աջակցում են թշնամու երկու ուղղաթիռ։ Աջից ու ձախից էլ մոտենում են հարյուրական հոգուց բաղկացած երկու խումբ։ Ի՞նչ կանես։ — Էէէ, պարոն գեներալ, չեմ հասկանում. էս բանակում մենակ ե՞ս եմ։
Այս անեկդոտը շատ լավ նկարագրում է տեղեկատվական ճակատում իրավիճակը։ |
|
|
| Հայկական կայքերի Յունիկոդացում |
[Nov. 12th, 2007|03:47 pm] |
Դժվար է ասել, թե ինչն է պատճառը, որ շատ հայկական կայքեր կառչում են օղորմածիկ ArmSCII-8 կոդավորման համակարգից։ Ինչեւէ, Գասպարը մի ծրագիր է գրել, որի միջոցով հին կոդավորումով կայքերը հնարավոր է ընթերցել որպես Յունիկոդ կայք։
Ավելացնեմ, որ Firefox բրոուզերը հնարավորություն է տալիս ArmSCII էջերը ընթերցել առանց ArmNLS ծրագրային փաթեթը տեղադրելու (View - Character Encoding - More Encodings - SE & SW Asian - Armenian) |
|
|
| Learn Armenian | Учите армянский |
[Nov. 5th, 2007|01:41 pm] |
kekelka moved me to create the community learn_armenian. Feel free to ask questions, share your experience. I will fill out the profile and write several posts later today.
- - - - - -
С подачи kekelka открыл сообщество learn_armenian. Можно задавать вопросы, делиться опытом. Попозже заполню нормально профайл, напишу пару постов. |
|
|
| Արարատ, հուպտուր! |
[Oct. 25th, 2007|09:11 pm] |
Մի գուցե եւ սխալվում եմ, բայց կարծես թե երեկվա շանթամբոխը պատմության մեջ առաջին հայալեզու գրառումն էր, որ հայտնվեց Յանդեքսի՝ ռուսական բլոգոսֆերայում ամենաքննարկվող երեսուն գրառումների ցուցակում՝ բավական զարմանք առաջացնելով ոմանց մոտ։
Ինչեւէ, ապրենք մենք :) |
|
|
| IMHO, ИМХО, ԻՄՀՈ? |
[Oct. 23rd, 2007|07:44 pm] |
Ընկեր 517design-ին հայերեն նամակ գրելուց հաճախ օգտագործվող համացանցային մի եզրի (термин) թարգմանություն գտա՝ IMHO (In My Humble Opinion) => ԻՄՀԿ (ԻՄ Համեստ Կարծիքով)։ Եւ համահունչ է, եւ իմաստի տեսակետից ճշգրիտ։
Իմ հիշելով նմանատիպ վերջին հաջող թարգմանությունը «շանթամբոխն» (flashmob) էր, որը համատեղ ուժերով հնարեցին mkdotam-ն ու teaktak-ը։
Ախր դե զոռով հո չի՞. լեզուն օգտագործելով է զարգանում։
Հ.Գ. (հետգրություն, P.S. ;) Չէի կարծում, որ այսքան մարդ կհետաքրքրվի այս գրառումով։ Մեկնաբանություններից առանձնացնեմ ուրիշ հապավումների թարգմանության տարբերակների առաջարկները՝ իմ կարծիքով բոլորն էլ կարելի է օգտագործել, իսկ ժամանակը ցույց կտա, թե որ տարբերակն էր կենսունակ։ Կարեւորը օգտագործելն է.
ԻՄՀՈ, ԻՄԽՀ - ԻՄ Խորին Համոզմամբ
Հ.Գ. - ՀետԳրություն (սա իրականում շատ հին ու վաղուց օգտագործվող հապավում է, շնորհակալություն taragir-ին ճշտելու համար)
ԻՄԿԱ - ԻՄ ԿԱրծիքով (IMO - In My Opinion) |
|
|
| Նամակ-նամակ, նամակ էլ կստանաս... |
[Oct. 21st, 2007|09:52 pm] |
Նկատե՞լ եք ինչ հաճելի է հայատառ նամակներ ստանալը։ |
|
|
| Տփղիսում |
[Oct. 16th, 2007|01:04 pm] |
Եթե հիշում եք, ազգային մտքի ու հայերեն լեզվի մասին իմ վերջին գրառումները (1 եւ 2) կատաղի վեճերի առիթ դարձան։ Ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել ընկերներիցս մեկի հետեւալ գրառման վրա, ուր նա պատմում է, թե ինչպես որոշ տփղիսահայեր փորձում են դիմադրել ձուլմանը։
Համոզված եմ, որ իրենք էլ են շատ զբաղված մարդիկ, ու կարող էին տասնյակ հիմնված պատճառներ գտնել, թե ինչու չեն կարող այս ամենով զբաղվել։ Այնուամենայնիվ իրենց նեղություն տալիս են ու ժամանակ հատկացնում նաեւ հայերենի համար։ |
|
|
| А глухонемые? |
[Sep. 18th, 2007|02:54 am] |
Возвращаясь к разборке на ArmeniaTV: аргумент Саакянца «А глухонемые? Они тоже не армяне?» показывает ещё раз как можно с умным видом нести полную чепуху. Язык жестов у каждого народа свой: есть армянский, есть грузинский, русский, английский и т. д. + есть несколько международных языков. Так что выросший в Армении глухонемой разговаривает на армянском языке жестов.
Но какой апломб! |
|
|
| Հայկական կրթության ու հայերենի մասին |
[May. 3rd, 2007|05:29 pm] |
Արձագանքելով freedomfight777-ի առաջարկին, ես էլ գրեմ իմ պատմությունը :)
Ծնվել եմ ռուսախոս ընտանիքում եւ ծնողներս ունենալով ռուսական կրթություն, այնուամենայնիվ ինձ ուղարկեցին հայկական դպրոց, ասելով. «Հայը առաջին հերթին պետք է հայերեն իմանա»։ Ծանոթ-բարեկամները շատ էին քննադատում մերոնց, իբր թե ապագայիս քար են գցում
Իհարկե, սա չէր նշանակում, որ ուրիշ լեզուներ պետք չէր սովորել։ Անգլերեն էլ սովորեցի (լավ ճռռալով, քանզի լեզուների նկատմամբ սեր չունեմ առանձնապես, բայց դե...), դե իսկ ռուսերենի հետ խնդիր երբեք էլ չեմ ունեցել՝ երեք տարեկանում արդեն կարդում էի ռուսերեն։ Մի բան եմ ափսոսում, որ մինչեւ իններորդ դասարան հայոց լեզվի ու գրականության ուսուցիչներս շատ անհաջող էին։ Հետո այլ նկատառումներից ելնելով դպրոցս փոխեցին, ավելի լավ ուսուցչուհի ունեցա, բայց շատ բան արդեն բաց էի թողել։
Մի քանի տարի առաջ էլ մի պահ եկավ, երբ երկար ժամանակ Հայաստանից դուրս գտնվելով, նորից սկսեցի հայերենը կորցնել։ Տարուց ավել էր ինչ հայերենով գեթ մի բառ չէի գրել։ Հետո, երբ պետք եկավ հայերեն գրել, չէի կարողանում ստեղնաշարի վրա տառերի տեղերը հիշել։ Մի քանի շաբաթ ստիպեցի ինքս ինձ հայերեն տեքստեր հավաքել իմացածս վերականգնելու համար։
Ինչ վերաբերվում է «ֆլեշմոբ» բառին, անպայման չէ բառացիորեն թարգմանել։ Կարելի է, օրինակ՝ ասել «շուրջպար», «խմբապար», «խմբխոսք», «վեբցույց», «վեբպար» :)

ԱՎԵԼԱՑՈՒՄ. Նախորդ գրառումում teaktak-ը զարգացնելով mkdotam-ի գաղափարը առաջարկեց «շանթամբոխ» եզրը։ Իմ կարծիքով դիպուկ էր :) |
|
|
| Ազատամարտիկից. «Այո, հայերեն եմ գրում :-)» |
[May. 3rd, 2007|04:46 pm] |
freedomfight777-ը առաջարկում է.
Առաջարկում եմ իմ բոլոր ընկերներին ու նրանց ովքեր կարդում են իմ օրագիրը սկսենք մի ֆլեշմոբ, որի իմաստը կլինի անել մի հայերեն գրառում։ Եկեք գրենք հայերեն։
Նաև փնտրենք ֆլեշմոբի հայերեն թարգմանությունը։ Օրինակ ֆլեշխումբ։
 Օրագրիս գրառումների մոտ 30 տոկոսը հայերեն են, բայց մի հատն էլ չի խանգարի :)
Ի դեպ, Unicode հայերենով հիմնական Sylfaen տառատեսակը բավականին անհաջող է, եւ սովորաբար կայքէջերում տառերը մանր են երեւում։ Այժմ կա շատ ավելի հաջող տառատեսակ, ուր հայերեն տառերը միկրոսկոպիկ չեն, այլ նորմալ երեւում են, կարող եք քաշել Թարումյանի կայքից. Arian AMU |
|
|
| Арменизация Windows и сборник «Вопросы стратегии и безопасности» |
[Mar. 14th, 2007|03:43 pm] |
В качестве десерта к предыдущим двум (1 и 2) постам... Рубен Тарумян, который, как я понимаю, участвовал в создании пакета арменизации Windows, во время своего выступления заклеймил позором пораженцев, которые немного поиздевались в ЖЖ над ляпами переводчиков. Публично, перед телекамерами и журналистами были зачитаны комментарии david_sand, nm_work и других. Надо было в этот момент увидеть лицо Корнелия, сидящего рядом с Тарумяном :))
Я, тоже, мягко говоря, не в восторге от перевода, поэтому думаю можно организовать встречу с Рубеном Тарумяном, или интервью на OpenArmenia и обсудить это дело. |
|
|
| |
[Feb. 4th, 2007|02:41 pm] |
Մինչ որոշ «սրամիտներ» խանդավառությամբ ապականում են հայերենը համացանցում (կարծես թե իրական կյանքում քիչ է ապականված), ծանոթացնեմ մի քանի հաջող համակարգչային/համացանցային եզրերի (термин | term) հետ.
կայք — web site կայքադարան — web directory (լսել եմ Ռուբեն Թարումյանից) կայքավար — webmaster տվյալների շտեմարան — база данных (լսել եմ Ռուբեն Թարումյանից, մինչ այդ օգտագործում էի ինչ-որ տեղ կարդացած «տվյալների հենք» թեպետ եւ կարճ, բայց շատերի համար անհասկանալի եզրը)
Իսկ «ալբաներենից» կապկողները կարող են ցեխ ուտել՝ մեռնել (выпить яду) ;) |
|
|
| Пособия для изучающих армянский | Textbooks for Armenian language students |
[Jan. 21st, 2007|01:57 pm] |
Некоторые учебные материалы в формат MS Word можно скачать с сайта Государственного инженерного института Армении (ГИУА). Есть также полезные для авторов и переводчиков технических текстов материалы.
Some textbooks in MS Word format can be downloaded from the web site of State Engineering University of Armenia (SEUA). Also has useful information for technical writers and translators. |
|
|