| Բան-ման... |
[Apr. 10th, 2008|04:09 pm] |
Проезжал мимо посольства США, в одном из угловых окон увидел подзорную трубу на треноге. Изучают :)
* * *
Ազգականս պատմում է. «Խանութում տեսա, ինչպես մեկը վարկ էր ձեւակերպում` 500 000 դրամ (~$1600) արժողությամբ բջջային հեռախոս գնելու համար։ Լավ, եթե այդքան թանկ հեռախոսի փող չունես, էլ դրա առնելու իմաստը ո՞րն ա։» |
|
|
| Երեկոյան Երեւան |
[Nov. 2nd, 2007|01:35 am] |
Բջջային հեռախոսները վաղուց արդեն դարձել են հայ ժողովրդի միակ ու իսկական կիրքը. ի՞նչ հայ առանց երեք հարյուր դոլլարանոց հեռախոսի։ Ծնողական ժողովին ուսուցչուհին բողոքում է, որ երկրորդ դասարանի մի աշակերտուհի հեռախոսով է դասի գալիս, մեկ էլ դասի կեսին մայրն է զանգում, դստերը հարցնում. «Ո՞նց ես, բալա»։
Բարձր դասարաններից մեկն էլ իր համադասարանցիների հետ ծեծկրտուքից հետո զանգում է հորը։ Հիմա բռնվեք, որ չընկնեք. պապան գործերը թողնում է ու անմիջապես գալիս դպրոց! Երեւի թե մենք էինք էշ. դպրոցում երբ կռիվ էինք անում, պուլպուլակի մոտ լվանում էինք արունլվա քիթումռութներս, շորերը թաց ձեռքով մի լավ թափ տալիս ու փորձում այնպես մտնել տուն, որ Աստված մի արասցե տնեցիք մի բան նկատեն։
Ուսմասվարը պատմում է. ( շարունակել... ) |
|
|
| Տեսարան 6 համարի երթուղային տաքսիից |
[Apr. 10th, 2007|07:19 am] |
Կանգառում երկու «ծիտ» են նստում, տեղավորվելուն պես հանում են հեռախոսները ու սկսում ինչ-որ (երեւի շատ կարեւոր) գործողություններ կատարել հեռախոսների հետ։ Զուգահեռ տեղի է ունենում հետեւյալ երկխոսությունը, ընդ որում երկուսն էլ խորացած են իրենց հեռախոսների մեջ, իրար վրա չեն էլ նայում.
— Օօօ՜ֆ, լսի, հոգնել եմ էս հեռախոսից, պտի թազեն առնեմ։ — Հա, լսի, ես էլ։ Բացովիներից եմ ուզում։ — Իմը բացովի ա, ես էլ բացովիներից եմ նադայետ էղել։ |
|
|