| Այբ, բեմ... |
[Apr. 28th, 2007|03:21 pm] |
Այբ, բեմ՝ Գլխիտ դմփեմ, Կուշտ կերցնեմ, Ու խմցնեմ, Ու հագցնեմ, Գրկեմ, պաքեմ, Թալեմ, բռնեմ, Առնեմ, թռնեմ. — Ա´յ, քյուչուկ, դո՞ր կերթաս. — Պապոնց տուն. — Գնա կորի քոփակ շուն։
(Ալաշկերտ)
«Հայ ժողովրդական օրորոցային եւ մանկական երգեր», ՀՍՍՀ ԳԱ, 1970 թ. Այս հոյակապ ժողովածուի մասին մի անգամ գրել եմ ու հա էլ գրելու եմ :) |
|
|
| Արեւ, արեւ, ե´կ, ե´կ... |
[Dec. 5th, 2006|02:22 am] |
Երեւի թե այնպիսի հայ երեխա չկա, որի տատիկ-պապիկները իրեն երգած չլինեն.
Արեւ, արեւ, ե´կ, ե´կ, Զիզի քարին վեր եկ, Սեւ-սեւ ամպեր, հեռացե´ք, Արեւին ճամփա տվեք։
Պարզվում է, որ այս պարզունակ մանկական երգը բազմաթիվ տարբերակներ ունի, որոնց գոյության մասին, համոզված եմ, շատերը չեն էլ լսել։ ( Շարունակել... ) |
|
|