groul as a'housekeeper [entries|archive|friends|userinfo]
ahousekeeper

[ website | Armenian Library ]
[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

Links
[Links:| [ Armenian Library ] [ Геноцид армян ] [ Карабахский конфликт ] [ Budapest Case ] [ Armenians at LJ :: Армяне в ЖЖ ] [ Пресс-архив карабахской войны ] ]

Հրանտ Խաչատրյանի հայտարարությունը «Իրավունք» թերթի մասին [Apr. 4th, 2008|11:14 am]
[Tags|, ]

ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ Է

Երեկ ուշ երեկոյան փաստացիորեն արգելվեց ՙԻրավունք՚ թերթի տպագրությունը: Պատրաստի համարը հրաժարվեցին տպագրել ՙՏիգրան Մեծ՚ և ՙԳինդ՚ տպարանները` շրջանցելով պայմանագրային պարտավորությունները և չունենալով տպագրությունն արգելելու որևէ իրավական հիմք: Թերթն առայժմ կթողարկվի միայն էլեկտրոնային տարբերակով:
Մանրամասները` այսօր ժամը 14.00-ին` ՍԻՄ-ի ՙԱզդակ՚ ակումբում, կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանի մամուլի ասուլիսի ժամանակ:
Link1 comment|Leave a comment

Ինչպես էին փրկարարները «փրկում» Հրանտ Խաչատրյանին (վիդեո) [Jan. 18th, 2008|12:37 pm]
[Tags|, , , , , , ]



Որ մոտավորապես հասկանալի լինի ինչ է կատարվում. 1 | 2
LinkLeave a comment

Հայկ Բաբուխանյանը գրավել է ՍԻՄ-ի գրասենյակը [Jan. 16th, 2008|07:43 pm]
[Tags|, , , ]

Երեկվա պատմության շարունակությունը։ Այս տեքստը ուղարկել է Հրանտ Խաչատրյանը։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե սա ինչ կռիվ է։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2008 թվականի հունվարի 15-ին ՍԻՄ կուսակցության գրասենյակում ոստիկանության կողմից իրականացված ուժային գործողությունների վերաբերյալ

2008թ. հունվարի 15-ին՝ ժամը 11-ից մինչեւ 16-ը, ինչպես որ կանխատեսում էինք եւ տեղեկացրել էինք հանրությանը, ՀՀ Ոստիկանության Երեւանի Կենտրոն բաժնի ուժերով ՍԻՄ գրասենյակում (Երեւան, Ե. Կողբացու 50Ա, II հարկ) դատարանի վճռի հարկադիր կատարման մեկնաբանությամբ իրականացվեցին գործողություններ, առանց համապատասխան լիազորությունների եւ իրավական հիմքերի: Հունվարի 14-ի ժամը 17:30–ի սահմաններում Կենտրոն ոստիկանության պետի հետ ունեցած զրույցի ընթացքում, որին մասնակցում էր նաեւ ծառայության գծով պետի տեղակալ, գնդապետ Տ. Բաղդասարյանը, այդ գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցնում բաժնի պետ պարոն Ա. Մեհրաբյանը։ Զրույցի ընթացքում ես նրան ներկայացրել եմ իմ առարկություններն ու պահանջել եմ կասեցնել հրամանը մինչեւ իրավական տարաձայնությունների համաձայնեցումն ու դատախազական հսկողության ապահովումը։ Նույն առարկությունները հիմնավորումներով պաշտոնական գրությամբ Կենտրոն ոստիկանության գրասենյակ եմ հանձնել հունվարի 15-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, իսկ դրա պատճենը՝ նույն ժամին ՀՀ գլխավոր դատախազության գրասենյակ, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումում խնդրելով ՀՀ Դատախազության լիազորությունների շրջանակներում հունվարի 15-ի առավոտից հսկողություն իրականացնել Կենտրոն բաժնի գործողությունների օրինականության նկատմամբ։ Այդ մասով պատասխանատվություն է կրում նաեւ ՀՀ Դատախազությունը։ Շարունակել ընթերցելը... )


ԱՎԵԼԱՑՈՒՄ. պարզվում է [info]lchak-ը նախորդ գրառման մի մեկնաբանությունում մանրամասնություններ էր ավելացրել այս բախման մասին։
LinkLeave a comment

Նամակ Հրանտ Խաչատրյանից [Jan. 15th, 2008|02:52 pm]
[Tags|, , , ]

Հենց նոր ստացա հետեւյալ տեքստը ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանից։ Ուղարկված է ժ. 13:19

Hargeli Barekamner.

Duq statsel eq im namak@ SIM-i grasenyakum spasvogh depqeri kapaktsutyamb.

Aysor aravotyan "SHTAP" makagrutyamb namakner en handznvel HH glkhavor datakhazin yev Kentroni vostikanapetin.

Zham@ 11-i sahmannerum Vostikanutyan Kentron bazhni peti tsarayutyan gtsov teghakal Taron Baghdasaryan& Hayk Babukhanyani u khmbi ughektsutyamb zhamanetsin grasenyak yev pahanjetsin ners toghnel bolorin teghum gortsoghutyunner@ katarelu hamar. Yes nra het parberabar herakhosov kapvum em. Batsatretsi Vost. masin orenqi druytner@ datavchri harkadir katarman het kapvats vostikanutyan liazorutyunneri masin7 Na pndum e, vor ir qaylern orinakan en. Vostikanutyun@ masnaget e hravirel dur@ uzhayin yeghanakov batselu hamar. Vostikanner& chen @ndunum Datakan vchri katarman @ntatsqum Datakhazakan hskoghutyan veraberyal dimumi pataskhanin spaselu im arajarkutyunn, inchpes nayev pastaban hravirelu zhamanak chen talis. Menq 4 hogov spasum enq nrants. Datakhazutyan pataskhanatuneri het herakhosov chem karoghanum kapvel. Drsum kan SIM andamner, lragroghner yev arants im hamadzaynutyan havaqvum en "Iravunki" ashkhatakitsner@.

Arayzhm aysqan&.

Harganqov,
Hrant Khachatryan
Link15 comments|Leave a comment

navigation
[ viewing | most recent entries ]