А saramarabu порадовала ссылкой на подробный пост о группе, из которого, кроме прочего, можно узнать, что у группы есть также песня Armenia. (В записи — ссылка на видео с песней).
Ազատագրման բանակի հրամանատարի 65-ամյակը թեթեւակի ակնարկվեց հեռուստատեսությամբ (հիմնական ուշադրությունը Մոնթեի 50-ամյակի վրա էր սեւեռված) ու կարծես թե ընդհանրապես չակնարկվեց համացանցում։ Աստված Ձեր հոգին լուսավորի, պարոն Ազգալդյան։
Երկխոսությունները հոյակապ են արված՝ «Շառմ»-ի ներկայությունը միանգամից զգացվում է։ «Ներող ըլլա, կոլեգա» նախադասությունը ուղղակի գլուխգործոց է։
Դերասանական խաղը՝ եզակի բացառություններով, միջակ է, մարտի հավաստիությունը ձգտում է զրոյի։ Խրամատներում իրար քիպ կպած հայ մարտիկներ (երեւի, որ հակառակորդի գործը հե՞շտ լինի), բաց դաշտում ստվար շարքով բոյեբոյ քայլող թուրք զինվորները (սա էլ երեւի այն բանի համար է արված, որ մինչ այդ խրամատներում քիպ կպած հայ զինվորները հաղթելու շանս ստանան) եւ այլն։ Բայց երկխոսությունները լավն են, միևնույնն է, երեւի գնամ դիվիդին գնեմ :)
Հոլովակի վերջում անկապ բաներ են ավելացված ինչ-որ մի խանդավառ բլոգրողի կողմից, դա կինոնկարի հետ կապ չունի։
Разрушение христианских и еврейских кладбищ в Азербайджане.
P.S. According to Kornelij an Azerbaijani hacker had hacked number of Armenian web site as a response to the posts he wrote about the destruction of the cemetery. They haven't learnt so far that trying to supress the truth hurts them (Turks) even more.
Согласно Корнелию, некий азербайджанский хакер взломал несколько армянских сайтов в ответ на посты Корнелия об уничтожении кладбища. До сих пор они так и не поняли, что подавление правды бьёт по ним же.
Այսպիսի խայտառակություն հայկական որեւէ հեռուստաալիքով վաղուց չէի տեսել։ Ու դատելով այն բանից, որ հաջորդ օրը ողջ քաղաքն էր խոսում այդ "կլոր սեղանի" մասին, միայն ես չէի ապշել։ ar_vest-ը այդ թեմայով արդեն արտահայտվել է։
Հաղորդումից հետո Արմեն Այվազյանը ասաց, որ եթե նախօրոք իմանար հրավիրվածների կազմը, հաստատ չէր մասնակցի այդ բալագանին։ Իրեն ասել էին, թե իբր "նեյտրալ մարդիկ" են լինելու, առանց անունները ճշտելու։ Նաև Ռոբերտ Սահակյանցի դիրքը (մեղմ ասած) զարմացրեց։
Փաստորեն Արմենը դժվար ընտրության առաջ էր կանգնած. կամ պետք է շուկայական ռազբիրատների կանոններին համաձայն փորձեր լաչառությամբ գերազանցել իր զրուցակիցներին, կամ էլ պետք է քաղաքակիրթ բանավեճի սահմաններում մնար, հաստատ գիտենալով, որ փորձելու են բերանը փակել։ Ընտրեց երկրորդ տարբերակը ու գրեթե չթողեցին խոսել, մի քանի անգամ էլ իր հասցեին ուղղակի վիրավորական ռեպլիկներ նետեցին։
Հաղորդավարների մասնագիտական մակարդակից էլ չխոսեմ։ Կամ էլ, ինչը ավելի հավանական է, Բլեյանին ու Սահակյանցին "պադդեռժկա" էին անում. հակառակ դեպքում պարզ չէ, ինչու էր Բլեյանին թույլատրվում տաս-տասնհինգ րոպե փիլիսոփայել հաղորդման թեմայի հետ կապ չունեցող հարցերով, այն դեպքում, երբ Այվազյանը փորձում էր պատասխան տալ, միանգամից հիշեցնում էին ժամանակի սղության ու ռեգլամենտի մասին։
Բայց ինձ ամենից շատ հուզողը այս հաղորդումը չէր։ Մի կողմ դնելով Բլեյանի հայացքները, հարց եմ տալիս. ինչպե՞ս կարող է Աշոտ Բլեյանը, չունենալով տրամաբանական մտածողության նշույլ անգամ, լինելով տարրական քաղաքավարությունից լրիվ զուրկ, ունենալով սեռական հողի վրա ակնհայտ խնդիրներ (քաղաքական թեմայով հաղորդման ընթացքում անընդհատ անտեղի հիշատակում էր դահլիճում նստած "սիրուն ջահել աղջիկներին"), միաժամանակ լինել Երեւանի ամենախոշոր դպրոցներից մեկի տնօրենը։ Ես այդ մարդուն ըսկի կատվի ձագի դաստիարակությունը չէի վստահի, ուր մնաց 2300 երեխայի։
Մի խոսքով, ինքներդ դիտեք այս հրաշքը։ Մեկ ժամ տասներկու րոպե է տեւողությունը, բայց մի շնչով է նայվում, հաստատ չեք հասցնի ձանձրանալ։
P.S. Երեւանցիներին կարող եմ ողջ հոլովակը մեկ ֆայլով տալ։
Հավերժ կրակ Ծիծեռնակաբերդում Вечный огонь в Цицернакаберде (Мемориал геноцида армян. Ереван, Армения) Eternal fire in Tsitsernakaberd (Armenian genocide memorial in Yerevan, Armenia)
Պատմաբան ու քաղաքագետ, Արարատ կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանի հարցազրույցը Express հաղորդմանը։ Խոսում է ազատագրված տարածքի, արցախյան հիմնահարցի լուծման, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական ու հայ-իրանական հարաբերությունների մասին։
Երկրորդ տեսահալովակ. Սամվել Կարապետյանը պատմում է Հյուսիսային Արցախի հուշարձանների եւ ընդհանրապես պատմության մասին։ Բավականին կրքոտ խոսում է մեր կորցվածի, ազգային ինքնագիտակցության թերությունների, տգիտության մասին։
Երեկ տեղի ունեցավ «Միտք» վերլուծական կենտրոնի կազմակերպած հանդիպումը միջնադարյան հայ ճարտարապետության հուշարձանների մասնագետ Սամվել Կարապետյանի հետ։ Հանդիպման թեման էր «Ազատագրված տարածքների ու Հյուսիսային Արցախի հուշարձանները»։ Մանրամասնությունները կան «Միտք»-ի կայքում, իսկ ես հիմա կտեղադրեմ մի քանի տեսահոլովակ՝ Սամվելի ելույթի ամենահետաքրքիր հատվածներով։
Առաջին տեսահոլովակը. խոսվում է Քարվաճառի (Քելբաջար), Քաշաթաղի (Լաչին) ու այլ ազատագրված շրջանների հուշարձանների ու պատմության մասին։ Նաեւ անդրադառնում է վերականգնողական աշխատանքների ընթացքի մասին։ Ըստ Սամվելի, միայն Քաշաթաղում մոտ 800 պատմական հուշարձան կա, իսկ ընդհանուր առմամբ ազատագրված 7 շրջանների տարածքում հաշվառվել է գրեթե 2400 հայկական հուշարձան։
Как я понимаю, снимали русские, 1993 г. Интересно, что русский журналист совершенно не напуган, в отличие от азербайджанцев, и местами в его интонациях проскакивает злость, особенно когда говорит о захвате убегающими солдатами автобусов, вывозивших раненных.
UPDATE: в комментариях русского журналиста идентифицировали, как Невзорова, а сюжет — как фрагмент передачи «600 секунд»