groul as a'housekeeper [entries|archive|friends|userinfo]
ahousekeeper

[ website | Armenian Library ]
[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

Links
[Links:| [ Armenian Library ] [ Геноцид армян ] [ Карабахский конфликт ] [ Budapest Case ] [ Armenians at LJ :: Армяне в ЖЖ ] [ Пресс-архив карабахской войны ] ]

Հարցեր նախագահին՝ մաքրագիր տարբերակ [Jul. 17th, 2008|05:01 pm]
[Tags|, , , , ]

Իմ հարցերը ՀՀ նախագահին։

1. Մամուլը, միջազգային միջնորդները անընդհատ ակնարկում են Արցախի հարցում հայկական կողմից տարածքային զիջումների մասին, օտար «խաղաղապահ» ուժերի՝ այդ տարածքներում տեղակայման մասին։ Միաժամանակ ՀՀ ու ԼՂՀ ղեկավարությունը հստակ երաշխիքներ չեն տալիս, որ ազատագրված տարածքը (այդ թվում և նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի Քելբաջարի, Լաչինի, Ջաբրայիլի, Ղուբաթլուի, Ֆիզուլու, Զանգելանի ու Աղդամի շրջանների տարածքները) չեն հանձնվելու թշնամուն։ Ե՞րբ կլսենք հստակ ու միանշանակ հայտարարություն՝ ազատագրված տարածքները դիվանագիտական առուծախի առարկա դարձնելու անընդունելիության մասին։

2. Հայ-թուրքական հարաբերություններում 1991-ից ի վեր հայկական կողմը վարում է առավելագույնս զգուշավոր (ինչը հասկանալի է) և կրավորական (ինչը վտանգավոր է) քաղաքականություն։ Սակայն 1991-ից ի վեր ՀՀ այդպիսի դիրքը ոչ մի արդյունք չի տվել, և Թուրքիան իր բացահայտորեն հակահայկական դիրքորոշումը չի փոխել։ Սա հաշվի առնելով, ո՞րն էր Աբդուլլահ Գյուլին Երևանը այցելելու հրավեր ուղարկելու իմաստը։

3. Անցած տարի հրապարակված որոշ հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ այն երկրների տնտեսությունը, որոնք չեն հետևել Միջազգային արտարժույթային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի խորհուրդներին, ավելի արագ են զարգանում, քան այն երկրներինը, որոնք իրենց տնտեսական քաղաքականությունում առաջնորդնվում են վերոհիշյալ հաստատությունների խորհրդատվությամբ։ Արդյո՞ք Հայաստանի համար չի եկել ժամանակը վերանայելու հարաբերությունները միջազգային այս և նմանատիպ այլ կառույցների հետ։

4. ՀՀ պետական կառույցների տեղեկատվության անվտանգության վիճակը խիստ մտահոգիչ է։ Ամենաթարմ օրինակը՝ ԱՄՆ-ում հայկական դեսպանատան կայքը «կոտրվել» էր ադրբեջանցի ցանցահենների կողմից, և ԱԳՆ-ում այդ մասին երեք ամսից ավել է տեղյակ չեն։ Ավելին, դեսպանատան աշխատակիցներին զգուշացնելուց հետո, արդեն 11-րդ օրն է ինչ կայքի անվտանգությունը չի վերականգնվել, հուլիսի 17-ի դրությամբ հյուպատոսության կայքէջը շարունակում «վիրուսով» վարակված մնալ։ Կարելի է հետևություն անել, որ տեղեկատվական անվտանգության հարցում Հայաստանի Հանրապետությունը խիստ խոցելի է։ Ի՞նչ քայլերի է մտադրված դիմել ՀՀ իշխանությունը իրավիճակը բարելավելու նպատակով համար։ Արդյո՞ք ժամանակը չէ մասսայական կերպով նոր կադրեր ներգրավվել, եթե հները ի վիճակի չեն տարրական խնդիրներ լուծել։

Եթե ընթերցողի մոտ հարց առաջանա, թե ինչու հանկարծ որոշեցի Սերժ Սարգսյանին հարցեր տալ, կարդացեք երեկվա գրառումս։

Հարցեր կան նաև Սերգեյի, Կոռնելիի, Փղի մոտ։
Link2 comments|Leave a comment

Հարցեր, հարցեր մինչև վերջ [Jul. 16th, 2008|03:27 pm]
[Tags|, , ]

Սերյոգը գրում է, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր նախագահության 100 օրը լրանալուց հետո պատասխանել հասարակայնության հարցերին։ Չեմ իմացել այդ խոստումի մասին, բայց եթե հիշում եք, մարտ ամսին Կենդանի Մատյանում ահագին հարցեր էին հավաքել ՀՀ նախագահին տալու համար, թեպետ հարցերի մի մասը այդպես էլ մնաց անպատասխան։ Իմ կարծիքով, ի սկզբանե չարժեր բոլոր հարցերին պատասխանել, որովհետև լրիվ տխմարություններ էլ կային, ափսոս էր այդ ժամանակը։ Ինչևէ, այնժամ ես այդպես էլ հարցեր չտվեցի, որովհետև... չէ, «որովհետև» չգիտեմ։ Երևի այն պատճառով, որ դեռ վաղ էր լուրջ պատասխաններ ակնկալելու, ոչ էլ առանձնապես հույս ունեի, որ պատասխան կստանամ իսկապես սուր ու տհաճ հարցերին (խոսքս մանկամիտ «ինչ գույնի գիրք եք կարդում» էշությունների մասին չէ, այլ իսկապես կարևոր հարցերի)։

Հիմա՝ վերջին երեք ամիսների ընթացքում տեղի ունեցած մի շարք իրադարձություններից հետո իմ մոտ արդեն հարցեր կան։ Լուրջ հարցեր։ Հույս ունեմ, որ նախագահականում կհիշեն Սերժ Սարգսյանի բլոգի մասին ու մի գուցե կանդրադառնան իմ հարցերին։

Դեռ կմտածեմ եմ ձևակերպումների վրա, բայց ամենից շատ ինձ հուզում են.

1. Արցախի ազատագրված տարածքի ու անընդհատ ակնարկվող տարածքային զիջումների հարցը։

2. Հայ-թուրքական հարաբերությունների, այդ թվում և Գյուլին ՀՀ հրավիրելու իմ կարծիքով շատ վնասակար քայլը։

3. Պետական կառույցների տեղեկատվական պաշտպանվածության հարցերը։ (Ի դեպ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան կայքը երեկվա դրությամբ դեռ վնասազերծված չէր։)

4. Ի՞նչ քայլեր են արվում ՀՀ իշխանությունների կողմից՝ թուլացնելու համար Միջազգային Արտարժույթային Հիմնադրամի (IMF), Համաշխարհային Բանկի (World Bank) ու նմանատիպ այլ կազմակերպությունների ազդեցությունը Հայաստանի տնտեսության ու ներքին քաղաքականության վրա։

Եթե ավելի հաջող, հետաքրքիր ու ամենագլխավորը՝ ԿԱՐԵՒՈՐ հարցեր ունեք՝ մեկնաբանություններում ավելացրեք։
Link3 comments|Leave a comment

Արցախը, որպես տեղեկատվական պատերազմի թիրախ [Jun. 30th, 2008|02:20 pm]
[Tags|, , ]

«Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Տեր-Հարությունյանի նոր հոդվածը. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԵՎ ԼՂՀ-Ն։ Շատ պարզ է ամեն ինչ գրված, նույնիսկ կասեի տրիվիալ։ Ու շատ (մի տաս-տասներկու տարով) ուշացած հոդված է։
Link2 comments|Leave a comment

Պիառի արվեստը [Jan. 28th, 2008|10:31 am]
[Tags|, , ]

Եկեք ուսումնասիրենք ԱՄՆ նախագայական թեկնածու Հիլլարի Քլինթոնի նախընտրական կայքը, ավելի կոնկրետ՝ հայտարարությունների, ելույթների ու նորությունների արխիվի էջը։ Այժմ փորձեք գտնել այդ էջում «Obama» բառը։ Գտա՞ք։ Ուշադրություն դարձրեք, որ այն հանդիպում է միայն Օբամային քննադատող հոդվածների վերնագրերում։

Ավելին... Սովորաբար վերնագրերում մանրամասն պարզաբանված է, թե ինչի մասին է այս կամ այն հոդվածը, հայտարարությունը։ Օրինակ՝ «Statement from Hillary Clinton Regarding Today’s Agreement on Economic Stimulus» կամ «Statement by Senator Hillary Clinton on Today’s News of Housing Slump in South Carolina»։ Ընդամենը մի քանի հայտարարություններ են, որ վերնագրված են միայն անորոշ «Statement from Hillary Clinton» տողով (պարզ ասած «ցրողական» վերնագրերով են)։ Եկեք նայենք, թե որ հայտարարություններն են արժանացել այսպիսի «անուշադրության»։

Օրինակ, փորձեք կռահել սույն թվականի հունվարի 26-ին արված հայտարարության (1/26: Statement from Hillary Clinton) բովանդակությունը։ Կռահեցի՞ք։ Հայտարարությունում Քլինթոնը շնորհավորում է (ավելի ճիշտ, ստիպված է շնորհավորել) Հարավային Կարոլինա նահանգում հաղթանակած իր մրցակից Օբամային։ Ու չնայած, որ մրցակցի հաղթանակը հիշատակվում է միայն մեկ տողով, միեւնույն է, Քլինթոնի օգնականները վերնագրել են այդ հոդվածը այնպես, որ այն հնարավորին չափ քիչ մարդու հետաքրքրի։

Նույն վերնագրով, այս անգամ 2007 թ. նոյեմբերի 20-ին արված մեկ այլ հայտարությունում, Հիլլարին ստիպված է մեկնաբանել իր կողմից Բառակ Օբամային հասցեագրված «կպնողական» մի ռեպլիկ, որի համար բավականին քննադատվեց մամուլի կողմից։ Ընդ որում, մեկնաբանելուց ոչ թե ներողություն է հայցում, այլ ինքն իրեն է գովաբանում՝ առանց ընդհանրապես հիշատակելու իր ախոյանի անունը։

Այսքանը գրեցի, ուղղակի հիշեցնելու հետեւյալ պարզ իրողությունը. քաղաքականության մեջ ներում-բեկում չկա։ Քլինթոնի ագրեսիվ տեղեկատվական քաղաքականությունը իր (ընդամենը ներկուսակցական!) ախոյանի նկատմամբ, ոչնչով չի տարբերվում, օրինակ՝ ադրբեջանական ԶԼՄ-ների վարած քաղաքականությունից հայերի նկատմամբ։ Արհամարհանքով ու հեգնանքով ենք վերաբերվում ադրբեջանցի թուրքերի հիստերիկ թվացյալ վարվելակերպին, ազատ մեջբերումներ ենք անում ադրբեջանական մամուլից (հաճախ նույնիսկ առանց մեկնաբանելու դրանք), զոհ գնալով անիմաստ «քաղաքավարիությանը» փորձում ենք հնարավորին չափ մեղմ ձեւակերպումներ օգտագործել (օրինակ՝ «ազատագրված տարածք» եզրի փոխարեն օգտագործելով «անվտանգության գոտի» եզրը)։ Փորձում ենք անկողմնակալ լինել, չենք զլանում ուղիղ հղումներ տալ բացահայտորեն հակահայկական նյութերի վրա։ Բայց այդպիսով ջուր ենք լցնում թշնամու ջաղացին. հակահայկական քարոզչությունը կասեցնելու փոխարեն, ընդհակառակը՝ օգնում ենք այն տարածել։

Նույնը կարելի է ասել Լեւոն Խավարովիչի մութ կերպարը անընդհատ լույս աշխարհ բերող իմ ընկերներին՝ պետք չէ անընդհատ այդ անունը շոշափել, նույնիսկ բացասական ենթատեքստում։ Ամեն անգամ այդ մարդու անունը արտասանելով՝ եւս մեկ անգամ ամրագրում եք այն ձեր ընթերցողների ուղեղներում, ամեն անգամ իր հայտարարությունները քննադատելով, ավելի եք օգնում դրանց տարածմանը։
Link1 comment|Leave a comment

Հանդիպում-զրույց, վաղը, ժ. 18:15 [May. 15th, 2007|07:30 pm]
[Tags|, , ]

Ինչպես արդեն գրեց [info]kornelij-ն, վաղը երեկոյան հանդիպում-զրույց ենք անցկացնում։ Թեման է հայերի, ասորիների, հույների եւ Օսմանյան կայսրությունում այլ ցեղասպանությունների վերաբերյալ տեղեկատվական քաղաքականությունը համացանցում։

Սա պաշտոնական միջոցառում չէ, ավելի շատ կարծիքների փոխանակում, նոր մտքեր ու տեսակետներ լսելու հնարավորություն։ Մանրամասների համար գրեք կա´մ ինձ. info (շնիկ) armenianhouse.org, կա´մ էլ Կորնելիին՝ sammart (շնիկ) yandex.ru
LinkLeave a comment

navigation
[ viewing | most recent entries ]