| Պետական պարտքի մասին օրենք |
[Jun. 19th, 2008|11:31 pm] |
Panorama.am կայքում կարդում եմ. ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ Նախագահի մամլո գրասեյակի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած Պետական պարտքի մասին օրենքը։
Սա մեջբերում չէ, սա ամբողջ նորությունն է! Չեմ հասկանում, պետք չէ՞ արդյոք գոնե երկու խոսքով գրել, թե ինչ է իրանից ներկայացնում այդ օրենքը։ Հետո էլ զարմանում ենք, որ ժողովուրդը Հայաստանի նորությունները գերադասում է իմանալ դեյ.ազից ու ամեկպլյուսից։ |
|
|
| ՀՀ նորություններ |
[Sep. 1st, 2007|06:22 pm] |
Առաջինը, չնայած, ոչ էլ թե առանձնապես նորություն է.
«Հայկական երկաթգծեր» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու գործընթացը կարող է ավարտվել 2008 թվականի սկզբին: Այս մասին, այսօր բրիֆինգի ժամանակ հայտնել է Տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նա նշել է, որ ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու նախնական մրցույթը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերին, որին մասնակցելու համար արդեն այսօր դիմել են 45 ընկերություններ, որոնց անունները նախարարը նախընտրեց չհրապարակել։ Երկաթուղին վաճառելուց հետո կմնան միայն ճանապարհները։ Մի երեք, ամենաշատը՝ չորս տարուց ճանապարհներն էլ կսկսեն վաճառել։
* * * * *
Երկրորդ նորությունը կրթական համակարգից է.
«Այս տարի, նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատ, առաջին դասարանցիների թիվը պակասել է 3-4 հազարով: Շրջանավարտների թիվը մոտավորապես կազմում է 49-50 հազար աշակերտ»,-այսօր ասաց ԿԳՆ միջնակարգ կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Ժողովրդագրական տեսակետից այս թվերի մասին արդեն գրել եմ. համեմատեք թվերը՝ ավարտել են 49–50 հազար, ընդունվել՝ 30 հազար։
Մի մանրամասնում էլ.
«եթե անցյալ տարի առաջին դասարանցիները այբուբենը սերտում են 3 ամսում, ապա հիմա նրանք այդ կարող են հաղթահարել մինչև ապրիլ» Ինչ լավ ա, չէ՞։ |
|
|
| Տնտեսական |
[May. 5th, 2007|05:50 pm] |
Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում Ռոսիա կինոթատրոնից մինչեւ Մաշտոցի պողոտա ընկած Տիգրան Մեծ ու Ամիրյան փողոցների հատվածում մեկ հատ ինտերնետ-ակումբ է մնացել։ Ծանոթ կաբելային ինտերնետ-պրովայդեր ունեմ, նա էլ իր բիզնեսը վաճառում է։ Տեսնես ինչի՞ց է։
Ի դեպ, Ամիրյանի վրա մի մեծ մթերային-տնտեսական խանութ կա (Զաքյան փողոցից մի 100 մետր դեպի Մաշտոցի պողոտա, ձախ մայթի վրա), սա էլ տարածքի կեսը վարձով է տալիս։
Տարօրինակ է, քանի որ դոլարի համեմատ դրամի ամրապնդման ու ներմուծվող ապրանքի ուռճացրած գների պայմաններում առեւտուրը եւ սպասարկումն են դառնում է ներմուծումից հետո ամենաշահավետ գործը։ |
|
|