groul as a'housekeeper [entries|archive|friends|userinfo]
ahousekeeper

[ website | Armenian Library ]
[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

Links
[Links:| [ Armenian Library ] [ Геноцид армян ] [ Карабахский конфликт ] [ Budapest Case ] [ Armenians at LJ :: Армяне в ЖЖ ] [ Пресс-архив карабахской войны ] ]

Քարոզչությո՞ւն թե կաշառք [Apr. 12th, 2008|02:46 pm]
[Tags|]

Բրիտանացի մի հեղինակի մոտ կարդացի այն մասին, որ բնակչության աճին զուգընթաց ավելի էժան է դառնում ներդրումներ անել քարոզչության մեջ, քան թե նախընտրական կաշառքներ բաժանել։ Այստեղից հետեւում է, որ փոքրաթիվ ազգերի մոտ ընտրողներին կաշառելը տնտեսապես ավելի արդարացված է։

Նշեմ, որ խոսքը որեւէ կոնկրետ երկրի մասին չէր, քարոզչության պատմության վերաբերյալ աշխատություն էր։
LinkLeave a comment

Անեկդոտ [Mar. 24th, 2008|02:31 pm]
[Tags|, ]

Գեներալը զրուցում է առաջին գծում գտնվող զինվորի հետ։
— Շարքային, պատկերացրու, որ դիրքին մոտենում են երկու թշնամու զինվոր, մեկը աջ թեւից, մյուսը՝ ձախ։ Ի՞նչ կանես։
— Ավտոմատից կրակ կբացեմ, կսպանեմ երկուսին էլ, պարոն գեներալ։
— Իսկ հիմա պատկերացրու, որ աջից մոտենում են թշնամու տասը զինվոր, ձախից տասնհինգ, իսկ դիմացից թշնամու տանկ է գալիս։ Ի՞նչ կանես։
— Նռնականետից կխփեմ տանկը, հետո գնդացրից կրակ կբացեմ թշնամու զինվորների վրա։
— Ապրես, շատ լավ։ Հիմա մի ուրիշ բան պատկերացնենք... Դիմացից գալիս են թշնամու երեք տանկ, որոնց օդից աջակցում են թշնամու երկու ուղղաթիռ։ Աջից ու ձախից էլ մոտենում են հարյուրական հոգուց բաղկացած երկու խումբ։ Ի՞նչ կանես։
— Էէէ, պարոն գեներալ, չեմ հասկանում. էս բանակում մենակ ե՞ս եմ։


Այս անեկդոտը շատ լավ նկարագրում է տեղեկատվական ճակատում իրավիճակը։
Link11 comments|Leave a comment

Արգամ Այվազյանի հարցազրույցը «Ազգ» օրաթերթին [Dec. 12th, 2007|07:00 pm]
[Tags|, , , , ]

Արգամ Այվազյանի անունը երեւի թե բոլորիդ ծանոթ է։ Եթե ծանոթ չէ, ասեմ. վերջին 30 տարիների ընթացքում նա զբաղվել է Նախիջեւանի հայկական հուշարձանների գրանցմամբ, լուսանկարելով։ Իր շնորհիվ է, որ այսօր հնարավորություն ունենք տեսնելու Ջուղայի խաչքարների գոնե լուսանկարները։

ArmenianHouse.org գրադարանում կարող եք ընթերցել իր «Ջուղա» գիրքը կամ էլ նայել լուսանկարները։

Վերջերս Այվազյանը ԱՄՆ մի քանի քաղաքներում Նախիջեւանի հայկական հուշարձանների մասին ելույթներ ունեցավ։ Ադրբեջանցի թուրքերը՝ պետական մակարդակով ամեն ինչ արեցին այդ ելույթները տապալելու համար։ Այվազյանը պատմում է «Ազգ» թերթի լրագրողին ոչ միայն հակառակորդի գործողությունների, այլ նաեւ ՀՀ արտգործնախարարության ու սփյուռքահայ կազմակերպությունների հանցագործ անտարբերության մասին։
Link2 comments|Leave a comment

Չակերտացավը վարակիչ է [Nov. 16th, 2007|08:10 pm]
[Tags|, ]

Ես չեմ հասկանում, սա հատուկ են անում, թե համատարած ապուշացում ա հայկական ԶԼՄ-ներում։
Link10 comments|Leave a comment

«Իսկ ձեր մայրիկին հեռուստացույցով ցույց են տալիս» [Nov. 6th, 2007|08:57 pm]
[Tags|, , , ]

CNN եւ Եվրոնյուզ հեռուստաալիքներով 2008 թ-ին նույնպես կհեռարձակվեն Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող տեսահոլովակներ

«CNN» եւ «Եվրոնյուզ» հեռուստաալիքներով 2008 թ-ին նույնպես կհեռարձակվեն Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին պատմող տեսահոլովակներ։ Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, 2008 թ-ի ՀՀ պետբյուջեի նախագծով նախատեսվում է տեսահոլովակների հեռարձակմանը հատկացնել 180 մլն դրամ։

Նշենք, որ այս տարի ՀՀ պետբյուջեից այդ ուղղությամբ հատկացվել է նույնքան գումար։

Աղբյուր. ՀՀ հանրային ռադիո

Եթե հիշում եք, ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ միջոցների սակավության պատճառով տարեցտարի ավելի դժվարանում է թուրք-ադրբեջանական քարոզչությանը դիմակայելը։ Հարց է ծագում, «միջոցների սակավության» պայմաններում ինչքանո՞վ է ճիշտ տարեկան կես միլիոն դոլար ծախսել CNN-ով ու Եւրոնյուզով գովազդային հոլովակներ ցույց տալու վրա։ Արդյո՞ք տեղեկատվական դաշտում ավելի առաջնային ուղղություններ չկան։
Link2 comments|Leave a comment

Իսրայելի բանակի աղջիկները. մաս Բ [Oct. 11th, 2007|08:45 pm]
[Tags|, , ]



(դիտել բոլոր նկարները)

Այս նկարները իհարկե քարոզչություն են, ինչպես արդեն գրելվել էի նույն վերնագրով հին գրառումներիցս մեկում։ Է, հետո ի՞նչ։
Link15 comments|Leave a comment

Доброе утро, страна! [Oct. 11th, 2007|06:34 pm]
[Tags|, , , , , , , , , , ]

Потребовалось четыре года, чтобы наша пресса открыла для себя «шедевр» Томаса де Ваала, и вообще обратила внимание на деятельность, как самого Ваала, так и IWPR — организации, которую он представляет. Хочется надеятся, что не понадобится еще четыре года, чтобы появилось осознание того, насколько большой ущерб стране может быть нанесен деятельностью разного рода ваалов.

ОПЫТ ШИЗОФРЕНИКА

Автор Арис КАЗИНЯН
Thursday, 11 October 2007

"Исследования, ставшие впоследствии книгой "Черный сад", можно назвать опытом шизофреника"
ТОМАС ДЕ ВААЛ.


Этот британский журналист - типичный представитель актуальной западной публицистики, вовлеченный в политические интриги и не ограничивающий свою деятельность лишь пером и бумагой. Специализирующийся на кавказской тематике, он умеет выступать не только как писатель, но и как свидетель, причем на весьма громких судебных процессах. Вероятно, по причине чрезмерного увлечения именно последним жанром ему и было отказано во въездной визе в Россию.
Произошло это событие прошлой весной, когда журналист готовился к презентации русскоязычного издания своего карабахского исследования "Черный сад. Армения и Азербайджан между миром и войной". Перевод известной книги был сделан Олегом Алякринским, редакторские правки - сотрудниками влиятельнейшей британской радиостанции. Сам автор в этой связи пишет: "Я очень благодарен сотрудникам Би-би-си Фамилю Исмайлову и Марку Григоряну, которых по праву считаю своими друзьями. Они не только помогли мне во время написания самой книги, но и осуществили необходимую редакторскую правку русского текста". Read more... )


Свою прошлогоднюю рецензию на эту книгу я уже выкладывал.
Link7 comments|Leave a comment

Ինչ կարելի է եւ ինչ չի կարելի ասել հայկական մամուլում [Oct. 11th, 2007|05:28 pm]
[Tags|, , , ]

Լիբերալ (իրականում՝ հհշամետ) թեւը շատ է սիրում դժգոհել գրաքննությունից, խոսքի ազատության բացակայությունից, եւ այլն։ Բայց սովորաբար հենց իրենց ձայներն ու կարծիքներն են ամենուրեք հնչում։

Իսկ իրական գրաքննությունը տեղի է ունենում լուռումունջ, դրա մասին քչերն են իմանում։ «Տաբու» դարձած թեմաներից է ազատագրված տարածքի խնդիրը։ Օրինակ՝ երեկ «Ազգ» թերթը տպեց Արմեն Այվազյանի հետ հարցազրույց ԱՄՆ կոնգրեսի 106-րդ բանաձեւի վերաբերյալ. Հայաստանը պետք է քաղաքականություն մշակի ցեղասպանության ճանաչմանը հաջորդող փուլի համար։ Սակայն հոդվածի ամենակարեւոր ավարտական մասը այդպես էլ ընթերցողներին չհասավ։ Ահա այն.
Հայ դիվանագիտության խնդիրն է Հայոց ցեղասպանության միջազգային դատա­պարտումը վարպետորեն կապել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման և տարածաշարջանում մնայուն խաղաղության հաստատման հետ: Միջազգային համայնքը, ճա­նաչելով հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, պարտավոր է կատարել հաջորդ տրամաբանական քայլը՝ ճանաչել հայերի իրավունքը Արցախի, ներառյալ ողջ ազատագրված տարածքի վրա։ Մինչդեռ վերջերս արևմուտքում՝ ԶԼՄ-ների հրապարակումներում ու նաև որոշ պետությունների քաղաքականության մեջ, Հայոց ցեղասպանության արծարծումների աճին զուգընթաց, սկսում է նկատվել Արցախյան հակամարտության հանդեպ ադրբե­ջանա­մետ կեցվածքի ամրապնդման խիստ վտանգավոր միտում, որը կարող է լիովին արժեզրկել ցեղա­սպանության ճանաչման և դատապարտման ողջ գործընթացը։

Վերը նշված պատասխանատվության և փոխհատուցման չափանիշերն առայժմ միջ­ազգային որևէ ատյանի ընդունած բանաձևերում չեն գրանցվել։ Այդ առումով բացառություն չէ նաև 106-րդ բանաձևը։ Սակայն ժամանակն այլևս չի սպասում։ Հայաստանը պետք է այսօր իսկ մշակի և անհապաղ սկսի ցեղասպանության ճանաչմանը հաջորդող փուլի քաղաքա­կանության իրականացումը։ Վաղը, երբ կունենանք մի կողմից միջազգային համընդհանուր ճանաչում, մյուս կողմից՝ ահագնացող ձուլումից նոսրացած ու թուլացած սփյուռքա­հայություն՝ արդեն ուշ է լինելու։

Հայաստանի արտաքին քաղաքականության պրագմատիզմը կայանում է ոչ թե Թուրքիայի ակնհայտ թշնամությունն անտեսելու, այլ Հայկական հարցը համակողմանիորեն վերարծարծելու մեջ, ներառյալ ու հատկապես տարածքային փոխհատուցման վերաբերյալ իր առաջարկելիք քաղաքականապես իրապաշտ լուծումներում։


ԱՎԵԼԱՑՈՒՄ. Այսօր Ազգ-ի կայքում պակաս հատվածը ավելացրել են։ Այնպես որ իմ երեկվա դժգոհությունը այսօր արդեն անհիմն է։
LinkLeave a comment

Թուրքերի ռեակցիան Սահակյանցի ելույթի վրա [Oct. 3rd, 2007|11:34 am]
[Tags|, , ]

Լոնդոնից մի ադրբեջանցի թուրք ուսանող ArmeniaTV-ի տխրահռչակ հաղորդումից առանձնացրել է Սահակյանցի ելույթները ու տեղադրել է YouTube-ում։ Ռոբի ասածները թուրքական սրտերին դարման էր, մեկը նույնիսկ մեկնաբանում է. «On ochen verno govorit, nakonez-to uslishal chto-to normalnoe ot arman!»

:)
Link6 comments|Leave a comment

Պետք է, պետք է, պետք է... [Mar. 31st, 2007|08:23 pm]
[Tags|, ]

Ի պատասխան [info]hackstuffայս մեկնաբանության եւ ընդհանրապես հնի ու նորի պայքարի վերաբերյալ նախորդ բուռն քննարկման։

[info]hackstuff-ը գրում է.
... ազգի թշնամիներին հարկավոր է մեդիա-բեմից հեռացնել և սկսել ազգային երաժշտության, արվեստի ու բանահյուսության պրոպագանդայով զբաղվել: Ի դեպ, Հայ Առաքելական Եկեղեցին այս հարցում պիտի խոշոր դեր խաղա: Մի խոսքով՝ մարդկանց քաոսային շարժմանը հարկավոր է ազգօգուտ ուղղություն տալ, վարել հայամետ քաղաքականություն:

Պետք է... հարկավոր է... պետք է... Տեսականորեն լավ է հնչում, բայց իրականությունը զարգանում է լրիվ այլ սցենարով, ինչ «պետք է արվեր»՝ այդպես էլ չի արվում։ Հնի ու նորի պայքարի ողջ պատմական փորձը ցույց է տալիս, որ «запретить, не пущать»-ը ոչ միայն չի խափանում նոր շարժերը (անկախ այն բանից դրական, թե բացասական են դրանք), այլ ընդհակառակը՝ խթանում է հնի քայքայումը։

Ներկա հասունացող սերնդի հոգևոր կերկուրը hամացանցն է: Դա հզոր զենք է, որը կարող է նշանակալի ազդեցություն թողնել նրանց վրա:

Ցավոք (եւ միաժամանակ՝ բարեբախտաբար) համացանցը չէ. տեղեկատվության տարածման միջավայրերից ամենահազդեցիկը հեռուստատեսությունն է։ Բացի այդ համացանցն էլ երբեք չի դառնա ապահով միջավայր ավանդույթները պաշտպանելու համար, ընդհակառակը շատ ավելի ագրեսիվ միջավայր է, ուր օտար ու էքսպանսիոնիստ մշակույթի հետ շփումը անմիջական է, այլ ոչ թե միջնորդների միջոցով, ինչպես հեռուստատեսության դեպքում։

Եթե ես, Դուք և հարյուրավոր ազգասեր մարդիկ, կարողանանք այդ զենքը հմտորեն օգտագործածել, համոզված եմ, որ հազարվոր երիտասարդներ կշեղվեն իրենց անիրավ ճանապարհից:
Ութ տարի է համացանցի հայկական սեգմենտում եմ «ապրում»։ Հավատացեք, սա շատ փոքր, բավականին սահմանափակ մի համայնք է, ուր նոր դեմքեր հազվագյուտ են հայտնվում։

Այո, համացանցը իսկապես զենք է, միաժամանակ նաեւ մարտադաշտ։ Բայց «պատերազմը» մի զենքով ու մի մարտադաշտում չէ վարվում։

Ամենահզոր զենքը գաղափարն է։ Գաղափար/նպատակ չունենալը բերում է այն բանի, որ այսօր փորձում ենք միայն պաշտպանվել օտարածին կեղծ գաղափարներից, որոնց քողի տակ մեզ փորձում են շահագործել։ Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ պարտվելու ենք։ Հաղթելու համար անհրաժեշտ է ունենալ նոր, ժամանակակից իրականության մարտահրավերներին համապատասխան գաղափար։ Այն պետք է ներառի ինչպես հինը (օրինակ՝ մշակութային ժառանգությունը), այնպես էլ շարժման ուղղությունը, քանի որ տեղում կանգնելը հավասարազոր է կործանման։

Ուղղության բացակայությունն է մեր ամենամեծ բացթողումը։

Նման ենք մի զորքի, որ տեղում նստած, ո´չ նահանջում է, ո´չ էլ հարձակվում, իր ողջ էներգիան ծախսում է թշնամու անընդհատ հարձակումները հետ մղելու վրա, աստիճանաբար սպառելով պաշարները։
Link11 comments|Leave a comment

Կրկնակված ոչխարից, ավանդույթներից, կույսերից ու բոզերից [Mar. 30th, 2007|12:48 am]
[Tags|, , , ]
[Current Music |P.O.D. - Youth Of The Nation]

Արդեն մի քանի օր է, ինչ հայկական օրագրերում ու ֆորումներում «նորն ընդդեմ հնի» թեմայով քննարկումների հերթական ալիք է բարձրացել, որն ինձ էլ անտարբեր չթողեց, չնայած սովորաբար փորձում եմ զերծ մնալ նման թեմաներից։

Սկսվեց OpenArmenia ֆորումում անլուրջ մի խոսակցությունից, որը շուտով վերածվեց կատաղի վիճաբանության։ Հասավ նրան, որ Մոսկվայից մի հայ աղջիկ լրիվ լուրջ պնդում էր, որ անալ սեքսը դա ՆՈՐՄԱ է, իսկ այս «պարզ ճշմարտությունը» չընդունողները՝ հետամնաց են։ Մոտավորապես այսպես։ Չգիտեմ, գուցե եւ իր գերզարգացած շրջապատում իսկապես նորմա է, ինձ որ բավականին ջղայնացրեց. նույնիսկ անպատվեցի։ Ապշած եմ. այդ աղջկա համախոհներ էլ ի հայտ եկան։ Հղումը չեմ տալիս, քանի որ մոդերատորները ջնջել են։

Այդ պատճառով որպես սկզբնակետ առաջարկում եմ [info]kornelij-ի՝ «գիտական առաջընթացի» վերջին հաջողությանը նվիրված գրառումը. Овца стала человеком на одну шестую։ Սա լավ մեկնաբանեց [info]lycaeus-ը, որն այդ նորությունը իր օրագրում տվեց շատ արտահայտիչ խորագրով, այն է don't fuck with nature։ Իսկապես, ինչքան էլ փորձես բնությանը խաբել, միեւնույն է վերջում խաբված դու ես մնում։

Շարունակել ընթերցելը... )

P.S. Իսկ ոգով ու խելքով առողջներին առաջարկում եմ ուշադրություն դարձնել նորաբաց [info]xoxek համայնքին։
Link107 comments|Leave a comment

Критический обзор: Томас де Ваал «ЧЕРНЫЙ САД: Армения и Азербайджан между миром и войной» [Mar. 14th, 2007|03:58 pm]
[Tags|, , , , , , , , ]

Моя статья, написана несколько месяцев назад, издана в сборнике Вопросы стратегии и безопасности.

ТОМАС ДЕ ВААЛ, “ЧЕРНЫЙ САД”: В ПОИСКАХ НЕСУЩЕСТВУЮЩЕГО БАЛАНСА


КАРЕН ВРТАНЕСЯН

Писать критический обзор книги британского журналиста Томаса де Ваала “Черный сад: Армения и Азербайджан между миром и войной” – дело нелегкое и неблагодарное. Агрессивная и последовательная рекламная кампания по продвижению “Черного сада” уже зарезервировала книге статус серьезного и чуть ли не самого нейтрального на сегодняшний день исследования по карабахской проблеме. А Ваал представлен читателю как “осторожный, дотошный и объективный” исследователь.

Впрочем, надо отдать автору должное: “Черный сад” написан увлекательно и читается на одном дыхании. Вследствие чего подробный анализ приведенных в книге фактов и выводов автора может показаться скучным, а попытки обратить внимание читателя на искажения, недомолвки и передергивания могут быть встречены без особого энтузиазма. “Обезвреживание” заложенных в книгу “информационных мин” требует подробных и объемных комментариев, и одно только это ставит потенциального критика в заведомо затруднительное положение.

Кроме того, априори объявлены “слепыми фанатиками” (blind partisans) те, кому книга не по душе, а любая критика со стороны армян или азербайджанцев преподносится как доказательство непредвзятости Ваала. Отдавая себе отчет, что и автора данного обзора будут обвинять в мнительности, излишней педантичности и бескомпромиссности, я тем не менее уверен в том, что необходимость в критическом анализе “Черного сада” назрела давно.

Томас де Ваал – журналист, специализируется по проблемам России и Кавказа. Работал в Би-би-си, газетах Moscow Times и The Times of London. Будучи в России, освещал события в Чечне и является соавтором книги “Chechnya: Calamity in the Caucasus” (“Чечня: бедствие на Кавказе”). Является редактором (руководителем) Кавказского отдела IWPR...

Статья полностью (.pdf файл)
Link58 comments|Leave a comment

Իսրայելի բանակի աղջիկները [Mar. 12th, 2007|12:32 am]
[Tags|, , , ]




Ավտոմատներով ու Կոկա-կոլայով զինված կենսուրախ հրեա աղջիկների լուսանկարների մի մեծ հավաքածու։

Համոզված եմ, որ սա քարոզչություն է, եւ հաստատ գիտեմ, որ Իսրայելի բանակում էլ ամեն ինչ այսպես ուրախ ու անդարդ չէ։ Սակայն եթե ուզում ես գոյատեւել թշնամիներով շրջապատված երկրում, ուրիշ ելք չկա. պետք է բանակդ սարքես այնպիսի մի տեղ, ուր թե աղջիկները, թե պատանիները ժպիտը դեմքերին ծառայեն։ Հաշվի առնելով Հայքում ներկայիս դեմոգրաֆիկական իրավիճակը՝ ամենաշատը 7-8 տարուց աղջիկներին զորակոչելը մեր մոտ էլ իրականություն է դառնալու։ Բայց արդյո՞ք մեր բանակը այդ ժամանակ կլինի այնպիսի տեղ, ուր հնարավոր կլինի երիտասարդ աղջկա մենակ թողնել։
Link40 comments|Leave a comment

«Ազերի» թե՞ «ադրբեջանցի» [Mar. 5th, 2007|05:11 pm]
[Tags|, , ]

[info]kornelijկատակում է.

Մենք քիչ ենք, բայց ազերիները մեզ խայ են ասում


Լավ կատակ է, իսկապես զվարճալի... բայց եւ միաժամանակ շատ լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կերանք թշնամու հրամցրած հերթական քարոզչական կուտը։ Կերանք՝ շատ լավ հասկանալով, որ կուտ է։

Բոլորս էլ գիտենք, որ ադրբեջանցի անունով ժողովուրդ չկար։ Սրանց տարբեր ձեւով էին անվանում՝ շիա թուրքեր, կովկասյան թաթարներ, կովկասյան թուրքեր, ուղղակի մահմեդականներ։ Իրենք իրենց մինչեւ XX դարի սկիզբ անվանել են ըստ ցեղական պատկանելիության, օրինակ՝ «թերեքեմե» (որը նույն «թուրքմեն»-ի աղավաղումներից է)։

«Ազերի» բառը դա իրանական լեզվախմբի լեզու է, որով խոսում էին ներկայիս Ադրբեջանական Հանրապետության հարավային մասի աբորիգեն ժողովուրդների մի մասը։ Այժմ այդ լեզուն ոչնչացված է... հենց նույն այն թուրքալեզու քոչվորների կողմից, որոնց հետնորդները այսօր իրենց «ադրբեջանցի», իսկ վերջին տասնամյակում ավելի ու ավելի հաճախ «ազերի» են կոչում։ Ընդամենը 15 տարի առաջ ԱՄՆ-ում հրատարակված ադրբեջանցիների մասին գրքի վերնագիրն էր Azerbaijani Turks (ընդ որում հեղինակը խիստ ադրբեջանամետ է)։

Փաստորեն ամեն անգամ «ադրբեջանցի թուրք» եզրի փոխարեն օգտագործելով «ազեր» կամ «ազերի» բառերը, մենք կամա թե ակամա հաստատում ենք ադրբեջանցի թուրքերի կեղծ աբորիգենությունը։ Եւ սա այն դեպքում, երբ ադրբեջանցի թուրքերը վաղուց արդեն ժխտում են հայերի ոչ միայն Արցախում կամ Սյունիքում պատմական ներկայության փաստը, այլ նաեւ Արարատյան դաշտավայրի, Սեւանա ավազանի կամ Շիրակի հայկական հող լինելը։

Բարեկամնե´ր, խնդրում եմ, ջուր մի լցրեք ադրբեջանական թուրքերի քարոզչական ջրաղացին։ Եթե ի վիճակի չեք ամեն անգամ ասել «ադրբեջանցի թուրք», գոնե ասեք «ադրբեջանցի», ոչ թե «ազեր»։
Link11 comments|Leave a comment

Հայ-թուրքական հարաբերություններ [Mar. 2nd, 2007|11:56 am]
[Tags|, , ]

Անցած շաբաթ ներկա էի նախկին մի դիվանագետի հետ հանդիպման։ Հանդիպումը բավականին նեղ շրջանակով էր, կազմակերպիչներն էլ խնդրեցին իրենց հաստատության անունը չհիշատակել, այդ պատճառով ավելին բացահայտել չեմ կարող։

Ինչեւէ, դիվանագետը մի հետաքրքիր դրվագ պատմեց։ 90-ականների կեսերին տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ։ Այս հանդիպումներից մեկի ժամանակ (1996, Բուխարեստ), հայկական կողմը հետեւյալ հարցադրումն է արել. «Եթե մենք հրաժարվենք ցեղասպանության ճանաչմանը ուղղված գործողություններից, կբացի արդյո՞ք Թուրքիան սահմանը»

Թուրքերի պատասխանը հետեւյալն էր. «Դուք հիմա թույլ եք եւ պատրաստ եք ցեղասպանության հարցը դնել սառնարան, միայն թե սահմանը բացվի։ Սահմանը բացելուց հետո դուք կուժեղանաք ու նորից այդ հարցը սառնարանից կհանեք»։

Չեմ կարծում, որ այս պատասխանը որեւէ մեկին զարմացրեց։ Հայերի մեծամասնությունը շատ լավ գիտակցում է, որ Թուրքիան Հայքի թշնամին է։ Սակայն այս դրվագը բնութագրում է շատ կարեւոր մեկ այլ բան, այն է՝ Թուրքիան ոչ միայն թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, այլ ունի հստակ ու ոչ երկարաժամկետ նպատակ՝ Հայաստանը ոչնչացնել։ Որովհետեւ վերը բերվածի նման թշնամանքի արտահայտումը թույլատրելի է միայն եւ միայն այն ախոյանի նկատմամբ, որին հաստատ մտադրված ես ոչնչացնել մոտակա ժամանակ, ու հարյուր տոկոսով համոզված ես, որ ի վիճակի կլինես դա անել։

Նաեւ մեկ այլ հետաքրքիր հարց է ծագում. ինչո՞ւ են ՀՀՇ-ականները՝ լինելով քաջատեղյակ այս իրավիճակից, այնուամենայնիվ ժողովրդին հեքիաթներ հրամցնում Թուրքիայի հետ հաշտվելու հնարավորության մասին, փորձում հայության մեջ մեղքի բարդույթ առաջացնել, թե իբր հենց մեր՝ հայերիս համառության պատճառով է, որ բարեհոգի թուրքերը մեզ այդքան չեն սիրում։ Նույն հարցը կարելի է ուղղել բազմաթիվ ամերիկյան, բրիտանական ու եւրոպական կազմակերպություններին, որոնք աշխուժորեն զբաղվում են «հաշտեցմամբ»՝ իրականում հայության մեջ ոչնչացնում դիմադրելու կամքը։
Link10 comments|Leave a comment

navigation
[ viewing | most recent entries ]