groul as a'housekeeper [entries|archive|friends|userinfo]
ahousekeeper

[ website | Armenian Library ]
[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

Links
[Links:| [ Armenian Library ] [ Геноцид армян ] [ Карабахский конфликт ] [ Budapest Case ] [ Armenians at LJ :: Армяне в ЖЖ ] [ Пресс-архив карабахской войны ] ]

Բռնի ձուլումը՝ օրինակացված [Jun. 12th, 2008|07:53 pm]
[Tags|, , , ]

Թուրքիայի Հանրապետության սահմանադրության համաձայն (1924 թվականի առաջին սահմանադրության 88-րդ հոդվածը, որը դարձել է 1982 թվականին ընդունված սահմանադրության 66-րդ հոդվածը)` ամեն ոք, ով Թուրքիայի քաղաքացի է, համարվում է թուրք: Ավելին` 2005թ. հոկտեմբերին Թուրքիայի կառավարությունը քննարկեց և հաստատեց Անվտանգության խորհրդի ներկայացրած «Ազգային անվտանգության քաղաքականության մասին փաստաթուղթը», որը դարձյալ ընդգծում է, որ Թուքիայի Հանրապետությունում հիմնարար սկզբունքներ են հանդիսանում մեկ պետություն, մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ լեզու դրույթները: Փաստաթղթում պահպանվում է Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացուն «ազգությամբ թուրք» համարելու սկզբունքը: Բնական է, որ հետևողականորեն իրականացվող այսպիսի քաղաքականության արդյունքում, վախի և զանազան հալածանքների մթնոլորտում, Թուրքիայի ազգային փոքրամասնություններն աստիճանաբար ձուլվում են (բացառություն են քրդերը, որոնք իրենց ստվարաթիվության ու երկարատև պայքարի շնորհիվ ինքնության վերելք են ապրում):


Սկզբնաղբյուր՝ Արտասահմանյան մամուլի տեսություն

Ուշադրություն դարձրեք. Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի շուրջ ինչքան աղմուկ կա, բայց այ այսպիսի խնդիրների մասին ընդհանրապես չի խոսվում։
Link6 comments|Leave a comment

Ճանապարհային նկատողություններ [Oct. 29th, 2007|01:23 am]
[Tags|, , , , ]

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արտակ Մովսիսյան

Արևմտյան Հայաստանում անցկացրած օրերիս մասին տպավորություններ պատմելու նպատակով չէ, որ գրիչ եմ վերցնում: Պարզապես կան բազմաթիվ երևույթներ, որ հեռվից, Արևմտյան Հայաստանում չլինելով, լիովին այլ կերպ ենք պատկերացնում, իսկ երբեմն էլ չենք պատկերացնում: Նման խնդիրների մասին է, որ ցանկանում եմ կիսել մտորումներս հայրենակիցներիս հետ, մտորումներ` ծնված մտահոգություններից, որոնք հաստատ միայն իմը չեն...

Մեզանում կան տարածված թյուր պատկերացումներ, թե իբր Արևմտյան Հայաստանում թուրքերը չեն կառուցում, քանի որ իրենք էլ գիտեն, թե մի օր հետ են տալու մեզ: Ինքս էլ հավատում եմ, որ արդարությունը վերականգնվելու է, մենք վերատիրելու ենք մեր հայրենի հողերին, բայց, որ թուրքերը չեն կառուցում՝ լիակատար ինքնախաբեություն է: Թուրքերն ամեն բան անում են յուրացնելու համար մեր բնիկ տարածքները: Պետությունը հսկայական միջոցներ է ներդնում, ամենուրեք շինարարություն է ընթանում մեծ չափերով ու թափով (և՛ ճանապարհներ, և՛ շինություններ): Ընկերներս, որ նախորդ տարի էին եղել նույն վայրերում, զարմացել էին` տեսնելով, որ իրենց տեսած անկտուր տներն ունեին նոր կտուրներ` բոլորը միանման: Այդ միատեսակությունն էլ վկայում էր ծրագրված պետական քաղաքականության մասին։ Ու սենց՝ էլի լիքը տառեր )

Աղբյուր. Noravank.am
Link9 comments|Leave a comment

navigation
[ viewing | most recent entries ]