Groul (ahousekeeper) wrote,
Groul
ahousekeeper

Կանգնեցնենք տգիտության հաղթարշավը

Մենք դժգոհում ենք ռեյթինգացավով տառապող լրատվակայքերի անորակ, երբեմն նույնիսկ սուտ նյութերից, բայց ոչ մի բան չենք ձեռնարկում այդ պղտոր հոսքը կանգնեցնելու համար։

«Հաճույքաճխտիկի» այս վերջին պատմությունից հետո առաջարկում եմ սկսել Lragir.am համատարած բոյկոտ։ Սա կստիպի իրենց լրջորեն վերանայել խմբագրական քաղաքականությունը և, հուսով եմ, կկրճատի հեռարձակվող աղբի քանակը։ Այսինքն, եթե հանուն ռեյթինգի պատրաստ են ապուշություններ հրապարակել, ապա պետք է հանուն նույն այդ ռեյթինգի հասկանան, որ մարդիկ ուղեղ ունեն և չեն հանդուրժի նման մանիպուլյացիաներ։ Նաև այլ նմանատիպ լրատվամիջոցների համար կծառայի որպես նախազգուշացում։ Վերջապես պիտի հասկանան, որ չի կարելի ընթերցողներին էշի տեղ դնել։

Այս պահին Lragir.am-ի ՖԲ էջը 5,458 երկրպագու ունի։ Եթե իմ այս գրածից հետո պակասի այս թիվը, նշանակում է ինչ-որ բան դեպի լավը փոխվում է։

Եթե երբևէ like եք տվել Lragir.am ֆեյսբուքյան էջին, խնդրում եմ unlike անել։ Խնդրում եմ այս գրառումը տարածել և ձեր ընկերներին էլ բացատրել, թե ինչու է պետք այս բոյկոտը։ Խնդրում եմ ոչ մի պարագայում չտարածել Lragir.am-ից վերցրված և որևէ նյութ կամ հղում։

Եթե Lragir.am-ում հասկանան ու պատրաստակամություն հայտնեն փոխել խմբագրային քաղաքականությունը, ապա ես առաջինը կլինեմ, որ Like-ս կտամ իրենց էջին։

Tags: զլմ, ուղեղի թռչնագրիպ
Subscribe

  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 23 comments