Groul (ahousekeeper) wrote,
Groul
ahousekeeper

Ռուսաստանաչգիտություն

Եւ սա այն դեպքում, որ Ռուսաստանի դերը մեր տարածաշրջանում ուղղակի դժվար է գերագնահատել...

Շարունակելով Տարածաշրջան խմբում բացածս թեման. նկատե՞լ եք, որ մեր լրատվամիջոցներում հաճախ ենք հանդիպում կարծիքներ ու քննարկումներ Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, ավելի քիչ՝ Վրաստանի (բայց այնուամենայնիվ կան) ներքին քաղաքականության մասին, բայց ընդհանրապես չի ասվում ոչ մի բան Ռուսաստանի ներքին քաղաքականության մասին։ Հաճախ են հանդիպում «արևելագետ», «թուրքագետ», «իրանագետ», «արաբագետ» եզրերը, բայց երբեք չեմ հանդիպել «ռուսաստանագետ» եզրին։ Մեր լրատվամիջոցներում չեմ տեսնում վերլուծություններ, օրինակ՝ Հս Կովկասում իրավիճակի մասին։ Մի կողմից կարծես թե ամբողջ օրը եվրասիական ինտեգրում, ռուսական զորք ու էլ ինչ ասես ֆլան-ֆստաններ ենք քննարկում՝ թե´ ռուսամետ, թե´ ռուսատյաց տեսանկյուններից, բայց կոնկրետ կարևոր իրադարձություններից՝ ոչ մի բան։

Ո՞րն է Ռուսաստանի քաղաքականությունը, օրինակ՝ Միջին Ասիայում։ Շատ ենք խոսում ռուս-ադրբեջանական ռազմարդյունաբերական համագործակցությունից, բայց ոչ մի բան՝ տնտեսական համագործակցության մասին։ Ռուսաստանի հարավը, մահմեդական ու թյուրքական հանրապետություններն ընդհանրապես terra incognita են մեր քաղաքագիտական մտքի համար։ Մեծ հաշվով Մոսկվայից էլ մենք շատ ավելի քիչ ենք տեղյակ, քան, ասենք՝ Վաշինգթոնից։

Քիչ է մնում գրեմ. «Սթափվե´ք», ուղղակի չգիտեմ, թե ում ուղղեմ այդ կոչս :)

Posted by Կարեն Վրթանեսյան on Friday, September 18, 2015
Tags: գիտություն, զլմ, կրթություն, ռուսաստան, քաղաքականություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 2 comments