noni_no -ն գրել էր Ֆեյսբուքում, որ վերջ, մատյանը պահում է։
khlurd -ն էլ ասում է, որ քանի բոլորը լքել են Կենդանի Մատյանը, կարելի է արխային գրել, դեմքիդ հազար հոգի չի թռնի։
Ցանկացած դեպքում, որպես պահուստային աերոդրոմ Կենդանի Մատյանը դեռ ունի կյանքի իրավունք։ Ի վերջո, եթե բոլորը գնան, մի գեղեցիկ օր հայտարարելու է, թե փակվում եմ, տիկնայք ու պարոնայք, ձեր փասափուսեքը հավաքեք, կորեք այստեղից։
Գրառումներն, իհարկե, կարող ենք պահել։ Իսկ մեկնաբանությունները՞։ Շատ գրառումների տակ ահագին հետաքրքիր՝ երբեմն նույնիսկ սկզբնական գրառումից էլ ավելի կարևոր, մեկնաբանություններ կան։
Մի խոսքով, դեռ կարելի է հոս ոտքներս «կախ գցել»։