Groul (ahousekeeper) wrote,
Groul
ahousekeeper

Ռազմավարության եւ անվտանգության հարցեր

Անցած շաբաթ օրը, մարտի 10-ին կայացավ «Ռազմավարության եւ անվտանգության հարցեր» հոդվածների ժողովածուի շնորհանդեսը։ Միանգամից ասեմ, որ ձեր ծառան եւս մասնակցել է ժողովածույի ստեղծմանը եւ երկու հոդվածի հեղինակ է, որոնցից մեկը գրվել է kornelij-ի հետ համատեղ։ Սա երկրորդ նման ժողովածուն է, առաջինը հրատարակվել էր 2006թ. փետրվարին, Ռամբույեում ՀՀ ու ԱՀ նախագահների հանդիպումից առաջ, կոչվում էր «Հայաստանի ազատագրված տարածքը»։

Առանց գլուխ գովելու ասեմ, որ նոր ժողովածուն ոչ միայն նախորդի համեմատ մոտ երկու անգամ ավելի մեծ ծավալ ունի, այլ եւ նյութերը ավելի հիմնավոր են ու խորն են։ Գրքի հոդվածների մեծամասնությունը արդեն տեղադրված են «Արարատ» կենտրոնի կայքում։ Նյութերից մի քանիսը, փաստորեն, գրքեր են, ոչ թե հոդվածներ, օրինակ Գեւորգ Յազիջյանի Կարսի անկման բուն պատճառները (.pdf) կամ Սուն-Ցզիի Երկ ռազմարվեստի մասին (Art of War, .pdf) աշխարհահռչակ գործի հայերեն թարգմանությունը։

Մամուլը ժողովածուի ու շնորհանդեսի մասին.
ԵՐԿԻՐԱրմեն Այվազյան. «Պետական անվտանգության խնդիրները պետք է լուծել առանց երրորդ ուժի միջամտության»
REGNUMЗорий Балаян: "Разноцветные" каски и береты в Нагорном Карабахе - "тактический капкан" для Армении, России и Ирана
REGNUMАзербайджан не способен осуществить быстрый прорыв на территорию Нагорного Карабаха, - уверены армянские эксперты
Новости-АрменияПрезентация сборника «Вопросы стратегии и безопасности» состоится в Ереване 10-го марта
Новости-АрменияВ Ереване состоялась презентация сборника «Вопросы стратегии и безопасности»
Голос АрменииИнтервью с Арменом Айвазяном
Tags: армен айвазян, արմեն այվազյան, գրքեր, հայրենատիրություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 1 comment