?

Log in

No account? Create an account
Քթի ծակի բացակայությունը՝ որպես պետական մասշտաբի ողբերգություն - groul as a'housekeeper [entries|archive|friends|userinfo]
Groul

[ website | Armenian Library ]
[ userinfo | livejournal userinfo ]
[ archive | journal archive ]

Links
[Links:| [ Armenian Library ] [ Геноцид армян ] [ Карабахский конфликт ] [ Ռազմինֆո ] [ Բառարան | Словарь ] [ Пресс-архив карабахской войны ] ]

Քթի ծակի բացակայությունը՝ որպես պետական մասշտաբի ողբերգություն [Apr. 9th, 2008|10:51 am]
Groul
[Tags|, , , , , ]

Այսօր, ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդման արարողությունն է տեղի ունենալու։ Նաեւ Հանրապետության Հրապարակում գրանդիոզ տոնական միջոցառում է կազմակերպված՝ համերգներ, օդապարիկների արձակում։ Մարտի իրադարձություններից հետո նման անհեռատես քայլերի տրամաբանությունը ուղղակի ի վիճակի չեմ հասկանալ։

1. Այսօր-վաղը լրանում է մարտի մեկին զոհվածների մահվան քառասուն օրը։ Այն է՝ քառասունք է, սգո օր։ Շատ ճիշտ կլիներ, եթե նույն Սերժ Սարգսյանը այցելեր գոնե զոհված ոստիկանի ընտանիքը, հարազատների հետ գերեզմանները գնար, երկու խոսք ասեր այդ մարդկանց ցավը գեթ մի քիչ թեթեւացնելու համար։ Ու հետո այդ այցելության մասին առանց հատուկ շեշտադրման հաղորդեին ԶԼՄ-ները։ Փոխարենը հենց քառասունքի օրով քեֆ-ուրախություն են կազմակերպում։ Երդման արարողությունը կարելի էր եւ հինգ օրով հետաձգել, դրանից երկինքը փուլ չէր գա։

Էլ չասեմ, որ լեւոնական քարոզիչները առաջին իսկ օրվանից հաջողացրին «սեփականացնել» ու քարոզչական նպատակներով օգտագործել բոլոր զոհերին, նույնիսկ խռովարարների իսկ ձեռքով սպանված ոստիկանին (անընդհատ շեշտում են «իշխանությունների պատճառով 8 հոգի զոհվեցին, 8 հայի արյուն թափվեց» եւ այլն)։ Իսկ իշխանությունը եւս մեկ անգամ թշնամացրեց իրեն իսկ պաշտպանելիս զոհված զինվորի ընտանիքը, հարազատներին, բարեկամներին, գործընկերներին, ծանոթներին։ Էլ չասեմ մյուս զոհերի մասին։

2. Առավոտից փակել են Հրապարակը, Օպերան, մի քանի այլ փողոցներ։ Քաղաքային տրանսպորտը ու մասնավոր մեքենաները ստիպված են շրջանցել նեղ (ու առանց այն էլ կ/թ Ռոսիայի մոտ շինարարության պատճառով գերծանրաբեռնված) փողոցներով ու անցուղիներով։ Առավոտից ամեն մի վարորդ՝ անկախ իր քաղաքական համոզմունքներից, իշխանություններին է հայհոյում։ Եւս մեկ նվեր լեւոնականներին։

3. Լեւոնականները կփորձեն օգտագործել Հրապարակում անցկացվող միջոցառումը սադրանքների համար։ (Մինչեւ գրում էի, Փիղը հաստատեց իմ մտավախությունները. լեւոնականները կոչ են անում այն «հարամ անել»)։

Այդ հիմար միջոցառումով կարծես փորձանք են հրավիրում։ Օրինակ՝ ի՞նչն է խանգարում արտաքին թշնամիներից որեւէ մեկին մի ահաբեկչություն կազմակերպել։ Չեմ ասում, որ լեւոնականները դա կանեն։ Սա կարող է ցանկացած թշնամական ուժ անել, հետո ոչ էլ կկարողանան պարզել, թե ով էր կազմակերպիչը։

[Ավելացում] 4. Հետաքրքիր է, ում «պայծառ» ուղեղն է ծնել օդապարիկներ բերելու մտահաղացումը։ Օդապարիկները երբեմն վթարների են ենթարկվում։ Ցանկացած նման միջադեպ ուռճացվելու է լեւոնականների կողմից, ներկայացվելու է, որպես «նշան», դառնալու է հակասերժական անեկդոտների թեմա։

Մի խոսքով, իշխանությունների «քթի ծակի» բացակայությունն ու անհեռատեսությունը արդեն աղետալի չափեր են ընդունում։

[Եւս մեկ ավելացում.] ZA RODINU, ZA STALINA!
LinkReply

Comments:
[User Picture]From: shalapka_m
2008-04-09 06:48 am (UTC)
Չեմ կարծում, որ դա քթի ծակի բացակայություն է: Դա "մեր դեմ խաղ չկա"-ի հոգեբանական վիճակի արտացոլումն է:
(Reply) (Thread)
[User Picture]From: ahousekeeper
2008-04-09 06:51 am (UTC)
Տվյալ պարագայում այդպիսի հոգեբանական վիճակը ցույց տալը՝ քթի ծակի բացակայություն է։
(Reply) (Parent) (Thread)
[User Picture]From: shalapka_m
2008-04-09 07:43 am (UTC)
Մարդկային ենթագիտկացության ուժը երբեմն ավելի զորեղ է, քանց գիտակցությունը:
(Reply) (Parent) (Thread)
[User Picture]From: ahousekeeper
2008-04-09 07:57 am (UTC)
Նման դեպքերի համար էլ հենց գոյություն ունեն խորհրդականները, փորձագետները եւ այլն...
(Reply) (Parent) (Thread)
[User Picture]From: shalapka_m
2008-04-09 08:07 am (UTC)
Դու ճիշտ եք, բայց տվյալ դեպում դա էլ չի գործում, քանի որ այդ խորհրդականները, փորձագետները եւ այլն, տառապում են նույն "մեր դեմը խաղ չկա" ենթագիտակցական հիվանդությամբ:
(Reply) (Parent) (Thread)
[User Picture]From: ahousekeeper
2008-04-09 08:10 am (UTC)
Չեմ կարծում։
(Reply) (Parent) (Thread)
[User Picture]From: shalapka_m
2008-04-09 08:13 am (UTC)
Դե ուրեմն մեկ այլ միտք է առաջանում մոտս: Փորձագետները անփորձ են: Խորհրդականները մասնագետ չեն:
(Reply) (Parent) (Thread)
[User Picture]From: ahousekeeper
2008-04-09 08:16 am (UTC)
Այո։ Նաեւ չուզողներ կան, որ ուղղակի սաբոտաժ են անում ու տակից քանդում։

Իսկ շրջապատում նորմալ կադրեր չունենալը առաջին հերթին հենց իրենց՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մեղքն է։
(Reply) (Parent) (Thread)
[User Picture]From: shalapka_m
2008-04-09 08:22 am (UTC)
Այո: Իրենց մեղքն է: Բայց այդ մեղքը գալիս է " մեր դեմը խաղ չկա"-յից: Սա մի փակուղի է: Չէ, ավելի ճիշտ սա մի փոքրիկ ակվարիում է:
(Reply) (Parent) (Thread)
[User Picture]From: ahousekeeper
2008-04-09 08:27 am (UTC)
> Բայց այդ մեղքը գալիս է " մեր դեմը խաղ չկա"-յից
Ոչ միայն, այլ նաեւ տասնյակ ուրիշ գործոններից։

Ակվարիում էլ չէ, որովհետեւ ակվարիումը քիչ թե շատ կայուն միջավայր է։ Իսկ մեր պարագայում կայունության մասին խոսք չկա։
(Reply) (Parent) (Thread)
[User Picture]From: shalapka_m
2008-04-09 08:38 am (UTC)
Համամիտ եմ, համեմատությունս ակվարիումի հետ սխալ էր: Այդ միտքս կապված էր ակվարիումի փակվածության հետ:
(Reply) (Parent) (Thread)
(Deleted comment)
[User Picture]From: shalapka_m
2008-04-09 07:44 am (UTC)

Re: մեր դեմ խաղ չկա-Վանո Սիրադեղյան

Չգիտեմ, ով ում աշակերտն է, սակայն գիտեմ մի բան. "Хрень редиськи не слаще" (с):
(Reply) (Parent) (Thread)
[User Picture]From: ax4ik
2008-04-09 07:08 am (UTC)
инчпес карели э харам анел сержики ИНКНА УРА ГОРАЦИЯН????
(Reply) (Thread)
[User Picture]From: alqimikos
2008-04-10 05:10 am (UTC)

Offtop

U tebya byl samyj original'nyj userpic, na intervyu s SS
http://alqimikos.livejournal.com/6024.html
(Reply) (Parent) (Thread)
(Deleted comment)
[User Picture]From: ahousekeeper
2008-04-09 07:28 am (UTC)

Պայքար, պայքար մինչեւ վերջ

(Reply) (Parent) (Thread)
From: hreg
2008-04-09 07:29 am (UTC)
երբեմն մտածում եմ, որ Լևոնն ու էս իշխանությունները լրիվ իրար արժեն, բայց դե էլի մենք ենք տուժվելու (ինչու՞)
(Reply) (Thread)
[User Picture]From: moonleight
2008-04-09 07:45 am (UTC)
ինչի՞ երբեմն որ?Է
տխուր է շատ...
(Reply) (Parent) (Thread)
[User Picture]From: noni_no
2008-04-09 01:31 pm (UTC)
էս դեպքում ասում են՝ սաղ պարերը պարել էինք, մնացել էր սարի սմբուլը… ի՞նչ սրտով են քեֆ անում ու ի՞նչն են տոնում… էս իրար միս ուտե՞լը, երկպառակություննե՞րը։ Երբ որ տոնում են ասենք մայիսի 9, կամ անկախության օրը՝ խնդրեմ, ինչքան կարող են թող փուչիկ ու օդապարիկ թռցնեն օդեր, լազերային շոուներ անեն, մեյմունություն… ինչ ուզում են թող անեն, բայց էս ի՞նչ մի առիթ ա քեֆի։ ոնց որ երեխա լինեն, ոչ թե լուրջ մարդիկ։
երդման արարողությունը չհետաձգելը ես հասկանում եմ, ուզում են հնարավորինս շուտ ամրացնել ու վերացնել հնարավորությունները էդ տականք լտպ-ի խլվլալու, բայց ի՞նչ համերգ, երբ-որ մինչեւ հիմա հավաքներ ու բաներ չեն թույլատրվում, ինչի՞ վրա են հույսները դրել, որ էդքան մարդ են հավաքում իրար գլխի։
մեկը էդ կազմակերպիչների մեջ խելոք չկա՞ր, որ ասեին պետք չի։ սյուիցիդ ա իսկական, էդքան էլ արտասահմանից հյուրեր բան են կանչել, գոնե էդ հաշվի առնեին, Աստված չանի մի բան լինի, լրիվ խայտառակ կլինենք, եթե էդ հյուրերից մեկին էլ մի բան լինի…
իսկ դիվերսիա կազմակերպելուց հեշտ բան հիմա չկա…
(Reply) (Thread)