Groul (ahousekeeper) wrote,
Groul
ahousekeeper

Քարտեզագրական շանթամբոխի հետքերով


Հիշո՞ւմ եք քարտեզագրական շանթամբոխը։ Կես տարի անց՝ փոքր հաղթանակ ունեցանք. արդեն մի քանի օր է ԱԼՄ հեռուստաընկերության եղանակի տեսությունը ներկա հայոց պետականության իրական սահմաններն է ցույց տալիս։

Առանց աղմուկի, բայց լիքը նյարդեր ու ժամանակ ծախսելով այնուամենայնիվ մեր ուղերձը տեղ հասցրեցինք ։ Տասնյակ մարդկանցից, ում այդ հարցով դիմել էինք, փաստորեն իր խոսքի տերը միայն Տիգրան Կարապետյանը եղավ։

Նշեմ այն մարդկանց անուններն, առանց ում մասնակցության այս գործը տեղից չէր շարժվի.

• Նառա անունով մի աղջիկ, որն առանց որևէ վարձատրության ակնկալիքի պատրաստեց 3D տեսահոլովակը. զրոյից սարքեց տարածաշրջանի ծավալային քարտեզն ու անիմացիա արեց։ [ճշտով՝ այդ աղջկան մաղարիչ ա պետք անել]

Նարեն, որին կարելի է (լավ իմաստով) բուլդոզերի հետ համեմատել. չթողեց, որ մեջքներս թուլացնենք, ստիպեց հասցնել ավարտին ամեն ինչ ու ապահովեց հոլովակի տեղ հասնելը։

Սեդրակը, Փիղը, Նաիրին, Թալինցին, երեկոյան ու ամառային դպրոցի ուսանողները, շանթամբոխին մասնակցած ու լրատվամիջոցների հետ կապն ապահոված այլ մարդիկ։

Իսկ այն մարդկանց անուններն, ով ասացին ու չարեցին, կռուտիտ եղան, ցրեցին, վախեցան, սկզբից մեծ-մեծ խոսեցին ու հետո քաշվեցին ղրաղ... Ձեր անունները չեմ ուզում հիշել ու ոչ էլ հիշելու եմ :)

Հ.Գ. Խնդրանք. երեկոյան երբ հարմար լինի, մի զլացեք, զանգեք ԱԼՄ, շնորհակալություն հայտնեք իրական սահմաններով քարտեզի համար։
Tags: ազատագրված տարածք, զլմ, հայք, շանթամբոխ, քարոզչություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 11 comments